ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 
  • Արարատը խորհրդանիշ է, հույս է, մեր երկրի երազանքն է

    Արարատը խորհրդանիշ է, հույս է, մեր երկրի երազանքն է

    Սոս Սարգսյանը կյանքից հեռացավ վերջերս, երբ մեր երկրում անորոշ, գաղջ մթնոլորտ է: Երբ խառնաշփոթ իրականությունը նսեմացնում է ցանկացած նախաձեռնություն, խամրում հույս, հավատ, երազանք… Սոս Սարգսյանն այս մթնոլորտին ընդդիմացավ: Նրա խոսքը, միտքը կարծես սթափեցնող լիցքեր էին: Սոս Սարգսյանը պատահական մարդ չէր` հայ բեմարվեստի վերջին նահապետն էր: Ընդունված ավանդույթ է. կարեկցանքի, երախտիքի խոսքեր ասել կյանքից հեռացած երախտավորի մասին, շեշտել նրա արժանիքներն ու մնայուն գործերը: Նրա սթափեցնող ու զգաստացնող խոհերն ու ցանկությունները քիչ չէին: Մեկի իրականացումը ժամանակավրեպ չէ, որի մասին ցանկանում եմ հիշատակել:
  • Հայաստանում սկսել է կիրառվել Այ-Ստենտ տրաբեկուլար միկրո իմպլանտը

    Հայաստանում սկսել է կիրառվել Այ-Ստենտ տրաբեկուլար միկրո իմպլանտը

    Ս. Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայի գլաուկոմայի բաժանմունքում սկսվել է կիրառվել ամերիկյան «Գլաուկոս» կորպորացիայի կողմից մշակված Այ-Ստենտ տրաբեկուլար միկրո իմպլանտը, որն, ըստ էության, առաջարկում է գլաուկոմայի առաջխաղացման կանխարգելման նոր հեղափոխական մեթոդ: Այ-Ստենտը ԱՄՆ Առողջապահության դեպարտամենտի Սննդի և դեղորայքի բաժնի կողմից հաստատված ամենափոքր սարքն է, որի հիմնական գործառույթը ներակնային ճնշման նվազեցումն է:
    Այ-Ստենտի գյուտի հեղինակը Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) տնօրենների խորհրդի անդամ, Կալիֆոռնիայի համալսարանի (Իրվին) պրոֆեսոր, գլաուկոմայի փորձագետ, բժիշկ Ռիչարդ Հիլն է: Վերջինս բազմիս այցելել է Հայաստան և ինքնակամ իրականացրել է բազմաթիվ վիրահատություններ:
  • Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Այդպես էլ չսովորեցինք մեր հիմնի բառերը

    Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Այդպես էլ չսովորեցինք մեր հիմնի բառերը

    Այո՛, մենք հաղթեցինք, հաղթեցինք մեր միասնականությամբ, մեր վարպետությամբ, հաղթեցինք բարոյապես: Հաղթեցինք Եվրոպայի ուժեղագույն թիմերին, նրանց խաղադաշտում, ցուցադրեցինք բարձրակարգ ֆուտբոլ, հավասար խաղացինք աշխարհի չեմպիոնի հետ` նրա դաշտում: Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչին ստիպեցինք ամբողջ խաղի ընթացքում մնալ ոտքի վրա, հուզվել, ապրումներ ունենալ, ստիպված խաղադաշտ մտցնել վնասվածքից բուժվող Բալոտելիին: Ամբողջ աշխարհին ցույց տվեցինք, որ ունենք կուռ, միասնական թիմ, տաղանդավոր մարզիչ, հիանալի ֆուտբոլիստներ՝ հանձինս Մխիթարյանի, Մովսիսյանի, Բերեզովսկու, Օզբիլիսի:
  • Մոլդովական գինին ժամանակավորապես կվերադառնա  Ռուսաստան

    Մոլդովական գինին ժամանակավորապես կվերադառնա Ռուսաստան

    Ռուսական խաղերի արդյունքում մոլդովական գինին կվերադառնա ռուսական շուկա, թեև, ըստ մինչ այժմ հնչած պաշտոնական հայտարարությունների, սույն որոշման կյանքը կարող է կարճ լինել: «Ռոսպոտրեբնադզորի» փորձագետները, ովքեր մեկնել էին Մոլդովա` ստուգելու մոլդովական գինու արտադրության տեխնոլոգիան և տեղում պարզելու որակական հատկանիշները, հաշվետվություն են ներկայացրել:
  • Սիրիայում կրկին զոհեր կան

