ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 
  • Քաղաքն անվճար է երթևեկում. FreeCar
  • Քաղաքն անվճար է երթևեկում (տեսանյութ)

    Քաղաքն անվճար է երթևեկում (տեսանյութ)

    «Հալա՜լ ա»։ Այսպիսի բացականչություններ էին հնչում կանգառներում սեփական մեքենաներով կանգնող և ուղևորներին անվճար տեղափոխող վարորդների հետևից։ Freecar-ը դառնում է քաղաքային մշակույթ։
  • Շարունակվում է «100» անվանումը ստացած երիտասարդական ակցիան-2
  • Շարունակվում է «100» անվանումը ստացած երիտասարդական ակցիան
  • 100-ով Կոմիտաս (տեսանյութեր)

    100-ով Կոմիտաս (տեսանյութեր)

    Մայրաքաղաքի կանգառներում շարունակվում է «100» անվանումը ստացած երիտասարդական ակցիան։ Թռուցիկներ, 100 դրամ վճարելու կոչեր… Ասում են՝ պայքարելու են մինչև վերջ։
  • Սպասում են Տարոն Մարգարյանի խոսքին

    Սպասում են Տարոն Մարգարյանի խոսքին

    «Տրանսպորտի գնի բարձրացման շուրջ քաղաքացիական ընդվզումը մեծ է։ Նկատվում է, որ սա քաղաքացիական իրավասության շրջանակներում քննարկվող խնդիր է, որից չի կարող անմասն մնալ կառավարությունը»,- կառավարության հուլիսի 25-ի նիստը սկսելուց առաջ ասաց վարչապետը։
  • Նորից հարկի բարձրացում

    Նորից հարկի բարձրացում

    Հարկային բարեփոխումների շղարշի տակ կառավարությունը «մանրից» բարձրացնում է հարկերը, անունը դնելով պայքար ստվերի դեմ։ Գործադիրի հուլիսի 25-ի նիստում ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը ներկայացրեց «Ծխախոտի և ալկոհոլի ակցիզային հարկի դրույքաչափերի փոփոխության մասին» հայեցակարգը, որով նախատեսվում է բարձրացնել ակցիզային հարկի դրույքաչափերը։
  • «Տանք գյուղացիներին ոչ թե սնունդ, այլ սնունդ ստեղծելու հնարավորություն»

    «Տանք գյուղացիներին ոչ թե սնունդ, այլ սնունդ ստեղծելու հնարավորություն»

    «Ֆերմերական տնտեսությունների միավորում» հասարակական կազմակերպության կարգախոսն է. «Տանք գյուղացիներին ոչ թե սնունդ, այլ սնունդ ստեղծելու հնարավորություն»։ Կազմակերպության անդամները, տեսնելով, որ շատ գյուղացիներ այսօր ունեն ապրուստի խնդիր, որոշել են նաև բարեգործական ֆոնդերի և հովանավորների միջոցով աջակցություն ցուցաբերել գյուղացիներին։ Ցուցաբերվող աջակցությունը լինելու է ոչ թե սննդի, այլ սերմերի, ընտանի կենդանիների և թունաքիմիկատների տեսքով։
  • Վիճաբանություն 34 համարի ավտոբուսում

    Վիճաբանություն 34 համարի ավտոբուսում

    Այսօր, երբ բարձրացա վերոնշյալ ավտոբուս, արտաքուստ ամեն ինչ խաղաղ էր. բոլոր ուղևորները (թվով տասը-տասներկու հոգի), հանգիստ նստած էին: Ես դեռ չէի հասցրել պայուսակում տեղավորել ձայնագրիչս, ձեռքիս էլ ակտիվիստների «նվիրած» թռուցիկներն էին:
    Վարորդը անմիջապես գլխի ընկավ` կամ լրագրող եմ, կամ ակտիվիստ: Երբ տեղավորվեցի ամենավերջին ազատ նստարանին, որպեսզի ավելի մոտ լինեմ մյուս ուղևորներին, նա ուշի-ուշով սկսեց հետևել իմ գործողություններին: Զրույցի բռնվեցի կողակիցներիս հետ`թեման ուղեվարձն էր: Հարցրեցի, որքա՞ն եք վճարելու. ձայն չհանեցին: Ասացի` 100 կտաք և ձեռքիս թռուցիկները բաժանեցի կողքիս նստածներին: Մյուսները ևս խնդրեցին:
  • Շարժումը սոցիալական է

    Շարժումը սոցիալական է

    Կառավարության հուլիսի 25-ի նիստում անդրադառնալով Երեւանում տեղի ունեցող բողոքի ալիքին, վարչապետ Տիգրան Սարգսյանը Երեւանում տեղի ունեցողը որակել է ինքնաբուխ շարժում, որը չունի կուսակցական բնույթ: Նա ասել է, չնայած կուսակցությունները փորձում են օգտվել առիթից, բայց բուն պատճառը քաղաքապետարանի որոշումն է: