-
«Ֆորում» իրավունքի կենտրոնի նախագահ Տիգրան Տեր-Եսայանը 2008թ. զբաղվում էր Մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով կալանավորված քաղբանտարկյալներ Շոթա Սաղաթելյանի, Պետրոս Մակեյանի և Աշոտ Զաքարյանի գործով: Քաղբանտարկյալները, սպառելով ներպետական ատյանները, դիմել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ փորձելով վերականգնել իրենց խախտված իրավունքները:
-
Տիգրան Առաքելյանը այսօր դատարանի դահլիճում հայտարարել է, թե հրաժարվում է համաներումից: ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի առիթով հայտարարված համաներմամբ ազատ են արձակվելու մոտ 500 դատապարտյալներ, ովքեր ազատազրկված են տարբեր հանցագործությունների համար: Տիգրան Առաքելյանը թեև արդեն ազատազրկված է երկու տարուց ավելի, սակայն իրեն մեղավոր չի համարում և գործը այժմ քննում է Վերաքննիչ դատարանը:
-
«Բուկինիստ» գրախանութը և «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը հայտարարում են «Իմ գրադարանը» լուսանկարների մրցույթ:
Տարիքային սահմանափակում չկա, մրցույթին կարող են մասնակցել բոլոր գրքասերները, ովքեր ունեն գրադարան: Յուրաքանչյուր օգտատեր կարող է ուղարկել 1 նկար info@books.am էլ.հասցեին: Լուսանկարի որակն էական չէ, խրախուսվում է ստեղծագործ մոտեցումը: Հաղթող երկու գրադարանները կհարստանան «Էդիթ Պրինտ» հրատարակչության «Իմ Գրադարանը» մատենաշարի գրքերով:
Մրցույթի վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն է:
-
Գեղարքունիքի մարզում հոկտեմբերի 7-ին տեղացած ձյունը վնաս է հասցրել բանջարաբոստանային և այլ մշակաբույսերի ցանքերին: Ինչպես տեղեկացնում է Գավառի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Նոնա ԽԱՉԻԿՅԱՆԸ, ձյունը նստել է մոտ 40-50 սմ հաստությամբ: Ձյան տակ մնացած կաղամբի, կարտոֆիլի ցանքերի թիվը, որոնք դեռ չէին հասցվել հավաքվել տեղաբնակների կողմից, հասնում է մի քանի հազար հեկտարի:
-
Չնայած Անկախության 22-ամյակի առթիվ Սերժ Սարգսյանի հայտարարած համաներումը տարածվում է նաև քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի վրա, այնունամենայնիվ, այսօրվա դատական նիստն էլ չի անցել առանց էքսցեսների: Վերաքննիչ դատարանում դատավոր Եվա Դարբինյանը մերժել է Տիգրան Առաքելյանի շահերի պաշտպան, փաստաբան Մուշեղ Շուշանյանի միջնորդությունը՝ Տիգրանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Քաղբանտարկյալը զայրացել է և հայտարարել, որ հրաժարվում է համաներումից:
-
Ադրբեջանցիներն այսօր նախագահ են ընտրում, իսկ երեկվանից արդեն խոսվում էր Իլհամ Ալիևի կայացած հաղթանակի մասին: Ադրբեջանի ԿԸՀ-ն iPone-ի և Android-ի միջոցով ստեղծել էր ծրագրեր, ըստ որոնց թեկնածուներից Ալիևը «հավաքել էր» 72,76 տոկոս, իսկ ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» կոալիցիայի թեկնածու Ջամիլ Հասանլին` 7,4:
-
«Համահայկական ծնողական կոմիտե» ՀԿ-ի նախագահ Արման ԲՈՇՅԱՆԻ խոսքով, աշխարհի 37 երկրներում ցանկանում են պայքարել գենդերային քաղաքականության դեմ:
-
«Հոմոսեքսուալ զույգերի ամուսնությունը նորմալ չէ, և հարկավոր է դիմել բժշկի, եթե կա նման ցանկություն, մտադրություն: Կա Եվրամիություն, կա նաև հոգեբանական տեռոր: Այն եկեղեցին, որը օրհնում է միասեռ ամուսնությունները` եկեղեցի չէ, քանի որ սա հակաքրիստոնեական քայլ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հնչեցրեց Ֆինլանդիայի հակաֆաշիստական կոմիտեի նախագահ, միջազգային իրավապաշտպան Յոհան ԲԵՔՄԱՆԸ:
-
Հոկտեմբերի 11-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Ֆինլանդիայում կղեկավարի Tampere Philharmonic Orchestra-ն։
-
Հոկտեմբերի 9-ին, ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Մարտուն Իսրայելյանի 75-ամյա հոբելյանին նվիրված համերգ: