-
Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում աշխատանքն է սկսել տարածաշրջանային համաժողովը, որը նվիրված է Սոմալիի վերականգնմանը։ Կազմակերպիչների խոսքով՝ Սոմալիում իրավիճակի կայունացման ֆոնին համաժողովը նպատակ ունի ցուցադրել առկա հնարավորությունները՝ երկրի տնտեսության մեջ ներդրումներ կատարելու համար։
-
Գեղանկարիչ Վարուժ Կարապետյանը Ռիգայում է 1982-ից: Մեկնել է սովորելու` վերադառնալու մտադրությամբ, բայց հանգամանքների բերումով դեռ օտար երկրում է: Վերադարձի մտադրությունը չի փոխել:
-
2011 թ. հոկտեմբերի 7-ին 20-ամյա ՍԱԹԵՆԻԿ ՄԻՐԶՈՅԱՆԸ տարել է քթի միջնապատի վիրահատություն Էրեբունի բժկական կենտրոնում: Մինչ վիրահատությունը Սաթենիկը ոչ մի առողջական խնդիր չի ունեցել, բայց վիրահատությունից անմիջապես հետո ընկել է կոմայի մեջ՝ այդ վիճակում մնալով 6 ամիս:
-
Այսօր Սարդարապատի հուշահամալիրում, որտեղ ըստ ավանդույթի տեղի ունեցավ Հայաստանի Առաջին Հանրապետությանը նվիրված տոնակատարություն, ներկա էր նաև ՀՀ գերագույն գլխավոր հրամանատար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Իր ելույթում, շնորհավորելով հայ ժողովրդին մայիսյան հաղթանակների, մասնավորապես անկախության տոնի կապակցությամբ, ասել է.
-
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր, Ադրբեջանի Հանրապետության օրվա առթիվ իր ելույթում, անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության և Հայաստանի հետ հարաբերությունների խնդրին: «Տարածքային ամբողջականության հարցի վերաբերյալ Ադրբեջանի կողմից չի եղել և չի լինի ամենափոքր զիջում անգամ»,- ասել է Ալիևը:
-
ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Պետրոս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է Առաջին Հանրապետության հռչակման մասին:
-
50 միլիոն 500 հազար ընտրող է մասնակցելու այս տարի հունիսին Իրանում կայանալիք նախագահական ընտրություններում։ Այդ մասին հայտնել են Իրանի ներքին գործերի նախարարությունից։
-
Իսպանիայի առաջնության հերթական տուրում «Դեպորտվոյի» նկատմամբ տարած հաղթանակում (3:1) գործուն մասնակցություն է ունեցել «Մալագայի» երիտասարդ ֆուտբոլիստ Իսկոն, ով խաղավարտից հետո արցունքն աչքերին է հեռացել մարզադաշտից` հասկացնել տալով, որ հարազատ թիմի կազմում դա իր վերջին հանդիպումն էր:
-
Լեգենդար ձողացատկորդ, 1988-ի օլիմպիական ու աշխարհի բազմակի չեմպիոն Սերգեյ Բուբկան հայտնել է, որ երկարատեւ մտորումներից հետո որոշել է թեկնածությունն առաջադրել Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնում:
-
Ինձ համար մայիսի 28-ը միշտ կապված կլինի Մովսես Գորգիսյանի հետ, երբ առաջին անգամ Ազատության հրապարակում նա պարզեց մեր եռագույնը: