-
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է մեկշաբաթյա արձակուրդ, որը կանցկացնի արտերկրում: Հունիսի 20-ին նա կմեկնի Վիեննա` մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթաժողովին:
-
Հունիսի 6-ին Մադրիդում Ադրբեջանի դեսպանությունը Իսպանիայի արտաքին գործերի նախարարությանը բողոքի նոտա էր ներկայացրել` Մոնսերատ Կաբալիեի Ստեփանակերտ այցի կապակցությամբ, հայտարարելով, որ «նման այցերը խախտում են միջազգային իրավունքի նորմերը և վնասում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին»:
-
Վատիկանում շարունակվում են բացահայտումները: Նորահայտ փաստաթուղթը առաջին դեմքով գրված պատմություն է, թե ինչպես են մոգերը ընծաներ բերել մանուկ Հիսուսին: 250 տարի Վատիկանի գրադարանում պահպանվող բնագիրը վերծանած գիտնականը չի բացառում, որ հեղինակը անձամբ տեսել է նարածնին:
-
Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները: Նրանք ընդգծել են թուրք-ադրբեջանական հարաբերությունների բարձր մակարդակը, վերահաստատել միջազգային կառույցներում փոխաջակցությունը:
-
Եթե դուք էլ հեղափոխությունից առաջ հեռագիր տված լինեիք, եթե ձեր անունն էլ Վլադիմիր լիներ, ձեր հեռագիրն էլ կվաճառվեր Քրիստիի աճուրդում 20-30000 ֆունտ ստեռլինգ մեկնարկային գնով:
-
«Zaman»-ը հաղորդում է, որ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քլչդարօղլին կուսակցության արտակարգ հանդիպում է հրավիրել` Թաքսիմի իրադարձությունների քննարկման համար:
-
Հիացած եմ Դանիայի ֆուտբոլասերների պահվածքով: Զգում ես, որ մշակույթ է ձևավորվել, զգացվում է քաղաքացին` կիրթ քաղաքացին, որին չես նկատի նույնիսկ եվրոպական որևէ այլ երկրի մարզադաշտում:
-
Կոռուպցիայի մասին խոսում են բոլորը, իսկ ով ինչ է անում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար, հայտնի չէ: Իշխանությունը տարիներ շարունակ ինչ-ինչ ծրագրեր է իրականացնում արտերկրի տարբեր հիմնադրամների հետ, իսկ կոռուպցիան գնալով բարգավաճում է:
-
«Նվազել է նաև տանը ծննդաբերելու ընդունված սովորույթը: 2000 թվականին տանը ծնել է մոտ 1000 կին, իսկ 2005-ին այդ թիվը նվազել է` հասնելով 600-ի: Դրական տենդենցը վկայում է այն մասին, որ վստահությունը բուժհաստատությունների ու բժիշկների նկատմամբ մեծացել է»,-ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
-
Սիրիական զորքերն այսօր Հալեպի մատույցներում հարձակվել են գրոհայինների վրա։ Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, տեղի բնակչությունն օգնություն է ցուցաբերում կառավարական զորքերին՝ անհրաժեշտ տեղեկություններ հաղորդելով զինված գրոհայինների տեղակայման մասին։