-
Չիլիում կրկին փողոց են դուրս եկել ուսանողները, ովքեր պահանջում են անվճար կրթություն։ Երկրի խոշորագույն քաղաքներում անցկացված հանրահավաքներին մասնակցել է ավելի քան 100 հազար մարդ։ Մայրաքաղաք Սանտիագոյում ուսանողների ցույցերն ավարտվել են ոստիկանության հետ բախումներով։ Կան ձերբակալվածներ։
-
Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար և նախագահի թեկնածու Նիկոլաս Մադուրոն հայտարարել է կոլումբիական գրոհայինների խմբի ձերբակալության մասին։ Վերջիններիս մոտ հայտնաբերվել է զենք և պայթուցիկ։ Մադուրոն այդ մասին տեղեկացրել է բազմահազարանոց հանրահավաքի ընթացքում։ Նրա խոսքով՝ ձերբակալված կոլումբացիները զինված խմբավորման ներկայացուցիչներ են։
-
Վաշինգտոնը կոչ է արել Պեկինին օգտագործել Չինաստանի բոլոր լծակները՝ Հյուսիսային Կորեայի վրա ճնշում գործադրելու և Փհենյանի միջուկային նկրտումները զսպելու համար։ Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետները, որ պետքարտուղար Ջոն Քերիի հետ մեկնում են Սեուլ, հայտնել են, որ Վաշինգտոնը ցանկանում է, որպեսզի Պեկինը Փհենյանի հետ բանակցություններում համոզի ԿԺԴՀ-ին անհապաղ դադարեցնել լարվածությունը։
-
Հովհաննու Ավետարանի 7-րդ գլխի 37-րդ համարում կարդում ենք. «Մեծ տոնի օրը Հիսուս կանգնած էր և աղաղակում էր` ասելով. «Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի: Ով ինձ հավատում է,- ինչպես գիրքն է ասում,- նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն»: Նա այս ասում էր Հոգու մասին, որին ընդունելու էին իրեն հավատացողները, քանի որ Հոգին դեռևս չկար, որովհետև Հիսուս դեռ փառավորված չէր» (Հովհ. 7:37-38):
-
Փաստորեն Րաֆֆի Հովհաննիսյանը խոսքի տերն էր` նա գնաց Մոսկվա, «հաղթանակը բերելու», բայց խնդիրն այն է, որ ցարը տեղում չէ` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուլան Ուդեում է: Եթե այցը մեկօրյա է և մասնավոր, ու՞մ հետ է հանդիպելու Րաֆֆի Հովհաննիսյանը, եթե այցը պաշտոնական հրավերով է, որտե՞ղ և ե՞րբ է հանդիպումը կայանալու:
-
Արիստոտել Օնասիսի թոռնուհին` Աֆինան վաճառում է այն կղզին, որտեղ հուղարկավորված են պապը և ծնողները: Արիստոտել Օնասիսը Սկորպիոս կղզին գնել էր անցյալ դարի 60-ական թթ., 3 միլիոն դրահմով և այնտեղ կառուցել էր իր դաստակերտները:
-
Իսրայելի տարածքում գտնվող Տիվերիադյան լճի հատակում հայտնաբերվել են չմշակված բազալտե քարաբեկորներ և քարի կտորներ, որոնք ամրացված են միասնական կառույցի մեջ, 60000 տոննա մոտավո քաշով:
-
Անդրադառնալով ԱՄՆ-ի Մեն նահանգի խորհրդարանում ԼՂՀ-ի ճանաչման բանաձևի ընդունմանը` Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ասել է.«Դա միայն կարող է վնաս հասցնել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:
-
Առաջիկայում նախատեսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը` Չեխիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգի հետ ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը:
-