ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 
  • Պակիստանի վարչապետը կերդվի

    Պակիստանի վարչապետը կերդվի

    Այսօր տեղի կունենա Պակիստանի նոր վարչապետ Նավազ Շարիֆի երդման արարողությունը։ Նա պաշտոնը ստանձնում է երրորդ անգամ, սա երկրի համար ռեկորդային թիվ է։ Շարիֆը հաջողակ գործարար է, նա վարչապետի պաշտոնից հեռացվել է 14 տարի առաջ ռազմական հեղափոխության արդյունքում։ Սակայն դարձյալ գլխավորել է կառավարությունն այն բանից հետո, երբ մայիսին նրա ղեկավարած «Մուսուլմանական լիգա» կուսակցությունը հաղթեց ընտրություններում։
  • Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Մի օր կանգնելու ենք պետության փլատակների առաջ

    Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Մի օր կանգնելու ենք պետության փլատակների առաջ

    Այս թոհուբոհի մեջ մի բան հստակ հասկացա. ձեռքը թափ տալն ու անցնելը, լռելն ու գլխիկոր քայլելը, առանց հետ նայելու գնալը, անտարբեր հայացքը խոսում է մի բանի մասին, որ այս ամենը դեմարշ է հասարակության կողմից պետության դեմ, ավելի ճիշտ՝ պետական համակարգի դեմ:
  • Ազատամարտիկները կրկին Ազատության հրապարակում են

    Ազատամարտիկները կրկին Ազատության հրապարակում են

    Վերսկսվել է նստացույցը: Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի: Նախորդ` մայիսի 11-ի նստացույցի ժամանակ արդեն հստակ էին ազատամարտիկների պահանջները: Մայիսի 14-ին նրանց ընդունել էր վարչապետի ներկայացուցիչը: Անցել է 20 օր, ազատամարտիկների պահանջների վերաբերյալ որևէ արձագանք չկա վարչապետից: Վոլոդյա Ավետիսյանը պատերազմով անցած մարդ է, նրա ընկերները` նույնպես:
  • Հիմա բնապահպան ակտիվիստներին հավատանք, թե՞ բնապահպանության նախարարությանը

    Հիմա բնապահպան ակտիվիստներին հավատանք, թե՞ բնապահպանության նախարարությանը

    Գաղտնիք չէ, որ գյուղական համայնքներում սնկի պես աճող ՀԷԿ-երը խոչընդոտում են գյուղացիների սեզոնային աշխատանքներին: Եվ պարզից էլ պարզ է, որ դրանցից բխող վնասն ավելի մեծ է, քան օգուտը (եթե, իհարկե, օգուտ էլ կա):
  • «Համեմատություններ պետք չէ անցկացնել»

    «Համեմատություններ պետք չէ անցկացնել»

    «Վարչապետը բռնապետ է», «Պահանջում ենք Էրդողանի հրաժարականը». այսպիսի կարգախոսներով բողոքի ակցիաները անցյալ շաբաթվանից ալեկոծել են Թուրքիան:
  • Արա Գյուլեր. «Հայ լինելը առավելություն է»

    Արա Գյուլեր. «Հայ լինելը առավելություն է»

    Այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի «Բարև ձեզ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը կշարունակվի շուրջ երեք ամիս:
  • Բուդաղյանների խնդիրը չէ միայն, բոլորիս խնդիրն է

    Բուդաղյանների խնդիրը չէ միայն, բոլորիս խնդիրն է

    Նույնիսկ, եթե հասարակության մեծ մասն անարձագանք է թողնում երկրի կյանքում տեղի ունեցող որևէ իրադարձություն, չի նշանակում, որ այդ հատվածը թքած ունի, թե ինչ է կատարվում իր քթի տակ, հարևանի տանը կամ կողքի մարզում: Սա հարաբերական պասիվություն է, որը ժամանակի հետ արտացոլվում է տվյալ հատվածի առօրյայում, ազդում է առողջության վրա, մղում է բարոյահոգեբանական աղբից դուրս գալու ինչ-ինչ լուծումների:
  • Մարի Իզմիրլյանի անվան մանկատան երեխաներն ապաքինվում են

    Մարի Իզմիրլյանի անվան մանկատան երեխաներն ապաքինվում են

    Մայիսի 30-ին, Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատնից հեպատիտ Ա կասկածով երեք երեխա էր ընդունվել «Արաբկիր» բժշկական կենտրոն:
  • Բջջային հեռախոսները բացասաբար են ազդում մեղվաբուծության վրա

    Բջջային հեռախոսները բացասաբար են ազդում մեղվաբուծության վրա

    «Ամբողջ աշխարհում մեղվաբուծությունը անկում է ապրում: Պատճառը էկոլոգիական խնդիրներն են ու բջջային հեռախոսները, որոնք բացասաբար են ազդում մեղուների վրա: Մեղուների անկումը վըանգավոր երևույթ է, որով մտահոգված է նաև ՄԱԿ-ը և արդեն զբաղվում է այդ հարցով»,-այսօր հրավիրված ասուլիսում ասաց Մեղվաբույծների ազգային միավորման նախագահ Թելման ՆԱԶԱՐՅԱՆԸ:
  • Դեղերի գների նոր բարձրացում տեղի չի ունեցել

    Դեղերի գների նոր բարձրացում տեղի չի ունեցել

    ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ Դեղերի փորձագիտական կենտրոնը շարունակում է պարբերաբար ուսումնասիրել հիմնական դեղերի ցանկում ընդգրկված, պետության կողմից անվճար տրամադրվող, ինչպես նաև բնակչության կողմից լայնորեն օգտագործվող մի շարք դեղերի ներմուծման (ինվոյսային) և մեծածախ գները` ըստ ներկրող առանձին կազմակերպությունների:
    Ուսումնասիրությունների արդյունքները յուրաքանչյուր երկու ամիսը մեկ ներկայացվում են նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական (ՏՄՊՊ) հանձնաժողովին։