ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 
  • «Հովիկ Աբրահամյանի հայտնվելը Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին ազդակ էր, որ բանակցողները  փոխվեին»

    «Հովիկ Աբրահամյանի հայտնվելը Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին ազդակ էր, որ բանակցողները փոխվեին»

    Նախագահի ընտրություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերը շատ վերլուծաբաններ անհասկանալի են համարում։ Քաղաքական տեխնոլոգ, վերլուծաբան ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ կարծիքով, «Ժառանգության» առաջնորդին նախագահական ընտրություններից հետո ընթացող պրոցեսներում առայժմ չի հաջողվում քաղաքական կապիտալի վերածել ընտրություններում ստացած 37 տոկոս քվեն, և Երևանի ավագանու ընտրություններից անմիջապես հետո այդ տոկոսներն ընդհանրապես կարող են կորցնել քաղաքական արդիականությունը։ Հարցազրույցը Վիգեն Հակոբյանի հետ ներկայացնում ենք ստորև։
  • «Նա փորձում է տրոյական ձի մտցնել իշխանական ամրոցի մեջ»

    «Նա փորձում է տրոյական ձի մտցնել իշխանական ամրոցի մեջ»

    «Սա Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան կամ Պողոս-Պետրոս պայքար չէ: Սա յուրահատուկ զարգացում չէ, մենք պետք է տեսնենք մեզ պատմության, մեր երկիրը` համաշխարհային գործընթացների մեջ: Այն, ինչ Հայաստանում կատարվում է, ոչ թե 2013-ի գարունն է, այլ 1917-ի փետրվար-մարտը»,- պատմական էքսկուրս անելուց հետո «Իրատես de facto» ակումբում հայտարարեց «Սարդարապատ» շարժման և «Նախախորհրդարանի» անդամ ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆԸ` հընթացս նկատելով, որ սա պայքար է` «ծնվող բուրժուական հասարակարգն ընդդեմ ֆեոդալականի»:
  • Աղոթարան

    Աղոթարան

    Փառավորվիր, Հայր, որդիներիդ կյանքում.
    Քեզ ենք հուսացած, Քեզ ենք կռթնած.
    Արա հանգիստ և ողորմություն
    մեր ննջեցյալներին,
    Եվ մեր մեղքերին
    տուր թողություն,
    Ծածկոցդ նետիր աշխարհի
    վրա, մերինների վրա։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    Երեք բանով գեղեցկացա և վայելուչ երևացի Տիրոջ և մարդկանց առջև։ Դրանք են` եղբայրների միաբանությունը, մերձավորների սերը և` երբ կինն ու տղամարդը համերաշխ են իրար հետ։ Իմ հոգին ատեց երեք տեսակ մարդկանց և խիստ գարշեց նրանց կյանքից։ Դրանք են` հպարտ աղքատը, ստախոս հարուստը և վավաշոտ ու պակասամիտ ծերը։ Եթե պատանեկությանդ ժամանակ չհավաքեցիր, ինչպե՞ս կգտնես ծերությանդ ժամանակ։
  • «Եվրոպան մնում է Ամերիկայի առաջին  ատյանի անփոխարինելի գործընկերը»

    «Եվրոպան մնում է Ամերիկայի առաջին ատյանի անփոխարինելի գործընկերը»

    Եթե ուշադրությամբ հետևելու լինենք աշխարհում տեղի ունեցող տնտեսական և, որպես հետևանք, քաղաքական իրադարձություններին, այդ թվում` առճակատումներին, ապա դժվար չի լինի նկատել, որ, մի կողմից, տնտեսական գլոբալացումն ու առևտուրն ապահովում են տեխնոլոգիաների ու արդիականացումների արագ և ամենուր տարածումը, իսկ մյուս կողմից` այդ նոր «ընդհանուր տան» մեջ ընդհանուր վտանգները զսպելն ավելի է դժվարացել, իսկ ավելի հաճախ` պարզապես անհնար է դարձել։
  • Արոնյանը վրիպեց

    Արոնյանը վրիպեց

    Շախմատային թագի հավակնորդների մրցաշարի տասնմեկերորդ տուրում ողջ ուշադրությունը սեւեռված էր Պյոտր Սվիդլեր-Լեւոն Արոնյան, Ալեքսանդր Գրիշչուկ- Մագնուս Կառլսեն, Վլադիմիր Կրամնիկ-Թեյմուր Ռաջաբով պարտիաների վրա, որտեղ Արոնյանն ու Կառլսենը խաղում էին սեւ, Կրամնիկը` սպիտակ խաղաքարերով:
  • Այվազովսկու փողոցի բնակիչները շահեցին

    Այվազովսկու փողոցի բնակիչները շահեցին

    Երևանի փողոցների բարեկարգումը քաղաքապետարանի կարևոր ծրագրերից մեկն է, որը աստիճանաբար իրականացվում է։ Դրա ապացույցն է նաև կառավարության որոշումը։
  • Տաքսու վարորդների կռիվը շարունակվում է

    Տաքսու վարորդների կռիվը շարունակվում է

    Վարչապետ Տիգրան Սարգսյանը դեղին համարանիշերը նորերով փոխելու օրենսդրական փոփոխության վերաբերյալ տաքսու վարորդների մտավախությունը փարատեց։ ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրությունները կարգավորող ազգային կենտրոն» ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եղիազարյանը մանրամասն պատասխանեց վարչապետի հարցերին և միևնույն ժամանակ ի լուր աշխարհի հայտարարեց.
  • Երիտասարդական նվագախումբ և «ՈՒսանողական ֆիլհարմոնիա»

    Երիտասարդական նվագախումբ և «ՈՒսանողական ֆիլհարմոնիա»

    «ՈՒսանողական ֆիլհարմոնիա» նախագծի շրջանակներում մարտի 29-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում հանդես կգա Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը: Մշակույթի նախարարության աջակցությամբ կյանքի կոչվող այս միջոցառման նպատակն է ժամանակակից երիտասարդության շրջանում իրական արվեստի, մասնավորապես բարձրաճաշակ երաժշտության տարածումը:
    Երեկոյի ընթացքում կհնչեն Կառլ Դավիդովի, Հեյտոր Վիլլա-Լոբոսի, Մոցարտի, Կոմիտասի, Աստոր Պիացոլլայի, Ռուբեն Ալթունյանի և Կառլոս Գարդելի ստեղծագործություններից:
  • Մեր իրական և կեղծ ընդդիմությունները

    Մեր իրական և կեղծ ընդդիմությունները

    Ինչպես մամուլում, այնպես էլ սոցիալական ցանցերում, առնվազն վերջին մեկ ամսվա ընթացքում քննարկվում է նույն հարցը` Րաֆֆի Հովհաննիսյանն իրակա՞ն, թե՞ կեղծ ընդդիմություն է: Այս հարցը քննարկվել է պարբերաբար` անկախ Հայաստանի գոյության ողջ ընթացքում: