-
Այսօր, «Զարկերակ» մամուլի ակումբում, խոսելով դատապարտյալնների ներկա վիճակի մասին, Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ` Խաչատուր ՄԱՐՈԶՅԱՆԸ տեղեկացրեց, որ Հայաստանի Հանրապետությունում հանցագործությունների թիվը գնալով ավելանում է: Եվ դրա պատճառը միայն սոցիալականը չէ:
-
Երևան քաղաքապետարանի 2013 թվականի տարեկան ծրագրով վերանորոգման ու հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում մշակութային, առողջապահական, ուսումնական ու արտադպրոցական հիմնարկությունների 54 շենքերում. դրանց կեսից ավելին՝ 28-ը, նախադպրոցական ուսումնական հաստատություններ են։
-
Չնայած սոցիալական ցանցերում տարածված հայտարարություններին, քաղաքային տրասնպորտի ուղեվարձի գնի բարձրացման դեմ բողոքի պահանջով միայն հատուկենտ ուսանողներ էին հավաքվել Երևանի քաղաքապետարանի դիմաց: Ներկաներն էլ, որոնք ԵՊՀ-ի ուսանողներ էին հիմնականում, իրենց հասակակիցների պասիվությունը պատճառաբանեցին բուհերում ՀՀԿ-ի ճնշումներով:
-
Խոսելով կինոյում կերտած նրա դերերի մասին` անհնար է չանդրադառնոլ Նովենցի Սիրանուշին, որը, իմ պատկերացմամբ, հայ կինոյի բացառիկ հաջողված կանացի կերպարներից է:
-
Հուլիսի 20-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ելույթով մեկնարկեց իտալական Musica Riva 30-րդ միջազգային փառատոնը։ Համերգը ղեկավարում էր բրազիլացի դիրիժոր Իսահակ Կարաբչևսկին, մենակատար` Նատալյա Գուտման (թավջութակ)։ Նշենք, որ երիտասարդական նվագախումբը հրավիրվել է փառատոնի կազմակերպիչների կողմից որպես Musica Riva-ի պաշտոնական նվագախումբ։
-
Այս գիշեր Կահիրեում ավելի քան 50 մարդ է տուժել Եգիպտոսում նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների միջև տեղի ունեցած բախումից։ Անկարգությունները ծագել են Սուեցում, որ գտնվում է մայրաքաղաքից 120 կմ հեռավորության վրա։
-
Չինաստանի Հանսյու շրջանում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 22-ի, տուժածները 300-ն են։ Այդ մասին հայտնում են տեղի իշխանությունները։ Վերջին տվյալներով Դինսի քաղաքում մոտ 400 շենք է փլուզվել, ևս 5000 շենք վնասվել է։ Երկրաշարժից առաջացել են նաև սողանքներ։
-
Հուլիսի 22-ի տեղի կունենա գրավիչ երկնային երևույթ` մոլորակների միացում, երբ երկու մոլորակ դիտվում է երկնքի մի հատվածում` իրար շատ մոտ: Այս անգամ իրար մոտ կդիտվեն Մարսը և Յուպիտերը: Անհրաժեշտ է վաղ առավոտյան` մինչև արևածագը, դիտել երկնքի արևելյան հատվածը, որտեղ պայծառ աստղերից կարելի կլինի տեսնել Կապելլան և Ալդեբարանը:
-
-
Էսօր քաղաքում նայում էի՝ ոնց են կատաղած վարորդները իջնում մեքենաներից, ճղում փակցված հայտարարությունը, ճմրթում- շպրտում ու շարունակում ճանապարհը: Դա նաև հոգեբանական ճնշում էր բոլոր նրանց վրա, ովքեր պատրաստվում էին իր երթուղայինում 100 դրամ վճարել: