-
Հուլիսի 7-ին Հայ առաքելական եկեղեցին տոնում է Վարդավառի կամ Ծաղկող վարդի տոնը: Այն Տաղավար տոն է և եկեղեցիներում այդ օրը սուրբ պատարագ է մատուցվում: Տոնը սովորաբար նշվում է Նավասարդ ամսին: Այն եկել է հեթանոս ժամանակներից:
Տեր Թովմաս քահանա Անդրեասյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Վարդավառի սկզբմավորման պատմությանը` մանրամասնելով, որ տոնը Հայաստանում նշվել է 4-րդ դարից, քրիստոնեությունն ընդունելուց հետո, Գրիգոր Լուսավորչի կողմից:
-
ՀՀԿ-ի գործադիր մարմնի համարյա պատմական նիստն ավարտվեց պատմական որոշումով միայն Սյունիքի մարզի համար, հայտարարվեց նոր մարզպետի թեկնածուի անունը: Քաղաքական այլ նորություններ չեղան: Եթե եղան, մնացին կուսակցության գրասենյակի պատերից ներս: ՀՀԿ մամլո խոսնակի դերը ժամանակավորապես ստանձնած ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը համարյա կես ժամ համբերատար ու ժպտերես պատասխանեց լրագրողների խառնիխուռն հարցերին, ասաց ամեն ինչ ու չասաց ոչինչ:
-
Ինչպես տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կայքէջը, հունիսի 28-30-ը Բաթումում անցկացված սուսերամարտի պատանեկան մրցաշարին մասնակցել են նաեւ մեր հավաքականի ներկայացուցիչները:
-
Երեկ քաղաքական, լրատվական դաշտն ու Ֆեյսբուքը մոլեգնել էին հայոց խորհրդարանում «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ Մոլդովայի մարդու իրավունքների պաշտպան Աուրելիա Գրիգորիուի զեկույցից, որում նա Հայաստանն անվանել էր «ագրեսոր երկիր»: Բանն այն է, որ նույնիսկ այդ զեկույցին հաջորդել էին ոմանց ծափահարությունները ԱԺ-ում:
-
Շատ տարօրինակ վիճակում ենք հայտնվել: Բոլորը բերանները ջուր են առել ու լռում են, ավելի ճիշտ, գերադասում են չխոսել: Խոսելուց էլ այնպես են հիմնավորում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստը, որ սիրտդ խառնում է: Ավելի հետաքրքիր է «Ռուսաստանի հայերի միության» վիճակը:
-
Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանին կարող է որոշակի զիջումներ անել Արևմուտքին, սակայն չի հրաժարվի միջուկային ծրագրից։ Նման կարծիք է հայտնել Իսրայելի կառավարության անդամ Յուվայլ Շտայնիցը «Ֆորբս» հանդեսին տված հարցազրույցում։
-
Սիրիայում մթերային ապահովման խնդիրը վերջին մեկ տարվա ընթացքում էապես վատթարացել է, և հակամարտության շարունակման դեպքում իրավիճակն էլ ավելի կսրվի։ Այդ մասին հաղորդվում է FAO-ի համապատասխան զեկույցում։ Համաձայն փաստաթղթի՝ Սիրիայի բնակչության 4 միլիոնն ի վիճակի չէ իրեն ապահովել սննդով։ Պատճառն արդյունաբերության ծավալների կտրուկ նվազումն է։
-
Այս մասին երեկ հայտարարել է Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը: «Մենք ուսումնասիրում ենք գործը, և եթե պետք է, կփակեմ ԱՄՆ-ի դեսպանատունը Բոլիվիայում: Մեզ պետք չէ ամերիկյան դեսպանատուն: Իմ ձեռքը չի դողա այն փակելու համար: Մենք ունենք արժանապատվություն և ինքնիշխանություն: Առանց ԱՄՆ-ի մեզ համար ավելի լավ կլինի թե՛ քաղաքականության մեջ, թե՛ ժողովրդավարության ասպարեզում»,- ասել է նա Բոլիվիայի Կոչաբամբա քաղաքում:
-
2010-ին Գյումրիում հիմնվեց Խաչքարերի պուրակը, որտեղ ներկայացված են Ջուղայի խաչքարերի օրինակները: Սակայն նախկին լուսավորված ու խնամված պուրակն այսօր անուշադրության է մատնված: Կոտրված են գրեթե բոլոր խաչքարերի մոտ տեղադրված լամպերը, խոտածածկը «մարդաբոյ» է դարձել:
-
Էդվարդ Սնոուդենի «գործը» հետաքրքիր ընթացք կարող է ստանալ: Երկու օր առաջ ՌԴ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Աննա Չապմանը, ով 2010-ի հունիսին ԱՄՆ-ում ձերբակալվել էր և միայն փոխանակման արդյունքում հայտնվեց Ռուսաստանում, Թվիթերի իր էջում առաջարկություն էր արել Էդվարդ Սնոուդենին. «Սնոուդեն, դու կամուսնանա՞ս ինձ հետ»: