-
Մայիսի 26-ի երեկոյան տեղի կունենա հազվագյուտ և գրավիչ երկնային երևույթ` մոլորակների եռակի միացում, երբ երեք մոլորակ դիտվում է երկնքի մի հատվածում` իրար շատ մոտ: Այս անգամ իրար մոտ կդիտվեն Վեներան, Յուպիտերը և Մերկուրին:
Այս մասին տեղեկացնում են հայկական աստղագիտական ընկերությունից:
-
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) մայիսի 29-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա համերգային ծրագրով։ Համերգին ներկա է լինելու Ուելսի արքայազն Չարլզը, ով Հայաստանում է որպես «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր։ Համերգը տրվելու է ի նպաստ Երևանի մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված բարեգործական աշխատանքի:
-
Ճանաչված ու վաստակաշատ տնտեսական ու քաղաքական գործիչ, «Գարուն» ընկերության հիմնադիր-նախագահ Գոհար Ենոքյանն արժանացել է Եվրոպական գիտաարտադրական պալատի Ոսկե մեդալին և հատուկ պատվոգրին։ Տիկին Ենոքյանը քաղաքական կյանքում հատկապես բացառիկ գործ կատարեց Մոսկվայում ԽՍՀՄ Գերագույն խորհրդի համագումարի ժամանակ Ղարաբաղի արդար դատի ու իրավունքների պաշտպանության առումով։
-
Իշխանության փիլիսոփայության մեջ չգրված օրենքները երբեմն ավելին են, քան սահմանադրությամբ ամրագրված նրանց կառուցվածքն ու գործառույթների շրջանակը:
-
Առաջիկայում հնարավոր է հայ խոպանչիները լուրջ խնդրի առջև կանգնեն: ՌԴ Պետդումայում քննարկվում է մի օրինագիծ, որը ենթադրում է հինգ տարով, այսինքն մինչ 2018-ը աշխատանքի թույլտվություն չտալ մասնավոր սեկտորում աշխատող օտարերկրյա քաղաքացիներին և, այսպես ասած, խոպանչիներին: Այս մասին գրում է newsru.com-ը: Ռուսաստանը նպատակ ունի գործատուներին ստիպել օգտագործելու բացառապես ռուս ազգի աշխատուժը: Մեծ քանակությամբ չվերահսկվող, հիմնականում որակյալ օտարերկրյա աշխատուժի պատճառով Ռուսաստանում պահպանվում է ցածր աշխատավարձը: Իսկ գործատուները շահագրգիռ չեն աշխատանքի պայմանների բարելվմամբ ու փոփոխությամբ:
-
Ասվեց, որ ԲՀԿ-ն ոչ թե ընդդիմություն է, այլ այլընտրանք, բայց փակագծերը չբացվեցին` այընտրանք է ինչի՞ն: Իշխանությա՞նը, թե՞ ընդդիմությանը:
-
«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տվյալներով Երևանում, 2013-ի մայիսի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 20931, որը նախորդ տարվա նույն ժամանկահատվածի նկատմամաբ նվազել է 16,3 տոկոսով (24341 մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ նվազել է 3,4 տոկոսով (21706 մարդ):
-
«Կանխեք գազի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստներ Սիլվա Ադամյանը, Արամ Գրիգորյանը և Մերի Խաչատրյանը, այսօր հրավիրած մամուլի ասուլիսում անդրադարձան գազի գնի բարձրացման տխուր հետևանքներին և դրա դեմ ծրագրավորվող իրենց հետագա անելիքներին:
-
Գազի գնի բարձրացումը շաբաթվա ընթացքում հերթական անգամ առիթ տվեց մեր քաղաքական գործիչներին վերանայելու հայ-ռուսական՝ արդեն կնճռոտ դարձած և մեր գլխին մահակի պես տարուբերվող քաղաքականությունը:
-
Այս տարի «Թանգարանների գիշեր» միջոցառմանը մասնակցել է 89 թանգարան: Առաջին անգամ միջոցառմանը միացել են նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 5 թանգարան: