-
Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Նաբիլ Ֆահմին հայտարարել է, որ իր երկիրն աջակցում է Սիրիայի հարցով Ժնևյան երկրորդ կոնֆերանսի անցկացմանը` ընդգծելով, որ կոնֆերանսին պետք է մասնակցեն կոնֆլիկտի բոլոր կողմերը:
-
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ արդեն ժամանակն է Սիրիայի ընդդիմությանը ոչ թե համոզել բանակցությունների սեղանի շուրջ նստել, այլ պարտադրել:
-
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ստիպված է հեռանալ իշխանությունից, եթե անգամ համագործակցում է քիմիական զենքի ոչնչացման հարցում` ասել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին:
-
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանին ասել է, որ Թեհրանը կընդունի ցանկացած նախագահի, ում կընտրի Սիրիայի ժողովուրդը. «Իրանն աջակցում է ժողովուրդների իրավունքներին ամենուր, այդ թվում նաև՝ Սիրիայում, Իրաքում և Պաղեստինում»:
-
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանաձևը քվեարկության կդրվի հաջորդ շաբաթվա վերջին:
-
Սեպտեմբերի 17-ից հոկտեմբերի 4-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում կհանդիպեն Մեծ Բրիտանիայի և Իրանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները:
-
«Վիքին սիրում է հուշարձաններ» միջազգային լուսանկարչական ամենամյա մրցույթին այս տարի մասնակցում է շուրջ 50 երկիր: 2012 և 2013 թվականներին այն, որպես աշխարհի ամենամեծ լուսանկարչական մրցույթ, գրանցվել է Գինեսի գրքում: Նախորդ տարի մրցույթի լուսանկարների թիվը գերազանցել է 350 000-ը։
-
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է ընդունելու Սիրիայի ընդդիմադիր Ազգային կոալիցիայի անդամներին։
-
irates.am-ի հարցերին պատասխանում է ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ, «Ժողովրդավարության, անվտանգության և զարգացման հայկական կենտրոնի» փորձագետ ՄԱՐԹԱ ԱՅՎԱԶՅԱՆԸ
-
Մոսկվայի աշխատանքի և զբաղվածության դեպարտամենտը աշխատանքի միգրացիայի հարցերով տպագիր նյութերի և տեղեկատվական հրատարակությունների հրատարակման ու տարածման բաց մրցույթ է հայտարարել: