ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 
  • «Եղիցի լույս» մրցանակ` Արտավազդ Փելեշյանին
  • «Եղիցի լույս» մրցանակ` Արտավազդ Փելեշյանին

    «Եղիցի լույս» մրցանակ` Արտավազդ Փելեշյանին

    «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի շրջանակներում երկրորդ տարին է, ինչ հանձնվում է Ամենայն Հայոց Հայրապետի սահմանած «Եղիցի լույս» մրցանակը` համաշխարհային կինոյի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար: Անցյալ տարի այս մրցանակին արժանացավ ռուս ռեժիսոր Սոկուրովը: Այս տարի առաջին հայ ռեժիսորն էր «Եղիցի լույսի» մրցանակիրը` կինոյի մեծ վարպետ Արտավազդ Փելեշյանը:
  • «Ես մոնտաժում եմ ոչ միայն ներկա, այլև բացակա պատկերները»

    «Ես մոնտաժում եմ ոչ միայն ներկա, այլև բացակա պատկերները»

    Անվանի կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին բնութագրել են իբրև կինոբանաստեղծության, կինոպոեմի վարպետ, կինոգեղագետ: Սերգեյ Փարաջանովը նրան անվանել է բացառիկ հանճար: «Փելեշյանի լռությունը» ֆիլմի ռեժիսոր Պիետրո Մարչելլոն ` փորձելով բացահայտել ռեժիսորի լռության գաղտնիքը, հետաքրքիր եզրահանգման է եկել. Փելեշյանի լռության մեջ գաղտնիքներ չկան, գաղտնիքը նրա հանճար լինելու մեջ է:
  • «Զորակոչվում են առողջական խնդիրներ ունեցող երիտասարդները». ահազանգում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը

    «Զորակոչվում են առողջական խնդիրներ ունեցող երիտասարդները». ահազանգում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը

    Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում պնդում է, թե ՀՀ զինված ուժեր են զորակոչվում առողջական խնդիրներ ունեցող երիտասարդներ, իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունը փորձում է անուշադրության մատնել նման դեպքերի մասին ահազանգերին։
  • Ալերգիայի առաջացման պատճառները և դրանց կանխումը

    Ալերգիայի առաջացման պատճառները և դրանց կանխումը

    Գարնանը և ամռանը ամենատարածված ալերգիկ հիվանդություներից են սեզոնային ալերգիկ ռենիտներն ու բրոնխիալ ասթման:
    Աշխարհում ալերգիկ ռենիտ ունի բնակչության 15-30 տոկոսը, իսկ Հայաստանում` 10-15 տոկոսը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտնեց ալերգոլոգ-իմունոլոգ Արմինե ՀԱԿՈԲՅԱՆԸ:
  • ՀՀ քաղաքացուն փորձում են սպանել ՈՒկրաինայի բանտում

    ՀՀ քաղաքացուն փորձում են սպանել ՈՒկրաինայի բանտում

    Կիևի «Լուկյանովսկի» բանտից ուկրաինական Ժիտոմիր քաղաքի բանտ, այնտեղից էլ Բերդիչևյան գաղութ տեղափոխված ՀՀ քաղաքացի Մեհրաբ Ալոյանին (դատապարտված որպես Մեհրաբ Սուսլով) փորձել են թունավորել: Մեհրաբ Ալոյանն այս մասին ահազանգել է իր փաստաբաններին, որոնք վկայում են, որ Ալոյանին չպետք է տեղափոխեին երկրի ամենահեղինակազրկված ու վտանգավոր կալանավայրը, որը հայտնի է որպես կալանավորների նկատմամբ աներևակայելի բռնություններ ու խոշտանգումներ կիրառող հաստատություն, և որտեղ տեղավորում են արդեն վերջնական դատավճռով դատապարտվածներին: Իսկ Ալոյանի գործը դեռ քննության փուլում է` վճռաբեկ դատարանում:
  • «Ամուսնալուծությունների պատճառը աղջկա ընկերուհիների նախանձն է կամ տղայի ոչ հասուն լինելը»

    «Ամուսնալուծությունների պատճառը աղջկա ընկերուհիների նախանձն է կամ տղայի ոչ հասուն լինելը»

    Այսօր սեքսապաթոլոգ Մարատ ԶԱՔԱՐՅԱՆԸ և հոգեբան Իրինա ԾԱՏՈՒՐՅԱՆԸ լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձան ընտանեկան կոնֆլիկտներին և դրանից բխող ամուսնալուծություններին, որոնք, ի դեպ, վերջին տարիներին բարձր ցուցանիշ են կազմում:
    Ըստ բանախոսների, ամուսնալուծությունների կամ ամենօրյա վիճաբանությունների հիմքում ընկած են երեք գործոն` սոցիալական, հոգեբանական, սեռական ներդաշնակություն, և նրանցից որևէ մեկի բացակայության դեպքում ընտանիքում առաջանում են խնդիրներ:
  • «Դուք դեռ տասն օրվա հայ եք, որ լալիս եք,  բա ե՞ս ինչ անեմ, որ քառասուն տարի է, ինչ հայ եմ»

    «Դուք դեռ տասն օրվա հայ եք, որ լալիս եք, բա ե՞ս ինչ անեմ, որ քառասուն տարի է, ինչ հայ եմ»

    Տարիներ առաջ «Շարական» անսամբլը մեկնել էր հյուրախաղերի։ Բուխարեստի կայարանում մեզ դիմավորեցին մի խումբ հայեր և ռումինացիներ։ Ինձ մոտեցավ մի երիտասարդ կին, ողջագուրվեց ու արտասվեց։ Թարգմանիչն ասաց, որ այդ կինը տասն օր առաջ է իմացել, որ հայ է։ Ես անմիջապես «մխիթարեցի» երջանկությունից հուզված կնոջը. «Դուք դեռ տասն օրվա հայ եք, որ լալիս եք, բա ե՞ս ինչ անեմ, որ քառասուն տարի է, ինչ հայ եմ»։
  • Տասնմեկ դրամն ո՜ւր, 20-25 %-ն ուր

    Տասնմեկ դրամն ո՜ւր, 20-25 %-ն ուր

    Այն, որ գազալցակայաններն անտեր չեն, գիտի նաև երեխան, ավելին, որոշ խոշոր գազալցակայանների դեպքում նույնիսկ գիտի, թե ով է տերը` անուն-ազգանունով, մականունով։ Մի խոսքով, ինչպես կարգն է, մեր հասարակությունն այս հարցում տեղեկացված է։ Անտեղյակ է միայն այն հարցում, թե ինչու գազալցակայանները խոսքները մեկ արած գազի գինը վերջին մեկ շաբաթում բարձրացրին 20-25 %-ով։
  • «Ընտանիքի պաշտպանության գերխնդիրը» (մաս 1-ին)