ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 
  • Սիրով ապրել Երևանում / Live love laugh in Yerevan
  • Նանա ԳՆԴՈՅԱՆ. Ազատության հրապարակում նորը լավ մոռացված հինն է

    Նանա ԳՆԴՈՅԱՆ. Ազատության հրապարակում նորը լավ մոռացված հինն է

    Շանթ Հարությունյանի արկածախնդրությունը, որի համար մի քանի երիտասարդներ վճարեցին իրենց առողջությամբ, փառք Աստծո` ոչ իրենց կյանքով, այսօր համացանցում և համացանցից դուրս ոմանք փորձում են ներկայացնել որպես հերոսություն, երկիրը կոլապսից հանելու միակ միջոց:
  • «Կառավարության ցանկացած քայլ վնաս է հասցնում տնտեսությանը»

    «Կառավարության ցանկացած քայլ վնաս է հասցնում տնտեսությանը»

    «Նախորդ տարի ավելի լավատեսական գնահատականներ էր հնչում բյուջեի վերաբերյալ, քան այս տարի: 2014 թվականի բյուջեի արդյունավետության առումով շատ վտանգավոր միտումներ եմ տեսնում: Մենք հայտնվել ենք այնպիսի վիճակում, որ նախապայմաններ չկան ներդրումների համար: Բյուջեն չի նախատեսում ներդրումներ և մասնավորն էլ չի պատրաստվում ներդրումներ անելու, և այդ առումով տնտեսական աճի հեռանկարը վտանգված է: Այս մասին հրապարակավ խոսում է նաև վարչապետը, քանի որ երկու տարի է արդեն` ներդրումների ծավալները պակասում են»,- «Հայացք» ակումբում անդրադառնալով 2014 թվականի բյուջեին, ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն ԽԱՉԱՏՐՅԱՆԸ` նշելով, որ այս տարի շուրջ 64 տոկոսով ներդրումների ծավալները նվազել են:
  • Կոմունիստները նշել են հեղափոխության 96-րդ տարեդարձը

    Կոմունիստները նշել են հեղափոխության 96-րդ տարեդարձը

    Նոյեմբերի 7-ին լրացավ Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության 96-րդ տարեդարձը: Այդ առթիվ Երևանի ՀԿԿ-ի ակտիվն ու կոմունիստական կուսակցության համակիրները այսօր ավանդաբար նշել են հեղափոխության հաղթանակը:
    Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանի դիտարկմամբ, նոյեմբերի 7-ը իրենք նշել են ոչ մարդաշատ, սակայն բովանդակալից: Կոմունիստները եղել են Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ, նրանց միացել է Վազգեն Սաֆարյանի ղեկավարած Առաջադիմական կուսակցությունը, «Սոցիալիստական շարժումը»: Այնուհետև նրանք երթով շարժվել են դեպի Ստեփան Շահումյանի արձանը:
  • «Վարչակարգն ի վիճակի չէ դիմակայելու արտաքին մարտահրավերներին»

    «Վարչակարգն ի վիճակի չէ դիմակայելու արտաքին մարտահրավերներին»

    irates.am-ի հարցերին պատասխանում է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում գործող «Human Rights Defense» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Կարո Կարապետյանը.
  • «Բորուսիան» զիջեց

    «Բորուսիան» զիջեց

    Չեմպիոնների լիգայի խմբայինների չորրորդ տուրում «Արսենալն» արտագնա խաղում վրեժխնդիր եղավ (1:0) սեփական հարկի տակ Դորտմունդի «Բորուսիայից» կրած պարտության համար ու խմբայինում բավականին ծանր վիճակ ստեղծեց գերմանական ակումբի համար, ով վերջին երկու խաղերում պարզապես դատապարտված է հաղթելու, եթե ունի փլեյ օֆ դուրս գալու ակնկալիք:
  • Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

    Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

    ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 7-9-ն աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՌԴ կրթության և գիտության նախարար Դ. Վ. Լիվանովի և «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ղեկավար Կ. Ի. Կոսաչովի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն կրթության և գիտության ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընդլայնման, նոր նախագծերի և ծրագրերի ներդրման հետ կապված հարցեր:
  • Իրանը հուսով է Արևմուտքի հետ փոխհամաձայնության գալ

    Իրանը հուսով է Արևմուտքի հետ փոխհամաձայնության գալ

    Իրանի փոխարտգործնախարար Սեյեդ Աբաս Արագչին ԶԼՄ-ներին հայտարարել է. թե «Ժնևյան բանակցությունները «վեցի» խմբի երկրների մտադրությունների ստուգման չափանիշ կարող են դառնալ, և այդ բանակցությունները թույլ կտան ստուգել ընդդիմախոսների քաղաքական կամքը»:
  • «Գիրք ծաղկանցը»` մնջախաղի պետական թատրոնում

    «Գիրք ծաղկանցը»` մնջախաղի պետական թատրոնում

    Երևանի մնջախաղի պետական թատրոնը ներկայացնում է «Գիրք ծաղկանց» բեմադրությունը` ըստ Դերենիկ Դեմիրճյանի համանուն վիպակի:
  • Կցուցադրվի Հարություն Խաչատրյանի նոր ֆիլմը

    Կցուցադրվի Հարություն Խաչատրյանի նոր ֆիլմը

    «Մոսկվա» կինոթատրոնի Կապույտ դահլիճում այսօր ժամը 18-00-ին տեղի կունենա Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» հեղինակային կինոշարքի առաջին ֆիլմի` «Հայկ. փախուստի» ցուցադրությունը:
    Կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանին տարիներ շարունակ հետաքրքրել է այն մարդկանց ճակատագիրն ու կենսակերպը, որոնք տարբեր պատճառներով լքել են հայրենիքը կամ ընդհակառակը, ծնվելով և կյանքի զգալի մասն ապրելով տարբեր երկրներում, հետ են վերադարձել Հայաստան: