-
«Մաքուր էներգիա» ՀԿ-ի հաշվարկներով, Հայաստանում քամուց տարեկան կարելի է ստանալ 10 հազար մեգավատ էներգիա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀԿ-ի փոխնախագահ Հայկ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ: Նա խորհուրդ տվեց օգտվել քամու էնեգիայից, որի պոտենցիալը 10 անգամ ավելի է Մեծամորի ատոմակայանի արտադրած էներգիայից:
-
Լեհաստանում կայանալիք պատանի պարողների «Եվրատեսիլ-2013» մրցույթին մասնակցում է շուրջ 10 երկիր: Մրցույթի առաջին փուլը կհեռարձակվի Առաջին ալիքով` հունիսի 14-ին: Այնուհետև ժյուրիի անդամները կհայտարարեն եզրափակիչ փուլ անցած երկու մասնակիցների անունները, որոնք կմրցեն «Մենամարտ» փուլում:
-
Այսօր ԱԺ-ն ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանի ներկայացրած օրենքի երկու նախագծերին դեմ քվեարկեց: Նախագծերից մեկը վերաբերում էր օֆշորային գոտիներում գրանցված հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների գործունեությանը: Հիշեցնենք, որ կառավարությունը Բագրատյանի այս նախաձեռնությունը բավականին դրական էր արձագանքել: Մյուսն առնչվում էր գյուղատնտեսական արտադրության մթերքների վերամշակումից ստացվող թափոնների հաշվառմանը:
-
Մայրաքաղաքում անցկացվել է «Երևան. բիզնես-վազք-2013» մրցավազքը:
Բարեգործական վազքին մասնակցել են շուրջ 30 երևանյան և արտասահմանյան ընկերություններ, ընդհանուր թվով` ավելի քան 200 հոգի: Մրցուղին 10 կմ էր: Մասնակցել են նաև երեխաներ` 500 և 1000 մ տարածություններում:
-
Երկու կարծիք լինել չի կարող, որ միջպետական հարաբերություններում առաջնությունը պատկանում է դիվանագիտությանը, մնացյալն ածանցյալ է, այդ թվում՝ միջազգային առևտուրը: Սակայն ժամանակին եղել է հակառակը. նախ պետություններն սկսել են առևտուր անել և հետո միայն զարգացրել քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ կարգի համագործակցությունը:
-
Այսօր ԱԺ քառօրյան մեկնարկեց ԲՀԿ-ական ակտիվ ներկայացվածությամբ: Եկել էր Գագիկ Ծառուկյանն ու մինչ նիստն առանց հարցազրույց տալու: Փոխարենը նա պատասխանեց լրագրողների մի քանի հարցերի։ Հետաքրքիր էր, որ խառը ժամանակներում հանկարծ լրագրողներին հետաքրքրեց, թե ինչո՞ւ է Ծառուկյանը Նաիրա Զոհրաբյանին արգելում խոսել:
-
Սիրիայում ընդդիմության գրոհայինները ծնողների աչքի առաջ գնդակահարել են 15 տարեկան մի տղայի` նրան մեղադրելով աստվածանարգության մեջ: Հալեպում սուրճ վաճառող Մուհամեդ Քաթան փողոցում վեճի ժամանակ իբր ասել է. «Եթե նույնիսկ Մուհամեդ մարգարեն իջնի երկնքից, հավատացյալ չեմ դառնա»: Գրոհայինները նրան գնդակահարել են, չնայած մոր հավաստիացումներին, որ որդին մասնակցել է հակակառավարական ցույցերին: 15 տարեկան տղային կյանքից զրկել են կրոնական ծայրահեղականություն քարոզող կազմակերպության գրոհայինները: «Ջեբհատ ան-նուսրայի» գործողությունները արդեն անհանգստացնում են միջազգային հանրությանը, քանի որ սա առաջին դեպքը չէ:
-
«Ռոլան Գարոսի» հերթական խաղարկությունում հերթական անգամ փայլեց մեծ թենիսի մեծ վարպետ, իսպանացի Ռաֆայել Նադալը: Եզրափակիչ երեք սեթում 6:3, 6:2, 6:3 հաղթանակ տանելով իր հայրենակից Ֆերերի նկատմամբ` հողածածկով կորտի արքան կարիերայի ընթացքում ութերորդ անգամ արժանացավ «Մեծ սաղավարտին»:
-
Հունիսի 6-ին՝ հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, Երևանում մեծ շուքով մեկնարկեցին «Արամ Խաչատրյան» փառատոնը և Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթը։ Այն այս տարի ուղղված է երիտասարդ թավջութակահարների բացահայտմանը։
-
Այսօր առավոտվանից փաստաբանները հայտարարել են գործադուլ՝ ընդդեմ վճռաբեկ դատարանի կամայական որոշումների:
Գործադուլը նախաձեռնող փաստաբաններից Հայկ Ալումյանը մեզ հետ զրույցում ասաց, որ էլեկտրոնային փոստով իրենց են միացել 201 փաստաբաններ: