-
-
Մեր հիմնահարցն (պրոբլեմ) այն չէ ամենևին, որ չեն հարգվում մարդու իրավունքները, որ չենք սիրում միմյանց ու անգամ հոշոտում ենք իրար հանուն բարեկեցության: Դրանք հետևանքներ են: Մեր հիմնահարցն այն է, որ դարերի դաժան հոլովույթում ընդհանուր առմամբ կորցրել ենք Հայրենիքի զգացողությունը:
-
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ այն մարդկանց մոտ, ովքեր տառապում են սրտանոթային հիվանդություններով և ընդունում են խոլեստերինի դեմ դեղորայքային պատրաստուկներ, սովորաբար 27 տոկոսով մեծանում է կատարակտի (աչքի ոսպնյակի մթագնում) աճը:
Հետազոտողները վերջին ութ տարում ուսումնասիրել են տարբեր տարիքի շուրջ 14 հազար հիվանդության պատմություն: Սա բժիշկներին թույլ է տվել հայտնաբերել որոշակի կապ` օգտագործվող դեղորայքային պատրաստուկների միջև, որոնք իջեցնում են խոլեստերինը, և կատարակտի ռիսկերը մեծանում է մեկ երրորդով:
-
«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում սեպտեմբերի 27-ին տեղի կունենա լուսավառության արարողություն` նվիրված կենտրոնի հիմնադիր, բարերար Ջերարդ Գաֆէսճեանի հիշատակին:
-
«Իրավունքի գերակայություն» հասարակական կազմակերպության հիմնադիր անդամ Արա Ղազարյանը դեռևս 2008 թվականից, երբ ՀՀ նախագահի ընտրություններից հետո ազատազրկվեցին ընդդիմության ակտիվիստները, զբաղվում է նախկին քաղբանտարկյալներ Գագիկ և Վարդան Ջհանգիրյանների ու Սմբատ Այվազյանի նկատմամբ հարուցված գործերի քննությամբ: Այժմ նրանց գործերը գտնվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, և, ըստ Արա Ղազարյանի, իրենք սպասում են ՄԻԵԴ-ի վճռին:
-
Փաստորեն, Հայաստանում սկսվեց պետական կառավարման համակարգի վերակազմավորման գործընթացը` նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ստեղծվել է միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով:
-
Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է հոկտեմբերի 27-ի նախագահական ընտրությունների թեկնածուների կեսից ավելիի գրանցումը: 23 թեկնածուներից նախընտրելի շանսեր ունեն երեքը` «Վրացական երազանքի» թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին, «Միացյալ ազգային շարժման» թեկնածու Դավիթ Բաքրաձեն և խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն:
-
Ինչպես հայտնում է Մայր աթոռի մամլո ծառայությունը` սեպտեմբերի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում բացվեց Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու եպիսկոպոսաց ժողովը: Ժողովի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
-
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանում ՈՒկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը ի շահ ժողովրդի է և շուտով ուկրաինացիներն ավելի լավ են ապրելու:
-
«Собеседник Армении» թերթը սեպտեմբերի 27-29-ին կազմակերպում է ժամանակակից հայ նկարիչների կտավների ցուցահանդես վաճառք «Բացօթյա ցուցասրահ» նախագծի շրջանակներում: Կտավների վաճառքից ստացված գումարը կհատկացվի բուսաբանական այգուն` նոր ջրհան գնելու տնկարանի համար, որտեղ տնկիներ են աճեցվելու Հայաստանի հյուսիսի անտառները վերականգնելու նպատակով: