ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 
  • Եվրամիությունը կարգելի մենթոլով սիգարետների վաճառքը

    Եվրամիությունը կարգելի մենթոլով սիգարետների վաճառքը

    Սեպտեմբերից Եվրոպական միության երկրներում կարգելվի մենթոլով և այլ համային սիգարետների վաճառքը: Սա Եվրախորհրդարանի մի քանի պատգամավորների նախաձեռնությունն է, որը, հեղինակների կարծիքով, կարող է ծխելու դեմ պայքարի արդյունավետ միջոց դառնալ: Որոշման նախագիծը վերջնական քվեարկության կդրվի սեպտեմբերի 9-ին, և սպասվում է, որ ողջ Եվրախորհրդարանը կողմ կքվեարկի, այսպես կոչված, սոուսացված սիգարետների դեմ:
  • Ադրբեջանում կարծում են, որ աշխարհն Աուրելիա Գրիգորիուին չի հասկանում

    Ադրբեջանում կարծում են, որ աշխարհն Աուրելիա Գրիգորիուին չի հասկանում

    կնաբանելով Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի վրա ճնշումները՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը ափսոսանք է հայտնել, որ համաշխարհային քաղաքականության մեջ որոշ դեպքերում ՙանարդար մոտեցում է կիրառվում՚:
  • Նախատեսվում է կառուցել 196 թեքահարթակ

    Նախատեսվում է կառուցել 196 թեքահարթակ

    Հուլիսի 1-ին Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակով դիմել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ Երևանում կառուցվելիք 100 թեքահարթակների, դրանց նախահաշվի, ֆինանսական հիմնավորումների, և այդ կարգի այլ տեղեկատվություն տրամադրելու խնդրանքով:
  • Ինքնիրեն խոսելը օգտակար է ուղեղի համար

    Ինքնիրեն խոսելը օգտակար է ուղեղի համար

    Երկար ժամանակ ենթադրվում էր, որ մարդկային սովորությունը` ինքն իր հետ խոսելու, եթե ոչ շիզոֆրենիայի, ապա, որոշ հոգեբանական առումներով` հոգեկան խանգարման նշան է: Ամերիկացի գիտնականները, ուսումնասիրելով երևույթը, եկել են համոզման, որ դա իրականությանը չի համապատասխանում:
  • Գոդֆրի Ռեջջոն տոնում է «Ոսկե ծիրան» փառատոնի փակումը
  • Հայտնի են «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

    Հայտնի են «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

    Փառատոնի գլխավոր մրցանակը ստացավ սերբ ռեժիսոր Սրջան Գոլուբովիչի` «Պարունակներ» ֆիլմը, «Արծաթե ծիրանը»` Մաջիդ Բարզեգարի «Փարվիզը»: Ժյուրիի հատուկ մրցանակը շնորհվեց «Մեջտեղում ինչ-որ տեղ» ֆիլմին:
    Միջազգային վավերագրական մրցույթի գլխավոր մրցանակին արժանացավ բուլղարացի Սվյատոսլավ Ստոյանովի «Սև ծովի վերջին ծովահենները» ֆիլմը: Ժյուրիի հատուկ մրցանակը շնորհվեց «Աշխարհ, որ մերը չէ» ֆիլմին:
  • «Այն քաղաքում, ուր Սերգեյ Փարաջանովի հետքերը կան»

    «Այն քաղաքում, ուր Սերգեյ Փարաջանովի հետքերը կան»

    «Ոսկե ծիրան» 10-րդ հոբելյանական կինոփառատոնը եզրափակվեց Սերժ Ավետիքյանի և Օլենա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմի անդրանիկ ցուցադրությամբ:
  • Ինչու՞ պետք է հարկատուները վճարեն դատական սխալների համար

    Ինչու՞ պետք է հարկատուները վճարեն դատական սխալների համար

    Ծաղկաձորում լրագրողների համար կազմակերպված դատաիրավական ոլորտի բարեփոխումներին վերաբերող սեմինարի ժամանակ ՙԻրավունքի հայկական կենտրոն՚ ՀԿ-ի նախագահ Գեորգի Խաչատրյանը նշեց, որ այժմ թեժ քննարկումներ են ընթանում այն հարցի շուրջ, թե ով է պատասխանատու դատական այն ակտի համար, որի դեպքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է վճիռ՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Գեորգի Խաչատրյանն ասաց, թե գերիշխող է այն մոտեցումը, ըստ որի, պատասխանատուն հենց ՀՀ կառավարությունն է:
  • Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը  հայտարարել է

    Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է

    Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ որևէ մեկը Թուրքիայից հողեր պահանջելու իրավունք չունի` արձագանքելով ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, որ օրեր առաջ սփյուռքի նախարարության կազմակերպած համաժողովում ասել էր, որ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին պետք է նյութական փոխհատուցում տրամադրվի, Հայ եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի տարածքում կանգուն մնացած եկեղեցիները, Հայաստանի Հանրապետությունն էլ պետք է ստանա իր կորցրած տարածքները:
  • Լատինամերիկյան դիվանագիտական դեմարշ Եվրոպայի դեմ

    Լատինամերիկյան դիվանագիտական դեմարշ Եվրոպայի դեմ

    Արգենտինան, Բրազիլիան, Ուրուգվայը, Պարագվայն ու Վենեսուելան խորհրդակցության նպատակով հետ են կանչել իրենց դեսպաններին Իսպանիայից, Իտալիայից ու Պորտուգալիայից: Պատճառը Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի ինքնաթիռին առաջ օդային տարածքը փակելու հայտնի սկանդալն է: