-
Ձմերուկի սեզոնն էլ եկավ. մնում է իմանալ, ինչպես ճիշտ ընտրություն կատարել, որպեսզի հետո չափսոսաս:
-
Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրերից մի քանիսը վարպետության դասեր են անցկացնելու Երևանում: Մասնավորապես` հուլիսի 8-12-ը «Նաիրի» կինոթատրոնում դասեր կանցկացնեն անվանի կինոգործիչներ Մարգարեթե ֆոն Թրոթան, Պավել Ֆիննը, Թուե Սթին Մյուլլերը, Յոս Ստելինգը և Գոդֆրի Ռեջիոն, ով համաձայնել է երիտասարդների հետ հանդիպում ունենալ նաև ԹՈՒՄՈ կենտրոնում:
-
Դարձյալ փակ է Ստամբուլի Թաքսիմ հրապարակը։ Այստեղ երեկ երեկոյան մի քանի հարյուր ցուցարարներ հետ են մղվել ջրցան մեքենաների և արցունքաբեր գազի միջոցով։ Իշխանությունները ձերբակալել են մոտ 80 ցուցարարի։
-
Վենեսուելան Էդվարդ Սնոուդենից ստացել է քաղաքական ապաստան տրամադրելու մասին գրավոր խնդրանք։ Այդ մասին երկուշաբթի հայտնել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն։
-
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Սիրիայի իշխանություններին և զինված ընդդիմությանը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները մահմեդականների համար սրբազան Ռամադան ամսվա ընթացքում, որը մեկնարկում է այսօր։
-
Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրն արձակել է հրաման, որով նշվում են արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների ժամկետները։ Փաստաթղթի համաձայն՝ 15 օրվա ընթացքում պետք է ստեղծվի Սահմանադրական խորհուրդ, որը կզբաղվի երկրի գլխավոր օրենքի փոփոխությունների նախապատրաստմամբ։ Փոփոխությունները պետք է հաստատվեն հանրաքվեով, որն անհրաժեշտ է անցկացնել 4 ամսվա ընթացքում։ 2014թ. փետրվարին Եգիպտոսում նախատեսվում են խորհրդարանական ընտրություններ, և միայն դրանից հետո կհայտարարվի նախագահական ընտրությունների մասին։
-
Վերջին ժամանակներս, ազգն իրեն կորցրած, ուր ասես չէր ուղարկում անկախ Հայաստանի պատմության մեջ ամենատաղանդավոր ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին: Բանը հասել էր անգամ նրան, որ այնպիսի փխրուն արարածներ, ինչպիսիք են «Իրատես de facto»-ի կանանց ու աղջիկների գումարտակի ներկայացուցիչները, լրատվամիջոցների սուտ-փուտ տեղեկություններով զինված, ամեն օր զանգում ու հավաստում էին պահանջում ուխտի ականջում քնածիցս:
-
«Մուսուլման եղբայրները» ապստամբության կոչ են արել, երբ Կահիրեում անվտանգության ծառայությունները գնդակահարել են պաշտոնանկ նախագահ Մոհամեդ Մուրսիի 35 աջակիցների:
-
Հունիսի 8-ից, համաձայն ՀՀ կառավարության կառուցվածքի մասին օրենքի փոփոխության, կառավարության աշխատակազմի ղեկավարին տրվել է նախարարի կարգավիճակ:
-
Վերջին շրջանում Հայաստանում բացահայտվեցին պետական բյուջեի թալանման, պետական բարձրագույն ղեկավարների կոռուպցիոն գործարքների խայտառակ փաստեր, որոնք իրենց քաղաքական կշռով մի քանի անգամ բավարար են կառավարության, երկրի բարձրագույն իշխանության հրաժարականի, ընդհանրապես ամբողջական իշխանափոխության համար։