ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 
  • «Ես շատ հարգում եմ Բարսեղ Բեգլարյանին, բայց տնտեսական շահերը բացակայում են»

    «Ես շատ հարգում եմ Բարսեղ Բեգլարյանին, բայց տնտեսական շահերը բացակայում են»

    «Եթե նայում ենք գնումների պաշտոնական տեղեկատվությունը, ապա մրցույթներում հիմնականում հաղթում են իմ մերձավորներն ու ընկերները, որովհետև ես ի պաշտոնե տասնյակ մարդկանց հետ եմ շփվում»,- վարչապետ տիգրան Սարգսյանն այսպես պատասխանեց Լևոն Զուրաբյանի այն հարցին, թե գյուղացիներին մատչելի դիզվառելիք հատկացնելու ծրագրով «Ֆլեշ» ընկերությանը տրվում է արտոնություն, և ինչո՞ւ է մշտապես Սերժ Սարգսյանի ու Տիգրան Սարգսյանի մտերիմ Բարսեղ Բեգլարյանի «Ֆլեշ» ընկերությունն իրականացնում վառելիքի մատակարարման ծրագիրը:
  • Մեկնարկել է ՀՊՏՀ 23-րդ գիտաժողովը

    Մեկնարկել է ՀՊՏՀ 23-րդ գիտաժողովը

    Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը մասնակցել է «Տնտեսական զարգացման քաղաքականության արդի հիմնախնդիրները ՀՀ-ում» ՀՊՏՀ 23-րդ գիտաժողովին: Գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի ֆինանսական աջակցությամբ և կանցկացվի հոկտեմբերի 22-25-ը:
  • «Արվեստագետը պետք է զբաղվի իր արվեստով և կազմակերպչական հարցերին չանդրադառնա»

    «Արվեստագետը պետք է զբաղվի իր արվեստով և կազմակերպչական հարցերին չանդրադառնա»

    Հոկտեմբերի 28-ին տեղի կունենա դաշնակահարուհի Արուս Աճեմյանի մենահամերգը։ Այն կայանում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում։ Արուս Աճեմյանը 1996 թվականից հանդես է գալիս մենահամերգներով Հայաստանում և արտերկրում՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Անգլիա, Հունաստան, Եգիպտոս, Կիպրոս, Չինաստան, Կանադա, Գերմանիա, Լեհաստան և Շվեյցարիա: 2003-ին Մոսկվայի կամերային նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար՝ Կոնստանտին Օրբելյան) 6 համերգ է ներկայացրել Բրազիլիայում և Ուրուգվայում` ծրագրում ունենալով Շոստակովիչի թիվ 1 և Հայդնի ռե մաժոր կոնցերտները:
  • «Օֆշորով» վարչապետին վարկաբեկում են

    «Օֆշորով» վարչապետին վարկաբեկում են

    ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հիշեց կրկին օֆշորային թեման: «Ես գիտեմ, որ հարգարժան վարչապետը շատ է հոգնում նրան կոռուպցիայի մեջ մեղդարող մեր հարցերից, բայց պետք է հարցնեմ: Օֆշորային պատմությունից մաքրվելու ձեր ջանքերն ո՞ւր են հասել», -ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը, որին Տիգրան Սարգսյանը հակադարձեց, թե իր պատասխաններն այդ առնչությամբ սպառիչ են եղել, ավելին` ամենաշահագրգիռն ինքն է, որ այդ հարցը լիովին պարզաբանվի:
  • Վարչապետը` Տավուշի պատահարի մասին

    Վարչապետը` Տավուշի պատահարի մասին

    «Ադրբեջանի հերթական նենգ սադրանքն էր, որին պատասխանել ենք: Կարծում եմ, որ նպատակն է հետընտրական փուլում շեղել ադրբեջանցիների ուշադրությունը բուռն քննարկումներից: Այդ գործողություններն անպատասխան չեն մնացել և չեն էլ մնալու»,- այսօր կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով Թևան Պողոսյանի հարցին:
  • Ադրբեջանցի դիվանագետները Զեյնալովին բացատրել են իր իրավունքները

    Ադրբեջանցի դիվանագետները Զեյնալովին բացատրել են իր իրավունքները

    Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցները` հյուպատոս Ֆուադ Ալիևը և դեսպանության խորհրդական Աղալար Ատամօղլանովը հանդիպել են հոկտեմբերի 10-ին Մոսկվայի Բիրյուլևո թաղամասում Եգոր Շչերբակովի սպանության մեջ մեղադրվող Օրհան Զեյնալովի հետ:
  • Կորցնում են հետաքրքրությունը՝ աշնան խամրող գույների պես

    Կորցնում են հետաքրքրությունը՝ աշնան խամրող գույների պես

    Վերջին օրերին մամուլին ու սոցցանցերին հետևողների համար կա երկու հիմնական թեմա՝ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ պատվիարկության անդամի կարգավիճակից զրկելը և ԱԺ պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանի ու Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի միջև փոխհրաձգությունը:
  • «Եկեղեցին ոչ թե դեմ է գործելու, այլ գործելու է հանուն մեր հոգևոր ինքնության»

    «Եկեղեցին ոչ թե դեմ է գործելու, այլ գործելու է հանուն մեր հոգևոր ինքնության»

    «Հայ եկեղեցու երիտասարդաց միավորում» և մի շարք երիտասարդական կառույցների նախաձեռնությամբ հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել սիրո, հավատի և հավատարմության ուխտերթ:
  • Երեք նախագահների անկեղծության պահը

    Երեք նախագահների անկեղծության պահը

    «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը երեկ հայտարարել էր, թե արդեն պատասխան է ստացել ՀՀ երեք նախագահների գրասենյակներց և դրանց պատասխանները իրեն բավարարում են: Իսագուլյանի կարծիքով, նախագահների հանդիպումը կկայանա:
  • «Անհրաժեշտ է վերանայել դասագրքերի բաշխման և վարձավճարների հավաքման մեխանիզմը»

    «Անհրաժեշտ է վերանայել դասագրքերի բաշխման և վարձավճարների հավաքման մեխանիզմը»

    «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը մամուլի հաղորդագրություն է տարածել, որում անդրադառնում է դասագրքերի բաշխման և վարձավճարների հավաքման մեխանիզմը վերանայելու անհրաժեշտությանը: