-
Ես իսկապես չեմ ուզում «հասկանալ» այն լռությունը, որ պահպանում են իրենց ընդդիմադիր հռչակած կուսակցությունները գազի գնի բարձրացման, Լավրովի երեկվա հայտարարության, ռուս-ադրբեջանական սիրախաղերի վեսկսման և մեր ներքին բողոքային շարժումների հանդեպ:
-
-
Այսօր կառավարության ծրագրի քննարկումներին հաջորդած իր ամփոփիչ ելույթում «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը, խոսելով Հայաստանի քաղաքական համակարգի վատ որակի մասին, նկատեց, որ դրա հիմքերը դրվել են 90-ականներից: Ռուբեն Հակոբյանն իր խոսքը նաև օրինակներով համեմեց` հիշելով ժամանակին խիստ «մոդայիկ» մի նախադասություն. «Հրանտ Բագրատյանը Վանոյի մոտ վարչապետ է աշխատում»:
-
Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ զավեշտալի դեպք տեղի ունեցավ: Երբ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը գյուղնախարարին կոնկրետ հարց ուղղեց կարկուտի հասցրած վնասների և տարվա բերքի չափերի մասին, Սերգո Կարապետյանը, թղթապանակից ելույթի տեքստը հանելով, մոտեցավ ամբիոնին: Իսկ ելույթը, փաստորեն, ընդհանրապես հարցին չէր առնչվում:
-
Երևի շուրջ քսան տարի առաջ էր: Ազնավուրը անընդմեջ համերգներ էր տալիս Փարիզի «Կոնգրեսների պալատում»: Փարիզում ամեն տեղ խոսում էին Ազնավուրից, ամեն տեղ Ազնավուրի լուսանկարներն էին: Օրեր շարունակ ավելի քան հինգ հազար տեղանոց դահլիճը լեփ-լեցուն էր: Օրեր շարունակ Փարիզը լսում էր Ազնավուրին, Փարիզն Ազնավուրով էր ապրում, Փարիզն Ազնավուր էր երգում:
-
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ առաջարկեց հետ գնալ տասնհինգ տարով և հիշեցրեց, որ առաջին վաուչերացումից հետո երեք հազար մարդ դարձավ «սեփականատեր»:
-
ԱԺ -կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն իր տարակուսանքը հնչեցրեց այն փաստի առնչությամբ, որ կառավարությանն առընթեր քսանմեկ խորհուրդները ղեկավարվում են վարչապետի կողմից: Նա հերթով թվարկեց մի քանի խորհուրդներ, որոնք մի քանի ամիսը մեկ հրավիրել են նիստեր, սակայն դրանց արդյունավետությունն անհայտ է մնում հանրությանը:
-
ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին հետաքրքրում էր իր հարազատ կուսակցության ճակատագիրը:
-
Ի՞նչ ադեցություն ունեն արհեստական կաթնախառնուրդներն ու պատրաստի հավելյալ սնունդը մանկահասակ երեխաների վրա: Ինչքանո՞վ են դրանք անվտանգ: Ինչպե՞ս ճիշտ սնունդ ընտրել երեխաների համար և, ընդհանրապես, ինչպիսի՞ն է այսօր մանկահասակ երեխաների զարգացումը Հայաստանում:
-
Լիբանանի Տրիպոլի քաղաքում բախում է տեղի ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների և հակառակորդների միջև։ Չորս մարդ զոհվել է, երբ հակամարտությանը միջամտել են զինվորականները։
lass="footer-links">
ԲաժանորդագրվելԳործընկերներՀետադարձ կապ