-
-
Ռուսաստանի դաշնության պետդուման օրենք է ընդունել, որի համաձայն արգելվել է միասեռ զույգերին ռուս երեխաներ որդեգրել:
«Ինտերֆաքս» գործակալության տեղեկացմամբ, օրենքը միտված է ներքին որդեգրումների ինստիտուտի զարգացմանը Ռուսաստանում:
-
2013 թ ընթացքում` հունվարի 1-ից մինչ հունիսի 19-ը, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է հանրապետության տարբեր հատվածներում օձեր նկատելու վերաբերյալ 104 ահազանգ, որոնցից 54-ի դեպքում նշված վայրերում օձ է հայտնաբերվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ 2012 թ. նույն ժամանակահատվածում ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է օձեր նկատելու վերաբերյալ 78 ահազանգ, որոնցից 34-ի դեպքում ահազանգի վայրում օձ է հայտնաբերվել։
-
«Ոսկե ծիրան» 10-րդ հոբելյանական կինոփառատոնի բացմանը ներկա է լինելու աշխարհահռչակ երգիչ, երգահան, դերասան Շառլ Ազնավուրը:
-
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը մասնակիորեն ֆինանսավորել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում անցկացվող Հայաստան և Թուրքիա կինոպլատֆորմի (ՀՊՖՆ) իրականացումը:
-
Միքելե Մորամարկոյի «Մասոնները անցյալում և ներկայում» գրքում թվարկվում են հանրահայտ մասոնների անուններ, որ, հեղինակի հավաստմամբ, ճշգրտված են փաստաթղթերով: Իտալիայի Մեծ Արևելք ամսագրում առավել հայտնի մասոնների կենսագրական տեղեկությունների ի հայտ գալուց հետո Ջուզեպե Գամբերինիի խմբագրությամբ տպագրվել է «Հազարադեմ մասոնություն» գիրքը:
-
Երբ արտասահմանյան հայտնի հեքիաթներում հերոսը, իր ճանապարհին հանդիպելով գեղեցկուհիների, հարստությունների, չի հրապուրվում, չի գայթակղվում նրանցով ու շարունակում է ընթանալ իր առաքելությանն ընդառաջ, դա նորմալ է և ճիշտ, քանի որ գրված է, որ ՀԵՐՈՍՆ է այդպես վարվում:
-
Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբույքան էջում օրերս քննարկում էր ծավալվել azad-hye.net կայքի մի հրապարակման շուրջ, որում հեղինակը անդրադարձել է «Լույս» հիմնադրամի գործունեությանը: Ֆեյսբուքի օգտատերերից ԼՈՒՍԻՆԵ ԹԱՍԼԱԿՅԱՆԸ գրել էր, թե «Լույսի» ներկայիս «կրթաթոշակակիրները երբեք ռիսկ չեն անի բարձրաձայնել իրենց կարծիքը հայտնի պատճառներով» և որ «Լույսի» գործընկեր կազմակերպություններից մեկի ղեկավարն իրեն ասել է, թե «Լույսի» նպատակը «Հայաստանի համար մասնագետներ պատրաստելը չէ»:
-
2003-ին վերանորոգված Աբովյանի հիվանդանոցի հին շենքը, որը երկար տարիներ ծառայում է որպես ծերերի ապաստարան, այսօր արդեն շատ վատթար վիճակում է: Ամուսիններ Միքայելյանների կողմից 1999-ին բացված «Նարեկ» ծերանոցը վերանորոգման կարիք ունի: «Դժվարությունները մեծ են. թոշակները չեն բավարարում, սնունդը թանկ է, տանիքը կաթում է, կոյուղու խնդիր կա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ծերանոցի տնօրեն Շողիկ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ:
-
Հունիսի 23-ին Գրինվիչի ժամանակով 11:32 (Երևանի ժամանակով 15:32) մեր միակ բնական արբանյակը` Լուսինը, առավելագույնս կմոտենա Երկրին և կդիտվի սովորականից ավելի մեծ: Այս տեսարժան աստղագիտական երևույթը պայմանականորեն կոչվում է «գերլուսին» և նույնիսկ վախի ու սնահավատության առիթ է հանդիսանում: Սակայն այն կրկնվում է ամեն տարի, երբ Լուսինը` Երկրի շուրջ իր անհամաչափ պտույտի ընթացքում սովորականից ավելի է մոտենում: