ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 
  • «Հայ մարտիկի վաստակը պղծվեց հայ իշխանության էլիտայի կողմից»

    «Հայ մարտիկի վաստակը պղծվեց հայ իշխանության էլիտայի կողմից»

    «Ազգային ազատագրական պայքարը չի ավարտվել: Այն շարունակվում է հենց հիմա էլ: Մենք սկսում ենք նոր ազատագրական պայքար: Մենք նախ կատարելու ենք սերնդափոխություն` քաղաքականության մեջ:Մենք ազատվելու ենք այն գաղութարաններից, ովքեր զավթել են մեր իշխանությունը: Մենք պետք է հասկանանք, որ մեր թիրախը Բաղրամյան 26-ը չէ, քանի որ այդ հասցեն վաղուց է դարձել կայսրությունների կամակատարը: Մեր առաջին թիրախը հենց մարդկանց գիտակցությունն է: Պետք է հաղթենք ինքներս մեզ, պետք է հաղթահարենք այն բարդույթը, որ փոքր և թույլ ենք»,-Շուշիի ազատագրման 21-րդ տարելիցի կապակցությամբ` լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, «Շուշիի» առանձնակի գումարտակի հրամանատար, ազատամարտիկ Ժիրայր ՍԵՖԻԼՅԱՆԸ:
  • Բեթղեհեմի աստղի ու Իսրայելի երկնքի տակ

    Բեթղեհեմի աստղի ու Իսրայելի երկնքի տակ

    Այսօր Երուսաղեմի օրն է, որ նշանակում է ամբողջ Իսրայելից երիտասարդները գալիս են Հին քաղաք աղոթքի ու օրհնության: Այսօր առաջին անգամ Երւսաղեմի երկնքում երևացին ամպեր: Հեռու ու գեղեցիկ, ինչպես անկառավարելի գեղեցիկ կարող է լինել միայն երկնաբնակը:
  • Նոր կառավարությունը գործի է լծվում

    Նոր կառավարությունը գործի է լծվում

    Այսօր` նոր կառավարության նիստից առաջ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի և նորանշանակ նախարարների հետ, նրանցշնորհավորել նշանակման առթիվ և հաջողություն մաղթել։ Վարչապետը կառավարության անունից շնորհակալություն է հայտնել մեծ վստահության համար և հավաստիացրել, որ կգործադրվեն բոլոր ջանքերը` լուծելու երկրի առջև դրված ոչ դյուրին խնդիրները։ Կառավարության առաջին նիստը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
  • Գուրգեն Եղիազարյանը կուսակցություն է ստեղծելու

    Գուրգեն Եղիազարյանը կուսակցություն է ստեղծելու

    Տևական դատական քաշքշուկից հետո, դատարանը որոշեց ՍԴՀԿ-ն «տալ» Գևորգ Պերկուպեկյանին, այսինքն Լյուդմիլա Սարգսյանի ՍԴՀԿ-ն այլևս չկա: Այս որոշման շուրջ կարճ զրուցեցինք գրող, հրապարակախոս Գուրգեն ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ հետ:
  • Ծախսել ենք, լավ ենք արել

    Ծախսել ենք, լավ ենք արել

    Թեև ընտրություններն արդեն հետևում են, ընտրակաշառքի ակնկալիքները ևս, բայց մարդիկ դեռ ընտրակաշառքի արդյունքում ձեռք բերած գումարներն են հաշվում, ում «քցեցին», ում «խաթեր» ձայն տվեցին և այլն:
  • Թուրքիայի ցեղասպան քաղաքականության զոհ է դարծել նաև արաբ ժողովուրդը

    Թուրքիայի ցեղասպան քաղաքականության զոհ է դարծել նաև արաբ ժողովուրդը

    Մայիսի 6-ին Երևանի Իսակովի պողոտայում՝ Երևանյան լճի մոտ, «Հայ ժողովրդից՝ արաբ ժողովրդին» երախտիքի հուշարձանի մոտ տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն։ Այն նվիրված էր Սիրիայի ու Լիբանանի մեծ ողբերգությանը։ 1916-ի մայիսի 6-ին թուրք Ջամալ փաշան, ով Կոստանդնուպոլսից գործուղվել էր Սիրիա, կախաղան հանեց արաբ մտավորականության բազմաթիվ ներկայացուցիչների՝ ազգային-ազատագրական պայքարի մարտիկների։ Արաբները մինչ օրս հիշատակում են այս օրը և ոգեկոչում զոհերի հիշատակը։ Մայիսի 6-ին Հայաստանում բնակվող սիրիահայերը իրենց հարգանքի տուրքը մատուցեցին թուրքերի կողմից սպանված արաբների հիշատակին։ Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանի հանդիսապետությամբ կատարվեց արարողություն։ Նշենք, որ Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանը ժամանակին եղել է Սիրիայի թեմի առաջնորդ։
  • Լավագույն օրինակներ են «Հին օրերի երգը», «Եռանկյունին»

    Լավագույն օրինակներ են «Հին օրերի երգը», «Եռանկյունին»

    Արշակ Զաքարյանի «Կինը» հեղինակային կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմը հիմնված է իրական պատմության վրա: Ռեժիսորը ֆիլմում օգտագործել է զոհված ազատամարտիկների իրական իրերը, պապիկների դերերը մարմնավորել են իրական Արցախյան պատերազմի մասնակիցներ: Գլխավոր հերոսուհու կերպարը մարմնավորել է փորձառու դերասանուհի Զարա Հակոբյանը, ում հարազատ եղբայրը նույնպես թաղված է Եռաբլուրի պանթեոնում:
  • Ընդօրինակման արժանի

    Ընդօրինակման արժանի

    Բիզնես դաշտին անհրաժեշտ է ընդօրինակման արժանի, հաջող տնտեսավարման փորձ: Նման փորձի որոնումներում տնտղեցինք 2013 թ. առաջին եռամսյակի հազար խոշոր հարկատուների ցուցակը: Անմիջապես աչքի զարնեցին «Գրանդ Հոլդինգի» կազմի մեջ մտնող ձեռնարկությունները, և ահա թե ինչու: Առաջինը` դրանք հայրենական արտադրության ձեռնարկություններ են: Երկրորդ` այդ ձեռնարկություններն ապահովում են մեծ քանակությամբ աշխատատեղեր` ավելի քան 6 300:
  • Ցուցահանդես` նվիրված Մտավոր սեփականության և Հանուն երկխոսության համաշխարհային օրերին

    Ցուցահանդես` նվիրված Մտավոր սեփականության և Հանուն երկխոսության համաշխարհային օրերին

    ՄԱԿ-ի գրասենյակում երեկ բացվեց «Մշակութային միջազգային երկխոսություն» թեմայով լուսանկարների ցուցահանդեսը, որը նվիրված էր Մտավոր սեփականության ու Հանուն երկխոսության և զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրերին:
    Ցուցադրվեցին հայ լուսանկարչուհի, արվեստագետ Տաթև Մնացականյանի սև ու սպիտակ լուսանկարները՝ նվիրված հայ և եգիտպտացի հայտնի նկարիչներին և քանդակագործներին:
  • Սիրիայում անջատվել են համացանցն ու բջջային կապը

    Սիրիայում անջատվել են համացանցն ու բջջային կապը

    Սիրիայի շատ շրջաններում այս գիշեր անջատվել է ինտերնետային և բջջային կապը։ Այդ մասին հայտնել է Սիրիայի հեռահաղորդակրության գլխավոր վարչության ղեկավար Բակր Բակրը։ Նրա խոսքով՝ ելքն արտաքին աշխարհ կտրվել է օպտիկամանրաթելային մալուխի վնասման պատճառով։ Խնդիրը լուծելու համար աշխատում են մասնագետներ, որոնք կփորձեն արտաքին աշխարհի հետ կապը վերականքնել որքան հնարավոր է շուտ։