    Սիրիայում կրկին զոհեր կան

    Սիրիայում հերթական պայթյունն է տեղի ունեցել: Հարավային Դերա գավառում ականապատված ավտոմեքենան պայթել է կառավարական զորքերի գումարտակից ոչ հեռու: Զոհվել է ավելի քան 21 խաղաղ բնակիչ, որից չորսը` երեխա, վեցը` կին: Նույնքան մարդ զոհվել էր երկուշաբթի, երկրի հյուսիսում տեղի ունեցած պայթյունից: 2011-ի մարտին Սիրիայում սկսված հակամարտությունից մինչ այսօր ՄԱԿ-ի տվյալներով զոհվել է ավելի քան 100 հազար մարդ, իսկ քաղաքացիական պատերազմի վերջը առայժմ չի երևում:
  • Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Պուտինը և՛ բարոյական, և՛ իրավական անհրաժեշտ հիմքերն ունի Ստեփանակերտ այցելելու

    Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Պուտինը և՛ բարոյական, և՛ իրավական անհրաժեշտ հիմքերն ունի Ստեփանակերտ այցելելու

    Թեև, ընդհանուր առմամբ, պարոն Բալայանի բաց նամակը ՌԴ Նախագահ Պուտինին աչքի չի ընկնում ռուս-հայկական բարեկամության ու փոխգործակցության անխուսափելի և անհրաժեշտ բնույթը հավաստող նոր փաստարկներով, այնուամենայնիվ, ուշադրության արժանի եմ համարում դրանում ներառված որոշ դիտարկումներ:
  • Հայ-բելառուսական գիտական կապերն ամրապնդվում են

    Հայ-բելառուսական գիտական կապերն ամրապնդվում են

    Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում տեղի ունեցավ Գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բելառուսական համատեղ հանձնաժողովի առաջին նիստը: Բելառուսական կողմից նիստին մասնակցում էին ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ս. Սուխորենկոն, Բելառուսի Գիտության և տեխնիկայի պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Լ. Դեմիդովը, Բելառուսի գիտությունների ակադեմիայի աշխատակազմի ղեկավար Վ. Ալեքսանդրովիչը և այլք:
  • Գիտպետկոմի նախագահի հանդիպումները՝ Ճապոնիայում

    Գիտպետկոմի նախագահի հանդիպումները՝ Ճապոնիայում

    Հոկտեմբերի 5-8-ը ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը Ճապոնիայի Կիոտո քաղաքում մասնակցել է «Գիտությունն ու տեխնոլոգիաները հասարակության մեջ» (STS) ֆորումի աշխատանքներին:
  • Սիրիացի իմամները պաշարված բնակչությանը թույլատրել են ուտել շան և կատվի միս

    Սիրիացի իմամները պաշարված բնակչությանը թույլատրել են ուտել շան և կատվի միս

    Սիրիացի իմամների մի խումբ որոշում է ընդունել` թույլ տալ Դամասկոսի արվարձաններում պաշարված բնակիչներին ուտել մսեղեն, որոնք որպես ուտելիք օգտագործման համար արգելված են: Տարածվել է մի տեսանյութ, որում մուսուլման հոգևորականները հայտարարել են, որ մարդկանց այժմ թույլատրվում է ուտել կատվի, շան, էշի միս` սովամահ չլինելու համար: Այդ կոչն հիմնականում ուղղված է պաշարված ապստամբներին, ովքեր կառավարական զորքից երկար ժամանակ թաքնված և պաշարված են Դամասկոսի Մուադխամիայի արվարձաններում:
  • «Պրահա» մետրոյի կայարանի մոտ 300 մարդ է ձերբակալվել

    «Պրահա» մետրոյի կայարանի մոտ 300 մարդ է ձերբակալվել

    Մոտ 300 մարդ է ձերբակալվել Մոսկվայի «Պրահա» մետրոյի կայարանի մոտ, ազգայնականների կողմից ընթացող ակցիայի ժամանակ: Ձերբակալվել են 276 չափահաս և 30 անչափահասներ: Ավելի վաղ ՆԳՆ-ը հաղորդել էր, որ ձերբակալվել է 50 մարդ` նշելով, որ նրանց մեջ կան նաև տեղաբնակներ: Այս մասին հայտնել է Ոստիկանության գնդապետ, Մետրոպոլիտենի հասարակական անվտանգության պետի տեղակալ Օլեգ Սիգունովը: