ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 
  • Երբ ընդդիմությունը ղեկավարվում է Մոսկվայից

    Երբ ընդդիմությունը ղեկավարվում է Մոսկվայից

    Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Մոսկվա կատարած այցն այլևս անցյալ է: Եվ նա էլ միակը չէ Հայաստանի իշխնամետ և ընդդիմադիր գործիչներից, որը ներքաղաքական կարևոր իրադարձությունների ժամանակ մեկնում է Մոսկվա: Նրա վրա հարձակումներ եղան սոցցանցերում, հիշեցրին, որ գնացել է ռուսաստանյան իշխանությունների «օրհնությունը» ստանալու և այլն: Ավելի արմատական հայացքներ ունեցողները նույնիսկ շեշտեցին, թե Մոսկվան հայ ընդդիմադիրների «գերեզմանափորն» է:
  • «Շնորհակալությո՞ւն, թե` «ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»

    «Շնորհակալությո՞ւն, թե` «ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»

    Ոստիկանության օրվա նախօրեին Վլադիմիր Գասպարյանի հրամանով Երևանի ոստիկանության պետ Ներսիկ Նազարյանին փոխարինեց Աշոտ Կարապետյանը (նախկինն ուղարկվեց կադրերի տրամադրության տակ)։ Ո՞րն է տարբերությունը Ներսիկ Նազարյանի և Աշոտ Կարապետյանի միջև ` փորձեցինք ճշտել Երևանի նորանշանակ ոստիկանության պետից։
  • Մուլտիմեդիա սկավառակներ, կոմիտասյան կատարումներ` «Գաֆէսճեանում»

    Մուլտիմեդիա սկավառակներ, կոմիտասյան կատարումներ` «Գաֆէսճեանում»

    Այսօր «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «Թվանշանային դարաշրջան» միջոցառման շրջանակներում տեղի կունենա երկու մրցանակակիր մուլտիմեդիա սկավառակների վիզուալ-ինտերակտիվ ներկայացում:
    Հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասի կյանքը և գործերը ներկայացնող սկավառակում ներառված են նրա նամակները, երաժշտությունը, հազվագյուտ արխիվային փաստաթղթեր, ժամանակակիցների հիշողություններ, առավել քան 450 լուսանկարներ, 100 տեսահոլովակներ, ինչպես նաև 550 երաժշտական ներկայացումներ:
  • Որ նախարարի բախտն ինչպես կժպտա

    Որ նախարարի բախտն ինչպես կժպտա

    Կառավարության կուլիսներում ապրիլի 18-ին քչփչոցը մեծանալով աղմուկի էր վերածվում, բոլորի շուրթերին նախարարների հավանական փոփոխության հարցն էր։ Այս պահին խոսվում է երեք նախարարի պաշտոնափոխության մասին։ Առաջին վարկածով կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշանակվում է դեսպան, իսկ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը զբաղեցնում է Արմեն Աշոտյանի աթոռը։
  • Գնումներից մազ պոկելը էլի քյար ա

    Գնումներից մազ պոկելը էլի քյար ա

    Անցած տարվա բյուջեի կատարողականի հաշվետվությունը մայիսի 1-ին կլինի ԱԺ-ում։ Այս մասին կառավարության նիստում տեղեկացրեց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը։ Ըստ ներկայացվածի, 2012-ին գրանցվել է 7,2 % տնտեսական աճ, պետբյուջեի ավանդական եկամուտներն ավելացել են 7,4 %-ով, ծախսերի ավանդական աճը կազմել է 2 %։ Բնականաբար, ԱԺ-ն դրական կգնահատի 2012-ի բյուջեն։ Սակայն ամենակարևորը առջևում էր` Վաչե Գաբրիելյանը «աչքալուսանք» ուներ պետական կառույցների համար։ Գնումների մասին օրենքում սպասված փոփոխությունը կատարվեց` մինչև 1 մլն դրամի դեպքում գնումները թույլատրվում է իրականացնել առանց մրցույթի։ Երկրորդ ուրախալի լուրն այն էր, որ երկու անգամ մրցույթի հայտարարությունից հետո, եթե այն չի կայանում, գնումները կարելի է անել ուղղակի` առանց մրցույթի։
  • «Անուշը» նոր մեկնաբանությամբ

