ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 
  • Ապօրինի անտառահատումների թվով առաջին տեղում Գեղարքունիքի մարզն է

    Ապօրինի անտառահատումների թվով առաջին տեղում Գեղարքունիքի մարզն է

    2013թ-ին ապօրինի անտառահատումների թվով առաջին տեղում Գեղարքունիքի մարզն է, վերջին տեղում՝ Տավուշը: Այս մասին այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում «Անտառի պահպանություն և ծառահատումներ» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ ասել է «Անտառային պետական մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Ավագյանը:Նրա խոսքով, ըստ անցկացված մոնիթորինգի, 2004թ.-ից այս կողմ ապօրինի անտառահատումների թիվը նվազել է, 2013թ.-ից մինչ այսօր հանրապետության տարածքում հատվել է մոտ 524 ծառ:
  • «Դաշնակցությունը չմիացավ համընդհանուր պայքարի մեր կոչին»

    «Դաշնակցությունը չմիացավ համընդհանուր պայքարի մեր կոչին»

    Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում սեպտեմբերի 29-ի ընտրությունները «բաժանվել են» սևի ու սպիտակի, այլ խոսքով՝ իշխանության և ընդդիմության միջև: Իշխանությունը` ՀՀԿ-ն, ներկայանում է Արմեն Կարապետյանի «դեմքով», ընդդիմադիր «Ժառանգությունը»՝ Սամվել Հայրապետյանի: ՀԱԿ-ն արդեն հայտարարել է, որ սատարում է «Ժառանգության» թեկնածուին, սակայն իրեն ընդդիմություն համարող ՀՅԴ-ն կոչ է արել իր համակիրներին ոչ մեկին չաջակցել: Ինչպե՞ս է այս փաստը մեկնաբանում «Ժառանգության» փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ:
  • «Չընտրված նախագահի ցանկացած որոշում վտանգում է Հայաստանի անկախությունը»

    «Չընտրված նախագահի ցանկացած որոշում վտանգում է Հայաստանի անկախությունը»

    Սեպտեմբերի 21-ին` Անկախության օրը, իշխանությունն ու ընդդիմությունը յուրովի էին նշում։ Հայաստանի 22-ամյա անկախության պատմության մեջ առաջին անգամ ընդդիմությունը ցույց և երթ կազմակերպեց. նրանց բողոքը Մաքսային միությանն անդամակցելու դեմ էր։ Որքանո՞վ էր ճիշտ բողոքի ակցիան Անկախության օրը։ Այս և Մաքսային միությանն առնչվող հարցերի շուրջ երեկոյան` Հանրապետության հրապարակում, մինչ համերգի սկսվելը զրուցեցինք հյուրերի հետ։
  • Երկար չդիմացան Նունեի «հմայքին»

    Երկար չդիմացան Նունեի «հմայքին»

    Հանրապետության հրապարակում Անկախության օրվան նվիրված համերգին շատ նախարարներ և պատգամավորներ ներկա չէին, ինչպես ասում են, իրենց գլխի ճարը տեսել էին կամ ավելի ճիշտ է ասել, գլուխները լավ էին պրծացրել, իսկ նստարանները շարքով դատարկ էին։
  • Այլևս ոչ մի քաղբանտարկյալ

    Այլևս ոչ մի քաղբանտարկյալ

    Ստեղծվում է քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի պաշտպանության համազգային կոմիտե: Այդ մասին իր Ֆեյսբուքյան էջում կոչ է արել ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, պատգամավոր Լևոն Զուրաբյանը: Ըստ Զուրաբյանի՝ կոմիտեի անդամ է դառնում ցանկացած ոք, ով ստորագրում է հետևյալ նախադասությունը. Մենք ճանաչում ենք Տիգրան Առաքելյանին քաղբանտարկյալ և պահանջում ենք անհապաղ ազատ արձակել նրան:
  • «Pussy Riot»-ի անդամին սպառնում են սպանել

    «Pussy Riot»-ի անդամին սպառնում են սպանել

    Ռուսական «Pussy Riot» փանք խմբի անդամ Նադեժդա Տոլոկոննիկովան, ով ազատազրկման մեջ է երկու տարի ժամկետով, այսօրվանից հացադուլ է հայտարարել: Նա իր ամուսնուն փոխանցած նամակում գրել է, թե իր հացադուլն ուղղված է գաղութում առկա անթույլատրելի պայմանների դեմ, և գաղութի վարչակազմը սպառնում է իրեն սպանել:
  • Խորհրդային գեղանկարչությունը` Ազգային պատկերասրահում

    Խորհրդային գեղանկարչությունը` Ազգային պատկերասրահում

    Ազգային պատկերասրահում սեպտեմբերի 24-ին կբացվի «Հույսի, պայքարի և աշխատանքի ժամանակաշրջան» գեղանկարչական ստեղծագործությունների ցուցահանդես: Պատկերասրահի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ցուցահանդեսը կանդրադառնա սոցռեալիզմի արվեստին, ներկայացված նմուշները պատկերացում կտան, թե ինչպես են ձևավորվել խորհրդային գեղանկարչության հիմնական ժանրերը` պատմահեղափոխական ժանրը, դիմանկարը, ինչպես նաև այդ ժամանակի նկարիչների համար նորույթ հանդիսացող «արդյունաբերական» բնանկարը: Վերջինիս վառ ներկայացուցիչներից են Մաշկովը և Ռոժդեստվենսկին:
  • Սրբագրումներ մտցրեց քաղաքական նոր իրավիճակը

    Սրբագրումներ մտցրեց քաղաքական նոր իրավիճակը

    Հայ ազգային կոնգրեսից հեռացած մի խումբ քաղաքական գործիչներ ամիսներ առաջ նախաձեռնել էին վերագրանցել «Հայոց համազգային շարժում» կուսակցությունը: Դեռևս մայիս ամսին կուսակցության նախաձեռնող խմբի անդամներ Ալեքսանդր Արզումանյանը, Արարատ Զուրաբյանը, Կարապետ Ռուբինյանը և Հովհաննես Իգիթյանը մամուլի ասուլիսում տեղեկացրել էին, որ կուսակցությունն իր անդրանիկ համագումարը կհրավիրի սեպտեմբերին:
  • Ի՞նչ է խոստանում ԵՄ-ն

    Ի՞նչ է խոստանում ԵՄ-ն

    Հայաստանի` Մաքսային միությանը միանալու որոշումից հետո քաղաքացիական տարբեր նախաձեռնություններ և քաղաքական ուժեր արդեն հայտնել են իրենց անհամաձայնությունը: Ոմանք հանդես են գալիս Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով, ոմանք առաջարկում են քարոզչություն հասարակության շրջանում, որպեսզի ոտքի կանգնեն և պաշտպանեն Հայաստանի ինքնիշխանությունը:
  • Անգելա Մերկելի սուպերարդյունքը

    Անգելա Մերկելի սուպերարդյունքը

    Սեպտեմբերի 22-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով` Գերմանիայի 18-րդ Բունդեստագում չորս կուսակցություններ կլինեն` քրիստոնեադեմոկրատները, սոցիալդեմոկրատները, կանաչները և աջերը: Անգելա Մերկելի գլխավորած քրիստոնեադեմոկրատները ստացել են 42 տոկոս (2009-ին` 33,8 տոկոս), որ վերջին 20 տարում լավագույն արդյունքն է դարձել: