Աղետների, դժբախտ պատահարների, դատավարությունների, բռնություններով ուղեկցվող ցույցերի լուսաբանումը լրագրողների համար դառնում է յուրօրինակ փորձաքար: Այսպիսի իրավիճակներում է երևում լրագրողի ոչ միայն մասնագիտական պատրաստվածությունը, փորձը, իրավիճակին համարժեք արձագանքելու հմտությունը, զսպվածությունը, այլև... էժան սենսացիայով ընթերցող որսալու գայթակղությանը չտրվելու պարկեշտությունը: