-
Թուրքիայի արհմիությունները մեկօրյա համընդհանուր գործադուլի կոչ են արել։ Այդպիսով նրանք իրենց բողոքն են արտահայտում հակակառավարական ցույցերի ընթացքում ոստիկանության կողմից ցուցաբերած դաժան վերաբերմունքի համար։ Երկրի երկու խոշոր արհմիությունները պահանջում են իշխանություններից վերջ դնել ոստիկանական բռնություններին։
-
Չեխական ոստիկանության խոշորամասշտաբ օպերացիայից և բարձրաստիճան քաղաքական գործիչների ու չինովնիկների ձերբակալությունից չորս օր հետո Չեխիայի վարչապետ Պ. Նեչասը հրաժարական է տվել։
-
Լոնդոնում կայանալիք Մեծ ութնյակի համաժողովի նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ է անցկացրել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ։ Հիմնական թման սիրիական հակամարտությունն էր։ Երկրների առաջնորդները վստահեցրել են, որ չնայած որոշ տարաձայնություններին, իրենց շատ մոտեցումներ համընկնում են։ Հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում Պուտինը և Քեմերոնը Սիրիյում ընթացող իրադարձություններին տվել են տարբեր գնահատականներ։
-
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կորցնում է ինքնատիրապետումը: Հանդես գալով Ստամբուլի Զեյթինբուռնու շրջանում կազմակերպված հանրահավաքում` նա մեղադրել է արևմտյան լրատվամիջոցներին վերջին տասնօրյակի իրադարձությունների մասին սուտ տեղեկություններ տարածելու մեջ:
-
Հակառակ ցույցերը դադարեցնելու վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հորդորների` Թուրքիայում չեն դադարում հակակառավարական ելույթները:
-
Մեկ ամիս առաջ Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին աշխատանքից ազատել էր 9 նախարարների, երեկ նրա հրամանագրով պաշտոնազրկվել են 17 նահանգապետեր և նշանակվել են նոր ղեկավարներ Ալեքսանդրիայում, Պորտ Սայիդում, Իսմայիլում, Ասուանում, Լուքսորում, Կարմիր ծովում և այլ նահանգներում:
-
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԻԻՀ նորընտիր նախագահ Հասան Ռուհանիին.
-
Հունիսի 14-ին ԻԻՀ-ում նախագահական ընտրություններում 72,7 տոկոս ձայներով ընտրվեց Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, միջուկային ծրագրի շուրջ վեցնյակի հետ բանակցող Հասան Ռուհանին: Ներկա նախագահ Մահմուդ Ահմադինեժադը շնորհավորել է նրան:
-
Տասնյակ հազարավոր թեհրանցիներ դուրս են եկել փողոց՝ նշելու չափավոր բարեփոխիչ Հասան Ռուխանիի հաղթանակը նախագահական ընտրություններում։ Նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա օգոստոսի 3-ին, ինչից հետո նա կանցնի իր պարտականությունների իրականացմանը։
-
Մեծ ութնյակի համաժողովի նախօրեին Լոնդոնում տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հանդիպումը։