ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 
  • Քաղաքը նման չէ ինքն իրեն

    Քաղաքը նման չէ ինքն իրեն

    Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի Բարեկամություն, Երիտասարդական, Հանրապետության Հրապարակ, Զորավար Անդրանիկ և Գարեգին Նժդեհ կայարաններում երևանցիները և Երևան ժամանած հյուրերը կարող են տեսնել«Հին Երևանը. հայացք ապագայից» լուսանկարների ցուցադրությունը: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքի պատմության թանգարանի պահոցներից մետրոպոլիտենի սպասասրահներում հայտնված այս լուսանկարները 20-րդ դարասկզբից մինչև դարի կեսերն ընկած ժամանակահատվածի տվյալ կայարանին հարակից տարածքի քաղաքաշինական դիմագծի վավերագրերն են: Ցուցահանդեսը Երևանի անցյալն ու ներկան տեսնելու և համեմատելու յուրօրինակ պատմական ակնարկ է:
  • Երևանի օրը` տխուր ուրվագծերով

    Երևանի օրը` տխուր ուրվագծերով

    Վարդենիսում որդին դանակահարել է մորը, Սյունիքի մարզում ինքնասպան է եղել 71-ամյա տղամարդը, Երևանում Կիևյան կամրջից իրեն ցած է նետել 26-ամյա Արմավիրցի երիտասարդը` գրպանում երկտող. Մամ ջան սենց էր պետք, փորձիր հասկանալ: Եվ այս բոլորը վերջին մի քանի օրերի ընթացքում: Փոքրիկ Հայաստանում, որի բնակչությունը պաշտոնական տվյալներով շուրջ 3 մլն է, թեև իշխանության ընդդիմախոսները պնդում են, որ այդ թիվը 2 մլն-ից չի անցնում: Գումարած` ամեն ամիս մի քանի տասնյակների արտագաղթը այլ երկրներ:
  • Լուկաշենկոն պատրաստ է  «վերցնել» Կալինինգրադը

    Լուկաշենկոն պատրաստ է «վերցնել» Կալինինգրադը

    Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գյուղատնտեսական բիզնեսի զարգացման նպատակով պատրաստ է «վերցնել» Կալինինգրադի մարզը. «Ես հաճախ ասում եմ` տվեք մեզ Կալինինգրադի մարզը: Մենք հողի յուրաքանչյուր հեկտարը, յուրաքանչյուր քառակուսի մետրը կհերկենք, կմշակենք և կդարձնենք ծաղկավայր»,- հայտարարել է Լուկաշենկոն ռուս լրագրողներին, Մինսկում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:
  • Ծխախոտային համաճարակը բավականին խորը արմատներ ունի Հայաստանում

    Ծխախոտային համաճարակը բավականին խորը արմատներ ունի Հայաստանում

    Հայաստանի հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ և առողջապահության նախարարության ներկայացմամբ ՀՀ կառավարությունը 2008 թվականի դեկտեմբերի 18-ին որոշում կայացրեց հոկտեմբերի 12-ը նշել որպես «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր»:
  • Բելառուսը Մաքսային Միությունում երկար «չի ձգի»

    Բելառուսը Մաքսային Միությունում երկար «չի ձգի»

    Այս մասին ասել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Վերջինս խոսել է ՄՄ-ում Բելառուսի ունեցած տնտեսական խնդիրների մասին: Ասվել է, որ նավթային մաքսատուրքերի գործող քաղաքականության շարունակվելու դեպքում Բելառուսը կարող է մեծ գումարներ կորցնել: Լուկաշենկոն նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոստման մասին, ըստ որի 2014-ի հունվարի 1-ից ՌԴ-ն կվերացնի բոլոր առևտրային սահմանափակումները:
  • «Արարատ, հուպ տուր»

    «Արարատ, հուպ տուր»

    Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը աշխարհի առաջնության ընտրական խաղերում առաջին հաղթանակը տոնեց Երևանում` 2:1 հաշվով պարտության մատնելով Բուլղարիայի հավաքականին: Հաջորդ խաղը Նեապոլում է` Իտալիայի հավաքականի հետ:
  • Առաջին քայլը Լոնդոնն է անում

    Առաջին քայլը Լոնդոնն է անում

    Իրանի Իսլամական Հանրապետությունը և Մեծ Բրիտանիան վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները` առայժմ ժամանակավոր հավատարմատարների մակարդակով:
  • Ռուհանին խաչ է քաշում նոր հորիզոնների վրա

    Ռուհանին խաչ է քաշում նոր հորիզոնների վրա

    Իրանի նախագահ Հասան Ռուհանիի վարչակազմը 2013-ին չի անցկացնի «Նոր հորիզոններ» հակաիսրայելյան համաժողովը, որ 2005-ից ամեն տարի տեղի էր ունենում Թեհրանում: Իրանի ղեկավարությունը համաժողովը չեղյալ է հայտարարել, որովհետև չի համապատասխանում նոր իշխանությունների արտաքին քաղաքականությանը, նրանք փորձում են նորմալ փոխհարաբերության ուղիներ գտնել արտաքին աշխարհի հետ:
  • Պուտինը խոստացել է, Լուկաշենկոն սպասում է

    Պուտինը խոստացել է, Լուկաշենկոն սպասում է

    Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գտնում է, որ 2014 թ. հունվարի 1-ից պետք է վերանան երկրից արտահանվող՝ ռուսական նավթից արտադրված նավթամթերքի մաքսերը, հակառակ դեպքում Բելառուսը դուրս կգա Մաքսային միությունից:
  • Խաղաղության Նոբելյան մրցանակը գնաց Օսլո

    Խաղաղության Նոբելյան մրցանակը գնաց Օսլո

    2013 թ. Նոբելյան մրցանակը շնորհվել է Քիմիական զենքն արգելող կազմակերպությանը: Մրցանակի թեկնածուներ էին պակիստանցի դեռահաս իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայը, կոնգոյաբնակ բժիշկ Դենիս Մակվեգը, ով հազարավոր բռնաբարված ու քաղաքացիական պատերազմի ժամանակ կտտանքների ենթարկված կանանց է բուժել, ռուսական իրավապաշտպան եռյակը՝ Լյուդմիլա Ալեքսեևան, Սվետլանա Գաննուշինան ու Լիլյա Շիբանովան, ովքեր մարդու իրավունքների ոտնահարման հարցերով Կրեմլի ամենավառ քննադատներից են։