-
Հայաստանի քաղաքական հետազոտությունների վերջին երկու տասնամյակի փորձում կան որոշ հանգամանքներ, որոնք հիմա, փաստորեն, անապացուցելի են։ Խոսքն այն մասին է, որ Հայաստանի ոչ այնքան փորձառու և տեղեկացված քաղվերլուծաբաններին ու քաղնախագծողներին 90-ականների վերջին հաջողվեց «կանխատեսել» ՆԱՏՕ-ի քաղաքականությունը Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի պետությունների առնչությամբ։
-
Մեր ներքաղաքականում զավեշտն անպակաս է: Դրանցից վերջինը Րաֆֆի Հովհաննիսյան-Գագիկ Ծառուկյան «ռազբիրատն» է: Առաջինը օրերս արձագանքել էր ԲՀԿ առաջնորդի անկեղծ խոստովանությանը, թե ԲՀԿ-ն երբեք ընդդիմություն չի լինի: «Ժառանգության» ղեկավարը մասնավորապես նշել էր, որ իր հետ հանդիպման ժամանակ Ծառուկյանն ասել է, թե ինքը դեմ չի գնա իշխանություններին:
-
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պահանջում է ուսումնասիրել, թե ուր են կորել «Եվրատեսիլում» ադրբեջանցիների տված ձայները Ռուսաստանի ներկայացուցչ Դինա Գարիպովային։
-
Կարկտահարությունից տուժած գյուղերի ճարահատյալ բնակիչները այսօր որոշել էին բողոքի ակցիա անցկացնել նախագահական նստավայրի առաջ, բայց նրանք մայրաքաղաք չհասան, փոխարենն Արմավիր տանող գլխավոր ճանապարհին նրանց հետ հանդիպման եկան գյուղնախարար Սերգո Կարապետյանն ու փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:
-
irates.am-ի հարցազրույցը Նախախորհրդարանի քարտուղարության անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻ հետ:
-
Կառավարությունը խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց իր գործունեության նոր ծրագիրը, բայց մինչ այդ վարչապետ Տիգրան Սարգսյանն ինքնաքննադատությամբ հանդես եկավ օրենսդիրի առջև։ Ինքնաքննադատությունը կայացած մարդու գործոն է, առավել ևս, եթե վարչապետն է այդ մասին բարձրաձայնում, դա արդեն «քաղաքական կատեգորիայի» է վերածվում։
-
Մայիսի 22-ին կկայանա Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար» ստեղծագործության օպերետի պրեմիերան:
Առաջին անգամ է հայկական բեմում «Պաղտասար աղբարը» ցուցադրվում որպես օպերետ: Բեմականացումը, ըստ էության, դասական է:
-
Շուրջ 20 օր առաջ Հայաստանի հելիոֆիկացիայի խորհուրդը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին:
Նամակում խորհրդի կազմը, շնորհավորելով վարչապետին իր պաշտոնում վերաառաջադրվելու կապակցությամբ, հույս է հայտնել, որ վերջինս ուշադրություն կդարձնի և կնպաստի հայ գիտնականների մշակումները կյանքի կոչելու գործին:
-
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը քառօրյա նիստերի առաջին օրը վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց, թե կառավարությունը պատրաստվու՞մ է նոր դեսպանատներ բացել արտերկրում:
-
ԱԺ Մարտի 1-ի դեպքերը հետաքննող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման ՀԱԿ օրենսդրական նախաձեռնությանը ԱԺ-ում ձեռնպահ էր քվեարկել երկու պատգամավոր: Լրագրողներից մեկը պարզել էր, որ ձեռնպահ քվեարկածներից մեկն էլ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է: