ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 
  • Իսկական սպան, Չարենցավանի պատվավոր քաղաքացին ու անչափ բարի մարդը

    Իսկական սպան, Չարենցավանի պատվավոր քաղաքացին ու անչափ բարի մարդը

    Հազվադեպ է պատահում, երբ մեծարում են մարդու, որն արդեն վաղուց պաշտոնաթող է, առավել ևս` ոստիկանության աշխատակից: Երբ 1990 թվականի աշնանը Հայաստանում անցկացվում էին տեղական խորհուրդների ընտրություններ, Չարենցավանի քաղխորհրդի պատգամավորության թեկնածուներից շատերը չէին մոռացել իրենց ազգանունների դիմաց նշել զանազան բարձր պաշտոններ ու տիտղոսներ, մինչդեռ նրանցից մեկի անվան դիմաց գրված էր ընդամենը մեկ բառ՝ «թոշակառու»: Այդ ժամանակ էլ, թերևս, տեղամասի գրեթե բոլոր ընտրողների ձայները, որ տրվեցին «թոշակառուի» օգտին, կրկին հավաստեցին, թե ինչպիսի համաժողովրդական սեր ու հարգանք է վայելում նա: Իսկ պատգամավոր դարձած «թոշակառուն» ոչ այլ ոք էր, եթե ոչ միլիցիայի պաշտոնաթող գնդապետ ԿԱՐԼԵՆ ԲԱՂՅԱՆԸ:
  • Երբ այցելում է  «հայի վերջին խելքը» (քաղաքական աթարի ջերմությունը)

    Երբ այցելում է «հայի վերջին խելքը» (քաղաքական աթարի ջերմությունը)

    Վերջին դարում թուրք ոչնչացնողները կքանստած են, հուսանք` մինչև հազարամյակի վերջը։ Ասպարեզում են ցարական ոսկեկոճակ ասիմիլյատորները և սեփական բռնադատիչները։ Հրաշունչ Հրանտի խորունկ խոսքին հավելենք` նաև արևմտյան թավշյա կեղեքիչները։
    (Սուրճը վայելում ենք դառը շոկոլադով և աղի ձողիկներով, ասում են` բարձրացնում է դիմադրողականությունը, փորձենք)։
  • Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Շուտով կունենանք եկեղեցականի սքեմով աղանդավորների մի հսկա բանակ

    Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Շուտով կունենանք եկեղեցականի սքեմով աղանդավորների մի հսկա բանակ

    Մեզանում արդեն հասունացել է քաղաքական և սոցիալական վերափոխումների տրամադրությունը: Սակայն, մեր խորը համոզմամբ, այն պետք է սկսել Մայր Աթոռ Ս. Էջմիածնից, փրկելու համար, նախ, հայ եկեղեցու հեղինակությունը, որը ոտնահարվել է վերջին 14 տարիների ընթացքում: Եվ ապա պետք է վերակենդանացնել եկեղեցու դերն ու նշանակությունը ազգային-մշակութային և հասարակական կյանքում: Նկատի ունենալով վերջին ժամանակներս մամուլում լուսաբանված սուր քննադատական հոդվածները, նվիրված աղանդներին, կփորձեմ ավելի մանրամասն անդրադառնալ այդ թեմային:
  • Էս կատաղածին սանձե՞լ  կլինի
  • Ինչպես մեր օրերում դառնալ դասական

    Ինչպես մեր օրերում դառնալ դասական

    Դժվար, դժվար շաբաթ էր Հայաստանում` աննախադեպ իրադարձություններով ու անհաջորդ դեպքերով: Կառավարության չարչարանաց շաբաթը, երբ Ազգային ժողովում պաշտպանում էր իր գործունեության ծրագիրը, ավարտվեց կանխատեսելի արդյունքով: Ի սկզբանե ակնհայտ էր, որ կառավարության ծրագիրը խորհրդարանում ստանալու է վստահության քվե մեծամասնության ձեռամբ, իսկ բոլոր հնչած ու չհնչած ելույթներն ընդամենը արարողակարգային են ու հավուր պատշաճի` մի ծրագրի քննարկման շրջանակներում: Ցավոք: Որովհետև այդ ծրագիրը վերաբերում է բոլորիս: Բայց, այնուամենայնիվ, խորհրդարանական երկուշաբթին բոլորովին այլ իրադարձության էր նվիրված, քան կառավարության ծրագիրն է. երկարատև բացակայությունից հետո խորհրդարան էր վերադարձել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
  • «Սատանաներ» և  մանրամասներ

    «Սատանաներ» և մանրամասներ

    Գազի գնին զուգահեռ բավականին «հեզաճկուն» կրկին օրակարգ է մտնում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցը, որը գնալով թափ է հավաքում` հանդիպումների իր բավականին հետաքրքիր շքերթով, և որի «գագաթը» կդառնա Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև զալցբուրգյան հանդիպումը հունիսի 12-ին:
  • Ասում են...

    Ասում են...

    ...թե ՀՀԿ ֆրակցիայի անդամ Մարգարիտ Եսայանի` կառավարության ծրագրին ուղղված այլ ուժերի խիստ քննադատական, կրակոտ ելույթի ժամանակ բավականին հետաքրքիր միջադեպ է գրանցվել դաշնակցական «շարքերում». Վահան Հովհաննիսյանը չի դիմացել, անհանգիստ ու դժգոհ շրջվել է, կողքին հանգի՜ստ նստած Աղվան Վարդանյանին ասել. «Էս ինչե՞ր ա, ասում, ա՛յ ախպեր»: «Ինչ անե՜մ, խնամիս ա»,- նույն հանդարտությամբ արձագանքել է Աղվան Վարդանյանը:
  • «Ես հանցանք չեմ գործել»

    «Ես հանցանք չեմ գործել»

    Այս շաբաթ ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկումը ջրի երես հանեց Հայաստանում առկա բոլոր խնդիրները իրենց պատճառահետևանքային կապերով` քաղաքական ուժերի որակից մինչև ընդդիմադիրների ներկուսակցական հարցերը: ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը, «թունդ» քննադատելով կառավարության աշխատաոճը, ելույթի վերջում ընդգծեց, որ կառավարությունը դինամիկ զարգացնում է սփյուռքը: Սփյուռքի նախարար ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ զրույցում նախ հարցրինք` համամի՞տ է պատգամավորի հնչեցրած տեսակետին:
  • Իսկ դուք վարում ու վարում եք

    Իսկ դուք վարում ու վարում եք

    Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ բավականին հետաքրքիր միջադեպեր գրանցվեցին. «ամենաէկզոտիկը», թերևս, երկխոսությունն էր, որ տեղի ունեցավ ամբիոնից ելույթ ունեցող «Ժառանգության» պատգամավորուհի Զարուհի Փոստանջյանի ու ՀՀԿ-ական Ռուբեն Հովսեփյանի միջև: Զարուհու ելույթը հիմնականում նվիրված էր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, որին նա անվանեց «խարդախ, կանաչեղեն ծախող»:
  • Ինչքան արվեստագետնե՜ր կան իմ ժողովրդի մեջ

    Ինչքան արվեստագետնե՜ր կան իմ ժողովրդի մեջ

    Եթե համադրելու լինենք խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո խորհրդարանին ներկայացված նոր կառավարության ծրագրի քննարկումներն այսօրվա` «տյունինգ» արված գրեթե նույնական ծրագրի քննարկումների ու առկա մթնոլորտի հետ, ապա անչափ հետաքրքիր քարտեզագրում կարող ենք ունենալ: Բոլոր մասնակիցների առումով: Հիշենք, որ նախորդ անգամ քննարկումներն այնքան կառուցողական էին, որ քիչ էր մնացել հավատայինք, թե առողջ քաղաքականությունն արդեն ոտ առել, թափառում է Հայաստանով ու նրա խորհրդարանով մեկ։ Ավաղ, շատ արագ պարզվեց` կոմունիզմի ուրվականն էր այն և շատ շուտ վերացավ:
lass="footer-links"> ԲաժանորդագրվելԳործընկերներՀետադարձ կապ