ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 
  • Արգելանք արտասահմանյան հաշիվների վրա

    Արգելանք արտասահմանյան հաշիվների վրա

    Օրերս Ռուսաստանի նախագահը մի ուշագրավ օրենքի է «կյանքի» ուժ տվել, որով արգելվում է դատախազության, Կենտրոնական բանկի, պետական գերատեսչությունների ղեկավարներին հաշիվներ ունենալ արտասհմանյան բանկերում: Օրենքը ոչ միայն թույլ չի տալիս այլ երկրներում արժեթղթեր դիզել, այլև ֆինանսական գործարքներ ու որոշ տիպի պայմանագրեր կնքել: Միևնույն ժամանակ վետոյի իրավունքից կարող են օգտվել պետական պաշտոնյաները, ինչպես նաև սահմանադրական դատարանի անդամները, գլխավոր դատախազության ղեկավարները և այլք: Այս հակակոռուպցիոն օրենքը տարածվելու է նաև պետական ծառայողների կանանց և անչափահաս երեխաների վրա: Բացառություն կլինեն միայն դիվանագետները, արտասահմանում աշխատողները և նրանց ընտանիքների անդամները:
  • Գոռը` փոխչեմպիոն, Կարենը` երրորդ մրցանակակիր

    Գոռը` փոխչեմպիոն, Կարենը` երրորդ մրցանակակիր

    Պերուի մայրաքաղաք Լիմայում ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության վերջին օրը նույնպես մեդալային եղավ մեր մարզիկների համար: Գերծանրքաշային գյումրեցի Գոռ Մինասյանը երկրորդն էր ինչպես երկամարտում (403 կգ), այնպես էլ պոկում (183 կգ) եւ հրում (220 կգ) վարժություններում: Մարզիկի համար սա մեկ քայլ առաջընթաց էր նախորդ տարվա համեմատությամբ:
  • Հանգստի վայրերն ու հուշարձանները` վճարովի

    Հանգստի վայրերն ու հուշարձանները` վճարովի

    Համայնքի եկամուտներն ավելացնելու, զբոսաշրջությունը խթանելու համար օրենսդրական նոր փոփոխություններ են սպասվում: Ըստ որի` հանրային հանգստի վայրերի օգտագործման համար համայնքը կարող է շնչի համար 1000 դրամ սահմանել: Մշակույթի հուշարձաններ այցելելու համար 4000 դրամ է առաջարկվում:
  • Քրդերն արդարանո ՞ւմ են

    Քրդերն արդարանո ՞ւմ են

    Թուրք մտավորական, հայտնի իրավապաշտպան Ռագըփ Զարաքոլուն Հայոց Ցեղասպանության մասին նոր գիրք է հրատարակել: Գրող Գյուլչիչեք Գյունել Թեքինն իր` «Ինձ թաղեք առանց լողացնելու» վերտառությամբ գիրքը գրել է 126 ականատեսների կամ նրանց հարազատների հետ ունեցած զրույցների հիման վրա:
  • Ազատամարտիկը` հանուն իր իրավունքների

    Ազատամարտիկը` հանուն իր իրավունքների

    Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը հայտարարություն է տարածել նստացույց սկսելու մասին, որում ասվում է. «Հայաստանի կառավարությունը, կոպտորեն խախտելով ՀՀ սահմանադրության և օրենքների պահանջները, անտեսում է ազատամարտիկների, զինառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական իրավունքները»:
  • Նախկին նախագահը դատապարտվել է 80 տարվա ազատազրկման

    Նախկին նախագահը դատապարտվել է 80 տարվա ազատազրկման

    Գվատեմալայի նախկին նախագահ Խոսե Էֆրաին Ռիոս Մոնտը դատապարտվել է 80 տարվա ազատազրկման։ Նա մեղավոր է ճանաչվել մարդկության նկատամամբ իրականացրած հանցագործության և ցեղասպանության համար։ 86-ամյա գեներալին մեղադրանք է ներկայացվել 1980-ական թվականներին 1700 հնդիկների սպանության կապակցությամբ։
  • ՌԴ և Անգլիայի մոտեցումները Սիրիայի հարցին տարբեր են

    ՌԴ և Անգլիայի մոտեցումները Սիրիայի հարցին տարբեր են

    Սիրիայի հարցում ՌԴ և Մեծ Բրիտանիայի մոտեցումները տարբերվում են։ Սակայն կողմերն այդ հարցում ունեն նույն նպատակը՝ հաստատել խաղաղություն տարածաշրջանում։ Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը՝ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքներն ամփոփելով։
  • Պակիստանում խորհրդարանական ընտրություններ են

    Պակիստանում խորհրդարանական ընտրություններ են

    Պակիստանում ընթանում են խորհրդարանական ընտրություններ։ Այստեղ երկրորդ անգամ կձևավորեն քաղաքացիական կառավարություն։ Քվեարկության նախապատրաստական աշխատանքներն ուղեկցվել են բռնություններով, որոնք 100 մարդու կյանք են խլել։
  • Ես դուռն եմ

    Ես դուռն եմ

    Սկսեմ Գալիլեայի ծովակից, ջուրը թափանցիկ է այնքան, որ երևում են ձկները: Պարզ է, թե ինչու այստեղ ձկնորս են եղել բոլորը: Նավով շրջապտույտը Գալիլեայի ծովակի վրա, որ իրականում լճակ է ու շատ նման է քնարի, չափազանց կարճատև էր ջուրն զգալու համար: Ջուրը ոչ միայն թափանցիկ էր, այլև տաք ու փափուկ: Իսկ քարերը, որ հավաքեցի ափից, սև էին: Ամբողջ երեք տարի Հիսուսը Գալիլեայում քարոզչությամբ է զբաղվել, և բարի ու սիրալիր գալիելացիները նրան ընդունել են հարազատի պես:
  • Սեքսապաթոլոգի փոխարեն դիմում են վախ չափողի (տեսանյութը՝ «Ա1+»-ի)