    «Անուշը» նոր մեկնաբանությամբ

    Հայաստանի և Ֆրանսիայի մշակույթի նախարարությունները, «Դելտա քալչր» ասոցիացիան, «Նանտերի Ամանդիե» թատրոնը, Օ-դը-Սենի գլխավոր խորհուրդը համատեղ հանդես են գալիս «Անուշ» օպերայի նոր բեմադրությամբ:
    Շուտով Երևանում կկայանա նախագծի առաջնախաղը, Փարիզում «Անուշը» հանդիսատեսի դատին կհանձնվի մայիսի 22-26-ին, «Նանտերի Ամանդյե» թատրոնում:
  • ՀՀԿ-ն «չի քաղաքականացնում» Երեւանի ավագանու ընտրությունները (տեսանյութը՝ «Ազատություն» ռադիոկայանի)
  • Այսօր Այդին Մորիկյանի ծննդյան օրն է

    Այսօր Այդին Մորիկյանի ծննդյան օրն է

    Սկիզբը կապույտ վերնաշապիկն էր, շատ էր փափուկ, շատ էր քոնը, ես հասկացա, որ դու ուզում ես ունենալ այդ վերնաշապիկը ու գնեցի: Չէ, ավելի ճիշտ, սկիզբը կապույտ վերնաշապիկը չէր, սկիզբը տարեմուտն էր, երբ մարդիկ պարտավորված են համարում իրենց մտերիմներին ուրախացնել: Ես երբեք պարտավորված չեմ զգացել ինձ, գնել եմ ինչ ցանկացել եմ և ում համար ցանկացել եմ: Վերջին 21 տարում առաջին անգամ ես քեզ համար ոչինչ չգնեցի: Բացի մոմից: Վագրի տարի էր ու քեզ համար մոմե վագր գնեցի: Հետո մեր տան մոտ բացեցին նոր խանութ և ամեն օր դալկադեմ մանեկենին նոր հագուստներ էին հագցնում: Ես անցնում էի նրա կողքով, բարևում էի ու ասում` շնորհավոր, շատ է սազում, կամ էլ` բոլորովին չի սազում, հանիր հագիցդ: Երբեմն թվում էր` մանեկենը ժպտում է:
  • Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Մարդիկ դառնում են կուռքի, դրամի կամ իշխանական լծակի կուսակիցը

    Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Մարդիկ դառնում են կուռքի, դրամի կամ իշխանական լծակի կուսակիցը

    Պետության ներքաղաքական կյանքի ազատականության աստիճանը բնութագրելու համար կարևոր չէ, թե երկրում քանի կուսակցություն կա՝ այս առումով շատ ավելի կարևոր ու խոսուն ցուցիչ է կուսակցությունների ներսում դրանց անդամների ներկուսակցական բանավեճին և որոշումների կայացմանը մասնակցելու իրական հնարավորությունն ու այդ հնարավորությունից իսկապես օգտվելու ցանկության առկայությունը:
  • Արմեն ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ. Վստահ եմ, որ այլևս երբեք Հայաստանում չի կարող հետադարձ լինել

    Արմեն ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ. Վստահ եմ, որ այլևս երբեք Հայաստանում չի կարող հետադարձ լինել

    «Երեք տարի առաջ, երբ նշանակվեցի նախագահի մամուլի քարտուղար, ինձ փորձառու մասնագետ էի համարում: Կատակ բան չէ, շուտով կլրանա քառասունամյակս, որից 26-ը լրագրության մեջ, կամ ավելի ճիշտ լրագրողների կողքին եմ եղել: