-
1915 թ. հունիսի առաջին շաբաթվա ընթացքում, Բիթլիսի հայերի կոտորածներից հետո դեռ անձեռնմխելի կմնա Մուշ քաղաքի, Մշո դաշտի և Սասունի հայությունը, թուրքը չէր մոռացել, որ Տարոնը և Սասունը միջնաբերդ կհանդիսանային հայ հեղափոխության համար: Այդ իսկ պատճառով Տարոնի և Սասնա հայության հաշվեհարդարի գործը թողնված էր վերջնագծին:
-
Հայտնի է, որ «Նարեկ»-ը օժտված է բուժիչ հատկություններով: Նրա ընթերցանությունը բարերար է ազդում ոչ միայն հայի, այլև այլազգի հիվանդների վրա, որոնք նարեկաբուժության արդյունքում ապաքինվում են: Այսինքն, կարևորը ոչ միայն Նարեկացու «Մատյան»-ի բառերի իմաստն է, այլև նրանում ամփոփված տիեզերական տեղեկույթը, որը շրջապատին է փոխանցվում ընթերցանության ժամանակ առաջացող ձայնային տատանումների` վիբրացիաների ձևով:
-
Քո հոգնած թիկունքից բարձրանում է հուշի թանձր ամպը: Կոմիտասյան անձրև՞ է մաղելու, կարկո՞ւտ է տեղալու: Անձրև, թե կարկուտ` լացացնելու են իրար, ու հյուսվելու է Վրեժ Իսրայելյանի հուշը: Մինչև հիմա ինքն էր գրում, սրանից հետո իր մասին են գրելու և իր գրածներն են կարդալու անձրևի ու կարկուտի ժամանակ:
-
-
Հինգերորդ գումարման Ազգային ժողովի հերթական նստաշրջանն ավարտվեց արտահերթի խոստումով: Տարօրինակ է, չէ՞, որ օրենսդիրներն ու գործադիրները երբեք չեն կարողանում տեղավորվել իրենց իսկ սահմանած նորմերի մեջ` մշտապես հերթական նստաշրջանի ավարտից հետո հրավիրվում են արտահերթ նստաշրջաններ ու նիստեր: Գուցե պետք է փոխե՞լ յուրաքանչյուր նստաշրջանում քառօրյաների թիվը, եթե աշխատանքը կա ու պետք է անել: Պետք է ընդամենը հաշվարկել: Ճիշտ հաշվարկել: Թե՞ կառավարություն-խորհրդարան օրինագծային ատկատը չի հաշվարկվում` կյանքի թելադրանքով:
-
Իրանում ընտրություններն ավարտվեցին: ԱՄՆ-ը որոշում կայացրեց օգնելու սիրիացի ապստամբներին: Մի փոքր ևս, ու Սիրիան կվերածվի թռիչքների համար փակ գոտու: Այս պահին ընթանում է Մեծ ութնյակի գագաթնաժողովը: Ռուսաստանը դեմ չէ իր վարձկաններին հանդերձավոր խաղաղարարների պես ուղարկելու Գոլանի բարձունքներ:
-
ԱԺ խոսնակը իր որակումներով հերթական անգամ «փայլեց» ՎՊ-ի հաշվետվությունը քննարկելիս: Հայ «թալանչինե՜ր», հայ «լափողնե՜ր», տեսնես ո՞վ է ստեղծել:
-
Վերահսկիչ պալատի բացահայտումներն ստիպեցին անգամ ՀՀԿ-ին «ընդդիմություն» դառնալ, ԱԺ նախագահն էլ և՛ զարմացավ, և՛ խոստովանեց. «Գործ ունենք թալանչիների հետ»: Ընդդիմությունը ՀՀԿ-ի «ընդդիմանալը» շոու համարեց, ինչին, մեզ հետ զրույցում, խիստ արձագանքեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՄԱՆՎԵԼ ԲԱԴԵՅԱՆԸ:
-
ՀՀ գյուղնախարարից փորձեցինք ճշտել` ինչ վիճակում է Արմավիրի կարկտահարությունից տուժածներին օգնություն հատկացնելու գործընթացը։
-
...թե ՀՀԿ-ում անհամբեր սպասում են Սերժ Սարգսյանի արձակուրդից վերադարձին և Սյունիքի մարզպետի նշանակմանը: Եթե Սուրիկ Խաչատրյանը և ՀՀԿ-ի տարեց թևը կարողացան Դոլունցի կամ համանման մեկի միջոցով պահել իրենց դիրքերը, ապա կնշանակի` աշնանը տեղի ունենալիք կադրային «բարեփոխումների» հետ կապված շատ մեծ անհանգստություններ կարող են և չունենալ: