ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 
  • «Լավ կլինի ՌԴ-ը Արցախի անկախությունը ճանաչի, ոչ թե մեր հայրենակիցներին տանի ասֆալտ փռող»

    «Լավ կլինի ՌԴ-ը Արցախի անկախությունը ճանաչի, ոչ թե մեր հայրենակիցներին տանի ասֆալտ փռող»

    Տարածաշրջանային խնդիրների գծով փորձագետ, նախկին քաղբանտարկյալ Սարգիս ՀԱՑՊԱՆՅԱՆԸ, այսօր մամուլի ասուլիսում խոսելով հայ-ռուսական հարաբերությունների ներկա զարգացումների մասին, ասաց. «Հայաստանի հետ ով կոնֆլիկտ ունի, ռուսները նրանց կողմն են կանգնած: Որպես Արցախի ազատամարտի մասնակից ասում եմ` եթե չլինեին ռուսները, մենք 1994-ին Բաքվում կամ Գանձակում կլինեինք: Ռուսների պատճառով է, որ մենք ասօր Գանձակում չենք: Ես չեմ ասում Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարը վատ բան է, բայց Ռուսաստանի հրամանով ամբողջ Մարտունաշենը և այլ տարածքներ զավթվեց Ադրբեջանի կողմից»:
  • Պատերազմի դեպքում ԱՄՆ-ն կսատարի Իսրայելին

    Պատերազմի դեպքում ԱՄՆ-ն կսատարի Իսրայելին

    ԱՄՆ-ն կօգնի Իսրայելին, եթե վերջինս հակամարտության մեջ մտնի Իրանի հետ։ Այդ մասին ասվում է երեկ ԱՄՆ Կոնգրեսում ընդունված բանաձևում։ Այս փաստաթղթի օգտին քվեարկել է վերին պալատի 100 անդամից 99-ը։
  • Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան՝ «Հզբոլահի» դեմ

    Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան՝ «Հզբոլահի» դեմ

    Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան կոչ են անում Եվրամիության մյուս երկրներին իսլամիստական «Հզբոլահ» խմբավորման լիբանանի ռազմական թևը համարել ահաբեկչական կազմակերպություն։ Շիաների այս կազմակերպությունը ներկայում մարտնչում է Սիրիայում՝ ի պաշտպանություն նախագահ Բաշար Ասադի։ «Հզբոլահը» նաև մեղադրվում է Բուլղարիայում իսրայելցի զբոսաշրջիկների վրա հարձակման համար։
  • «Ընդդիմությունը գործում է համախմբված»

    «Ընդդիմությունը գործում է համախմբված»

    ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ճեպազրույցներին ներկայացավ սենսացիոն բացահայտումով: Ըստ Լևոն Զուրաբյանի՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տեղեկացրել էր, որ գազի գնի բարձրացման հայտը ստացել էր մայիսի 13-ին, սակայն իրականում գազի գնի բարձրացման պայմանագիրը գործում է ապրիլի 1- ից: Իսկ դա նշանակում է, որ պայմանագիրը ստորագրվել է ավելի վաղ, սակայն իշխանությունները մանիպուլյացիայի են ենթարկել հանրային կարծիքը՝ թաքցնելով իրականությունը: Այն ժամանակ էլ եղել է պայմանավորվածություն ռուսական կողմի հետ: Լևոն Զուրաբյանը հայտնեց, որ հանրային կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելու նպատակն է եղել կեղծելու ՀՀ նախագահի և Երևանի ավագանու ընտրությունները:
  • Գալուստ Սահակյանը ներողամիտ է

    Գալուստ Սահակյանը ներողամիտ է

    ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է արձագանքում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ մտքի հեղափոխության մասին արտահայտությանը:
  • Ռուբեն Հակոբյանը համակարգային ճգնաժամ է տեսնում

    Ռուբեն Հակոբյանը համակարգային ճգնաժամ է տեսնում

    ԱԺ ճեպազրույցներին ներկայացած «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը անցած քառօրյան գնահատեց հագեցած՝ նկատի ունենալով կառավարության ծրագրի քննարկումները: Նրան գոհացրել էր, որ քննարկվել են նաև ընտրական օրենսգրքի փոփոխությունները: Ռուբեն Հակոբյանը հիշեցրեց, որ, ընտրական օրենսգիրքը հեղինակելիս, յուրաքանչյուր պետության մեջ պետք է հաշվի առնեն տվյալ երկրի առանձնահատկությունները: Իսկ մեր պետության առանձնահատկությունն այն է, որ հինգից յոթ հարյուր հազար ընտրողներ գտնվում են պետությունից դուրս:
  • «Սա ծրագիր չէ, այլ հռչակագիր»

    «Սա ծրագիր չէ, այլ հռչակագիր»

    Այսպես բնորոշեց կառավարության ծրագիրը ԱԺ դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
    ԱԺ ճեպազրույցների ժամանակ նա նշեց, որ ՀՅԴ-ն դեմ է քվեարկել կառավարության ծրագրին, քանի որ այն պարունակում էր անորոշ ձևակերպումներ, ներկայացված չէին մի շարք խնդիրներ, ինչպես, օրինակ, նոր ատոմակայանին վերաբերող հարցը:
  • Պատժից խուսափել չի հաջողվի

    Պատժից խուսափել չի հաջողվի

    Արքայական գավաթի եզրափակչի մասնակից մադրիդյան երկու ակումբների` «Ռեալի» ու «Աթլետիկոյի» դիմակայությունում մրցավարի հետ վիճելու համար կարմիր քարտ ստացած Ժոզե Մոուրինյոն որակազրկվել է երկու խաղով:
  • «Շախտյորը»` ՈՒկրաինայի գավաթակիր

    «Շախտյորը»` ՈՒկրաինայի գավաթակիր

    Չորեքշաբթի ՈՒկրաինայի գավաթի եզրափակիչում 3:0 հաշվով հաղթելով Օդեսայի «Չեռնոմորեցին»` Դոնեցկի «Շախտյորը» երրորդ մրցաշրջանն անընդմեջ դարձավ ոսկե դուբլի հեղինակ:
  • Համեմատել է Անչելոտիին ու Մոուրինյոյին

    Համեմատել է Անչելոտիին ու Մոուրինյոյին

    Իր ոչ պակաս էքսցենտրիկ խառնվածքով ֆուտբոլային աշխարհին հայտնի «Պարի Սեն-Ժերմենի» շվեդ հարձակվող ԶԼԱՏԱՆ ԻԲՐԱՀԻՄՈՎԻՉՆ անդրադարձել է Կառլո Անչելոտիի անձին. «Ես ֆանտաստիկ հարաբերություններ ունեմ Անչելոտիի հետ և չէի ուզենա, որ նա հեռանար ՊՍԺ-ից: