-
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շայգուն, Մոսկվա ժամանած շվեդական զինվորական պատվիրակության հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ Սիրիայում ավելի քան երկու տարի ընթացող պայքարը չի անվանում քաղաքացիական պատերազմ:
-
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում կներկայացվի «ԱՊՀ երկրների կինո» ծրագիրը` ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ:
-
Ռուսական ու ուկրաինական երկուական թիմերի մասնակցությամբ այս օրերին ընթանում է միացյալ մրցաշար, որը ոմանք դիտում են որպես նախկին ԽՍՀՄ առաջնությունները վերականգնելու նախափորձ, թեեւ խնդրո առնչությամբ կողմ կարծիքների կողքին քիչ չեն եւ բացասական արձագանքները:
-
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի սահմանած «Եղիցի լույս» մրցանակի հանձնումը, որն այս տարի կշնորհվի Արտավազդ Փելեշյանին:
Այս մասին լրագրողներին տեղեկացրեց փառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, նշեց նաև, որ մեծ հայերը` Շառլ Ազնավուրը և Արտավազդ Փելեշյանն արդեն Հայաստանում են:
-
Տիգրանակերտ քաղաքի հնագիտական պեղումները վերսկսվել են, աշխատանքներն ինչպես հավաստիացնում է արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը, ընթանալու են հիմնականում 3 պեղավայրերում՝ Ամրացված, Կենտրոնական և Անտիկ թաղամասերում: Այս մասին հայտնում է karabakh-open.info-ն:
-
«Ոսկե ծիրան» 10-րդ կինոփառատոնի շրջանակում կկայանա «Ռուսաստանի ֆիլմերի օրեր» ծրագիրը` Ռուսաստանի դաշնության մշակույթի նախարարության և «Կինոֆեստ» պրոդյուսերական կենտրոնի հետ համատեղ:
-
Գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2013թ. հունիսի 21-ի հրամանով արգելվել էր «Պանացեա» ՍՊԸ-ի կողմից «Նարինե կաթնաթթվային մթերք» և «Նարինե բակտերիալ խտանյութ» արտադրատեսակների արտադրությունը, և «Պանացեա» ՍՊԸ-ի տնօրենին տրվել էր համապատասխան հանձնարարական՝ վերացնելու արտադրամասում հայտնաբերված խախտումները:
-
ՀՀ Սահմանադրությունը ոչ միայն հասարակ քաղաքացիների կողմից է խախտվում, այլև իշխանությունների: Այսօր ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ նման կարծիք հայտնեցին Պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դասախոս Գևորգ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ և իրավագիտական գիտությունների դոցենտ Էդգար ՇԱԹԻՐՅԱՆԸ:
-
Ռուսական կայսերական տան ղեկավարը` Մեծ իշխանուհի Մարիա Վլադիմիրովնան հուլիսի 11-ին կժամանի Պետերբուրգ: Ռոմանովները պատրաստ են հայրենիք վերադառնալ, բայց մինչ այդ պետք է վճռվի նրանց կարգավիճակի հարցը:
-
Ի՞նչ է կատարվում Եգիպտոսում: Նախագահ Մուհամեդ Մուրսիի պաշտոնանկությունից հետո ձերբակալված են «Մուսուլման եղբայրներ» շարժման ղեկավարները: Բանակի հրամանատարությունը խոստանում է ուժ չկիրառել քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների նկատմամբ, եթե նրանք ազգային անվտանգությանը չեն սպառնում: