-
ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանն էլ այսօր լրագրողների հետ հանդիպմանը խիստ յուրովի է մեկնաբանել Լֆիկ Սամոյին ճարտարապետական հուշարձանը աղավաղելու համար պատասխանատվության չենթարկելու փաստը` ասելով, թե բա որ Ալեքսանյանին էլ բանտարկենք, սիթիները կփակվեն ու մի քսան հազար մարդ անգործ կմնա:
-
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը (մշակույթի նախարարության աջակցությամբ) սեպտեմբերի վերջին հյուրախաղեր է ունենալու Երևանում, ներկայացնելու է իր խաղացանկի լավագույն 5 ներկայացումները:
-
Սիրիայում լարված իրավիճակը սպառնում է նաև տարածաշրջանի մյուս պետություններին։ Մասնավորապես, Սիրային հարվածներ հասցնելու դեպքում ամբողջովին մեկուսացված վիճակում կհայտնվի Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Փորձագետները չեն բացառում, որ Միացյալ Նահանգների հարվածները Սիրիայի դեմ իրականում ուղղված են հենց Իրանին։
-
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի դահլիճում (Աբովյան 50/5) կկայանա «Մարտական պատրաստության ակումբ» նախագծի պաշտոնական բացումը:
-
Տևական ժամանակ տարբեր բուհերի ուսանողներ բողոքի ակցիաներ են անցկացնում ուսման վարձի բարձրացման դեմ, սակայն նույն բուհերի ղեկավարները կարծես աներեր են:
-
Երեկ Աբովյան փողոցի «Սթար» սուպերմարկետի մոտակայքում արևի տակ հանգստանում էին կանաչ վզկապներով շներ։
-
Ժոզե Մոուրինյոյի ռեալմադրիդյան «նվաճումներից» մեկը կարելի է որակել ակումբի ու երկրի ազգային հավաքականի թիվ մեկ դարպասապահ Իկեր Կասիլյասի վնասվածքի առիթն օգտագործելն ու պահեստայինների նստարանին հիմնովին նստեցնելը, ինչը շարունակվում է նաև ակումբի նոր գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի պարագայում:
-
Պետական գործչի, հատկապես երկրի ղեկավարի կարևոր հատկանիշներից մեկն իր խոսքը հարգելն է և տված խոստումը ժամանակին ու ճիշտ կատարելը:
-
«Կոկորդդ կքերեմ»,- այս արտահայտությունն երեկ ամբողջ օրը շրջանառվում էր սոցցանցերում՝ զուգորդվելով ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին ջերմեռանդորեն պաշտպանող մի կնոջ պատկերի հետ: Բանն այն է, որ օլիգարխին պաշտպանող կինը հենց այդ խոսքերով էր սպառնացել Փակ շուկայի մոտ տեղի ունեցող ակցիան լուսաբանող լրագրողին: Կինն, իհարկե, բացառություն չէ:
-
Սեպտեմբերի 1-ին, 54 տարեկան հասակում կյանքից հեռացել է կոմպոզիտոր, խմբավար, «Արևներ» մանկապատանեկան անսամբլի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Արմեն Դիվանյանը: