ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 
  • Արոնյանը հաղթեց Կրամնիկին

    Արոնյանը հաղթեց Կրամնիկին

    Աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի երկրորդ տուրում Լեւոն Արոնյանը կարողացավ խմբագրել նախօրեին թույլ տված վրիպումն ու հաղթական միավոր կորզեց Վլադիմիր Կրամնիկից, ում, ի դեպ, զիջել էր վերջերս կայացած հավակնորդների մրցաշարում: Իր առաջին հաղթանակն է տոնել Վաշիե-Լագրավը` վրեժխնդիր լինելով նախօրեին Արոնյանին նեղացրած Դինգ Լիրենից: Երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Մայքլ Ադամսն ու դուրս եկել առաջին հորիզոնական: Վիտյուգով-Անանդ, Ֆրեսինե-Գելֆանդ պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի:
  • «Մեծ շնաձկներին» կբռնե՞ն

    «Մեծ շնաձկներին» կբռնե՞ն

    Երևանի ավագանու ընտրություններից հետո քաղաքական-տնտեսական բավականին ակտիվ զարգացումներ են սպասվում: Մեր տեղեկություններով, հարկայինի «ուղտը» չոքելու է մեծ ու միջին գործարարների դռանը, և լայնածավալ ստուգումներ են սկսվելու նրանց օբյեկտներում:
  • Ընդդիմադիր հռչակվելու ԲՀԿ-ի փորացավը կրկին բռնել է

    Ընդդիմադիր հռչակվելու ԲՀԿ-ի փորացավը կրկին բռնել է

    Վարդան Օսկանյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե իր կարծիքով` «ԲՀԿ-ն խորհրդարանի սեպտեմբերյան նստաշրջանի սկզբում պետք է փոխի իր կարգավիճակը և իրեն հռչակի ընդդիմադիր կուսակցություն»:
  • Լույսը կբացվի՝ կդառնան ընդդիմադիր

    Լույսը կբացվի՝ կդառնան ընդդիմադիր

    Ով՝ ով, բայց տասը տարի ՀՀ արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրած փորձառու քաղաքական գործիչ Վարդան Օսկանյանը պետք է լավ իմանա, որ ընդդիմադիր չեն դառնում սեզոնից սեզոն՝ ըստ նպատակահարմարության՝ վկայակոչելով երկրում ստեղծված ներքաղաքական վիճակն ու հնարավոր զարգացումները: Այն ժամանակ, երբ հաջողությամբ պաշտոնավարում էր Վարդան Օսկանյանը, մեր ներքաղաքական կյանքն ամենեևին էլ աչքի չէր ընկնում կայունությամբ և քաղաքական համերաշխությամբ:
  • Արմեն Մարտիրոսյանը դատախազությունում էր (տեսանյութը՝ «Ա1+»-ի)
  • Երբ օտարը բախվում է հայաստանյան խաղի կանոններին

    Երբ օտարը բախվում է հայաստանյան խաղի կանոններին

    Գարնանային նստաշրջանում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կքննարկի ՀՀ նախագահի ընտրություններին վերաբերող զեկույցը, որի հեղինակն է Նորվեգիայի պատվիրակության ղեկավար, Քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի անդամ Կարին Ուոլդսեթը: Ինչպես և սպասվում էր, ընդհանուր առմամբ դրական գնահատելուն զուգահեռ, զեկույցում բազմաթիվ անդրադարձներ կան ընտրություններում տեղ գտած թերություններին: Մասնավորապես, զեկույցի հեղինակին և Հայաստանում դիտորդական առաքելություն իրականացրած դիտորդներին մտահոգել են վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերը, բազմաթիվ քաղծառայողների մասնակցությունը գործող նախագահի օգտին արվող քարոզչությանը, ինչը նշանակում է չտարանջատել պաշտոնեական և քարոզչական գործառույթները: Դիտորդներին մտահոգել է նաև այն փաստը, որ Սերժ Սարգսյանն ունեցել է քարոզարշավի իրականացման ընդարձակ ցանց, իսկ նրան մրցակից մյուս թեկնածուները ունեին միայն սահմանափակ թվով շտաբներ:
  • Երևանը` ակացիաների շուքի տակ

    Երևանը` ակացիաների շուքի տակ

    Ամփոփվեց Երևանը 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու միջոցառումների ծրագիրը:
    Թե գրական բազմաբնույթ միջոցառումներն ի՞նչ տվեցին մեր քաղաքին ու հենց հայ գրողին, ավելացա՞վ, արդյոք, ընթերցողների թիվը, դժվար է ասել:
  • Հայ-իրանական մշակութային ծրագրեր

    Հայ-իրանական մշակութային ծրագրեր

    ՀՀ մշակույթի նախարարությունում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական առաջնորդման նախարարության միջև 2013-2016 թթ. մշակույթի և արվեստի բնագավառներում համագործակցության մասին» գործնական ծրագիր:
  • Նանա ԳՆԴՈՅԱՆ. Սարկազմն ինտելեկտի ապացույց չէ

    Նանա ԳՆԴՈՅԱՆ. Սարկազմն ինտելեկտի ապացույց չէ

    Հետաքրքիր հոգեբանություն ունեն նրանք, ովքեր ծաղրում են կամ գրոտեսկի են ենթարկում Հայոց ցեղասպանության թեմայի ամենամյա արծարծումն ու այդ կապակցությամբ մեր հասարակությունում թուրքերի հանդեպ ձևավորված բացասական վերաբերմունքը: Ինձ մի հարց է հետաքրքիր` ըստ ձեզ, ճիշտը ո՞րն է, մոռանալ սեփական պատմությունն ու առհասարակ շրջել 1915-ի է՞ջը:
  • «Ցեղասպանությունը Հայաստանում է կատարվում, երբ հազարավոր մարդիկ արտագաղթում են»

    «Ցեղասպանությունը Հայաստանում է կատարվում, երբ հազարավոր մարդիկ արտագաղթում են»

    «Հայաստանում այսօր չեք գտնի մեկ մարդ, որը տնտեսական պատճառով է իր երկիրը լքել: Լևոնի ժամանակներից սկսած մենք ականատես ենք լինում, որ ժողովուրդը հակառակ սահմանադրության առկայության չի կարողանում ձևավորել իշխանություն: Հայաստանում արտագաղթի միակ պատճառը իշխանությունների մեջ է: Հայասատանում իշխանները չեն սիրում այս հողը, իրենց երեխաներին, իրենց ժողովրդին, չեն սիրում ազատագրված հողերը, չեն սիրում Արցախը: Ժողովուրդը նույնպես, եթե սիրի իր երկիրը, ծնողների գերեզմանները` չի թողնի այդ ամենը և չի գնա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով արտագաղթի, հայ ժողովրդի առջև ծառացած խնդիրների մասին, ասաց տարածաշրջանային խնդիրների գծով փորձագետ -վերլուծաբան Սարգիս ՀԱՑՊԱՆՅԱՆԸ: