-
Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, կխաղա «Լիվերպուլի» կազմում, թեև համացանցում մեր հայրենակցի մասին ժամանակ առ ժամանակ հայտնվող լուրերը դեռևս չեն հստակվում, իսկ որոշ աղբյուրներ նշում են նաև գերմանական «Բորուսիայի» անունը:
-
Երբ լուրեր են տարածվում այն մասին, որ Ռուսաստանը, կամ սպառազինությունների մեծածավալ արտադրությամբ աչքի ընկնող ցանկացած այլ պետություն, միջին հեռահարության ինչ-որ տեսակի հրթիռներ է վաճառել Ադրբեջանի կամ Հայաստանի նման մի երկրի, ենթագիտակցությանս մեջ այդօրինակ գործարքները մշտապես կապակցվում են կատարված խարդախության զգացողության հետ:
-
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիին կոչ է արել կառուցողական աշխատանքներ տանել ընդդիմության հետ, որպեսզի երկրում քաղաքական ճգնաժամին վերջ դրվի։ ՙԻրավիճակը Եգիպտոսում մեզ անհանգստացնում է։
-
«Աքիլլես» ավտովարորդների պաշտպան ՀԿ նախագահ Էդուարդ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ փոխանցմամբ, մայրաքաղաքում տեղադրված տեսախցիկների գործունեությունն այնքան էլ գոհունակությամբ չի ընդունվում վարորդների կողմից: Տեսախցիկը արձանագրում է խախտում կատարած ավտոմեքենայի տվյալները` դա լավ է, բայց այն, որ վարորդը այդ խախտումի մասին տեղեկանում է անժամկետ ժամանակի ընթացքում`դա է վատ:
-
Լրատվամիջոցները հաղորդում են, որ Եգիպտոսի նախագահ Մուհամադ Մուրսիին և նրա ընտանիքի անդամներին նախագահական նստավայրից տեղափոխել են առավել ապահով վայր։ Հիշեցնենք, որ Կահիրեում ընթանում են հակաիշխանական ցույցեր։
-
Իրանը շարունակելու է խաղալ իր պատմական դերը Մերձավոր Արևելքում՝ վարելով չափավոր քաղաքականություն։ Այսօր այդ մասին հայտարարել է Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանին՝ ելույթ ունենալով Թեհրանում։
-
Բազմիցս խոսվում է քաղաքի փողոցներում առկա խցանումների մասին: Վատ չէ, որ քաղաքը բեռնաթափելու նպատակով նոր ուղիներ են կառուցվում, սակայն տեսնում ենք, որ արդյունքը, մեղմ ասած, գոհացուցիչ չէ: Գուցե եվրոպական արժեքներին մեր մոլեռանդ ձգտումների շրջանակում օրինակ վերցնենք նրանց կողմից չափազանց արդյունավետ օգտագործվող մի մեթոդ և՞ս:
-
Այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա համերգ՝ նվիրված կոմպոզիտոր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի հիշատակին:
-
Հունիսի 28-ին կայացել է միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվել են 2012-ին իրականացրած 28 հնագիտական հուշարձանների պեղումների հաշվետվություններ:
-
ԱՄՆ-ի հետախուզության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հարցը դեռևս օդում կախված է: Նրա պաշտպանության հարցով այս պահին հանդես են գալիս երեք երկրներ` Վենեսուելան, Էկվադորը և, իհարկե, Ռուսաստանը: Վերջինս ԱՄՆ-ի հետ չունի էքստրադիցիայի պայմանագիր և մտադիր չէ առանց այդ պայմանագրի Սնոուդենին հանձնել Միացյալ Նահանգներին: