-
Թեհրանը հետաքրքրված է Եվրամիության հետ հարաբերությունների ամրապնդմամբ։ Այդ հարաբերությունները պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի վրա, այսօր այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Աբաս Արագչին։
-
Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատար Վլադիմիր Լուկինը չնայած այս օրերին գտնվում է արձակուրդում, այդուհանդերձ հանձնարարել է հրատապ արձագանքել Հայաստանի Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի գրությանը: Կարեն Անդրեասյանին ուղղված պաշտոնական գրության մեջ նշված է, որ «Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարը բարձր է գնահատում մեր պետությունների իրավապաշտպան կառույցների միջև սերտ համագործակցությունը»:
-
«Իրատես de facto» ակումբում երեկ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահության անդամներ ԿԱՐԼԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ և ԳԵՂԱՄ ԳԱԼՍՏՅԱՆԸ խոսեցին իրենց կառույցի այսօրվա վիճակից ու տարիներ շարունակ կատարվող յուրացումներից:
-
Գնալով ավտոկայանատեղերի խնդիրը թեժանում է։ Կրքերը շիկանում են, և դա բնական է, քանի որ խնդրի կարգավորումը կարող է որոշ պատգամավորների կամ էլ համայնքի ղեկավարների գրպանին լուրջ հարվածել։ Մենք այս հարցին դեռևս կանդրադառնանք, սակայն այս պահին նշենք, որ ավտոկայանատեղերի կարգավորումը կցիվիլացնի մայրաքաղաքի տեսքը։
-
Հուլիսի 21-ին Կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Տաշեղը Երևանում» խորագիրը կրող համերգ:
«Տաշեղը» (A Splinter) Լոս Անջելեսում ստեղծված հեղինակային երգի և համամարդկային ֆոլկլորի (world music) միասնություն է` հայերեն և անգլերեն երգացանկով, կրում է տարբեր մշակույթների ազդեցությունը (Ասիայից Ամերիկա):
-
Ազատամարտիկ, ղարաբաղյան պատերազմի մասնակից, բազում պարգևների, այդ թվում նաև` ԼՂՀ «Մարտական խաչ» պարգևի արժանացած Խաչիկ Ավետիսյանը արդեն քանի օր է, ինչ Ազատության հրապարակում հացադուլ է հայտարարել:
-
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Երևանի ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձի փոփոխություննիրականացվում է Երևանի քաղաքապետի որոշմամբ։ Ուստի, ներքաղաքային երթուղիների վերաբերյալ հարցերով պետք է դիմել Երևանի քաղաքապետարան։
-
Հրաչ Բեգլարյանի «Ես, Մանվելը, համակարգիչը» և Հուշիկ Ղազարյանի «Վաճառականներ» պիեսները արժանացել են Համազգային հայ կրթական և մշակութային միության կազմակերպած «Լևոն Շանթ» թատերգության մրցույթի խրախուսական մրցանակին:
3-րդ մրցանակին արժանացել է Արմեն Ճգնավորյանի «Այլաստվածային կատակերգություն», 2-րդին` Սամվել Խալաթյանի «Գնացքի երկու տոմս» պիեսը:
-
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Կառավարությունը հավանություն է տվել «Գլոբալ Մեդիքլ Սոլյուշնս» ՓԲԸ ներդրումային ծրագրին և դրա շրջանակում իրականացվելիք աշխատանքներին:
-
«Մեդիքալ սոուշնս» ընկերությունը պատրաստ է 12 մլն դոլար ներդրում կատարելու Հայաստանում ուռուցքաբանության կենտրոն կառուցելու համար։ Այս մասին կառավարության նիստում տեղեկացրեց էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը։ Պետությունը պատրաստակամություն հայտնեց 1 հա հող հատկացնելու այդ կառույցի համար։