-
Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Զալքալիանին այսօր «հիմարություն» է անվանել ռուսական կայքերում հրապարակված տեղեկությունը, թե Սիրիայում օգտագործված քիմիական զենքը պատրաստվել է Վրաստանում, Ռիչարդ Լուգարի լաբորատորիայում: Նա ասել է, թե նման «հիմարությունը» անիմաստ է մեկնաբանել և նշել, որ հրապարակումներում նշված լաբորատորիան աշխատում է թափանցիկ, ապահովում է բարձրագույն ստանդարտներ և օգտագործվում է միայն գիտական նպատակների համար:
-
«Ներկայիս և ապագայի մեր ռազմավարական ընկերը Ռուսաստանն է, բայց դա չի նշանակում, որ, ասենք, Եվրոպայի, Արևմուտքի դրական մոտեցումները մենք պետք է մի կողմ թողնենք», - irates.am-ի հետ զրույցում ասաց «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ, «Հակակոռուպցիա» հասարակական կազմակերպության ղեկավար Գառնիկ Մարգարյանը:
-
Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի և թիկնապահի՝ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու, ինչպես նաև՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին ՀՀ ՊՆ քննչական ծառայության որոշումը զայրույթի ալիք է առաջացրել իրավապաշտպանների և քաղաքացիական ակտիվիստների շրջանում:
-
ՀՀ մշակույթի նախարարությունը ազգությամբ քուրդ գրող և հրապարակախոս Յաշար Քեմալին շնորհել է «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալ:
-
Նախագահական ընտրությունների նախկին թեկնածու, Թեհրանի քաղաքապետ Մոհամեդ Բաղեր Գալիբաֆը երրորդ անգամ վերընտրվել է իր պաշտոնում` նա պաշտոնավարում է 2005 թվականից: Կիրակի կայացած ընտրություններում նրա թեկնածությունը պաշտպանել են քաղաքային խորհրդի 31 ամդամներից 17-ը:
-
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կարող է խուսափել օտարերկրյա ռազմական միջամտությունից, եթե հաջորդ շաբաթվա ընթացքում միջազգային հանրությանը փոխանցի ամբողջ քիմիական զենքը` հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին:
-
Ամստերդամի Վան Գոգի թանգարանում գտնվել է նկարչի նախկինում անհայտ կտավը` հայտարարել է թանգարանի տնօրեն Ալեքս Ռյուգերը: «Այսպիսի հայտնագործություն թանգարանի պատմության մեջ առաջին անգամ է լինում:
-
ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովը ասել է, որ Մաքսային միություն մտնելու Հայաստանի փաստաթղթերը պատրաստ կլինեն 2014-ի մայիսին, երբ ծրագրված է ստորագրել Եվրասիական տնտեսական միության մասին համաձայնագիրը:
-
«Ես ուզում եմ, որ պատրանքներ չլինեն, իրավիճակը բավականին հստակ է` Եվրամիության հետ ասոցացման վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի ստորագրման դեպքում մեր ուկրաինացի գործընկերների առաջ Մաքսային միության մուտքը կփակվի»,-ասել է ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը:
-
Անակնկալ էր տեսնել, որ Ջրվեժ-կենտրոնական ավտոկայան ուղղությամբ երթևեկող 5 համարի ավտոբուսի վարորդները հագնում են սպիտակ վերնաշապիկ, փողկապ։