-
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստակամություն է հայտնել Սոմալիի իշխանություններին իսլամիստ գրոհայինների դեմ պայքարելու համար ռազմական օգնություն տրամադրել։ Օբամայի խոսքով՝ ռազմական օգնությունը կօգնի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու, ինչպես նաև Ամերիկայի անվտանգությունն ամրապնդելու հարցերում։
-
ԱՄՆ-ում կանայք շարունակում են ավելի քիչ վաստակել, քան տղամարդիկ։ Համաձայն՝ կանանց իրավունքների պաշտպանության ազգային կենտրոնի զեկույցի՝ աշխատավարձերի տարբերությունը միջինում կազմում է մոտ 25 տոկոս։ Ընդ որում, աֆրոամերիկացի և լատինամերիկացի կանանց համար այդ տարբերությունն է′լ ավելի մեծ է։
-
-Տուր ինձ թագը: Տո՛ւր: Թա՛գը տուր…
-
Ապրիլի 7-ը կիրակի էր: Տոն: Տոն տղամարդկանց համար, որ ավարտվեց կանանց միամսյակը: Տոն կանանց համար, որ արձանագրված է անգամ պաշտոնական տոնացույցում: Ապրիլի 7-ին սկսվեց Երևանի ավագանու ընտրության քարոզարշավը: Ապրիլի 7-ին Հանրապետության հրապարակի շատրվանները միացվեցին, և հրապարակը ողողվեց երաժշտությամբ: Աբսուրդ է, բայց Կանանց ու գեղեցկության օրվա բոլոր երգերը նվիրված էին Երևանին: Ես չգիտեի, որ Երևանը կին է: Թեկուզ` մայր: Նախընտրական քարոզչությունն էր սկսվել:
-
Այսօր ՄՀՀ-ում տեղի կունենա Սերժ Սարգսյանի ինաուգուրացիան: Ճակատագրորեն հեշտ ժամանակ բաժին չընկավ նրան: Երկրորդ ինաուգուրացիան ևս նա անցկացնում է ոչ այնպես, ինչպես ինքը կցանկանար` ազգային միասնականության, միմյանց շնորհավորելու հանձնառության ներքո:
-
...թե ԲՀԿ-ն անչափ լուրջ փողեր է ներդրել նաև սոցցանցերում իր քարոզչությունն իրականացնելու համար, ինչի պատասխանատուն ոչ անհայտ Վահե Հովհաննիսյանն է: Թիրախային հարցերը նա է որոշում: Դա է պատճառը, որ վերջին շրջանում ԲՀԿ-ՀՀԿ երբեմնի ահավոր խոսք ու կռիվը Ֆեյսբուքում դարձել է մասամբ տանելի, պակաս ագրեսիվ: Չնայած ասում են նաև, թե Աշոտյանից «զզվելու մասին» էջը նույնպես ԲՀԿ-ի «մուտացիան» է:
-
Մեկնարկեց Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը: Թե՛ նախագահական ընտրություններին մասնակցած, թե՛ չմասնակցած ուժերի համար այս ընտրությունները վերջնական ջրբաժան են` ամրագրելու` իրենք մնո՞ւմ են քաղաքականության անդաստաններում, որպես որոշիչ գործոն, թե՞ մարգինալանում են` հայտնվելով պատմության «փոշիաստաններում»:
-
Նախորդ օրը ոչ մեկի ուշադրությունից չվրիպեց, որ ամենադասական, ամենագրագետ, ամենամոբիլ, քաղաքա-ֆոլկլորային քարոզարշավը ՕԵԿ-ինն էր:
-
ՀՀ Սահմանադրական դատարանը, կոչված լինելով, առաջին հերթին, երկրի հիմնական օրենքի` Սահմանադրության գերակայության ապահովմանը, իր որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումներում բազմիցս է անդրադարձել իրավունքի գերակայության երաշխավորման անհրաժեշտությանը:
-
Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ԲՀԿ «փակ, գաղտնի» մեկնարկին Գագիկ Ծառուկյանը հայտարարել է. «Այսօր քաղաքական գործիչների մեծ մասը, որ անգամ կոստյում չեն ունեցել, իրենց պաշտոնին հասել են քծնանքով, այլ ոչ թե աշխատանքով, և այդ մարդկանց պատճառով չպետք է ժողովուրդը տուժի»: Երիտասարդ ԲՀԿ-ականներին իրենց ղեկավարի տեսակետի առնչությամբ մի քանի հարցեր ուղղեցինք: