-
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Վրաստանի պատրիարք Իլիա Երկրորդը Մոսկվայում այցելել է Զուրաբ Ծերեթելիի արվեստանոցը, որտեղ էլ մեկնաբանելով այցը լրագրողների համար` ասել է
-
Շոտլանդիայի վարչապետ Ալեքս Սելմոնդը արմատապես սխալ է համարում Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի դիրքորոշումը Եվրամիության ապագայի հարցում: Սելմոնդը գտնում է, որ Քեմերոնը փորձում է համատեղել անհամատեղելին` ուզում է ԵՄ-ի ապագայով մտահոգ բարենորոգչի տպավորություն թողնել, բայց եվրաինտեգրմանը դեմ կուսակիցների որոշ մասի համար պատրաստվում է հանրաքվե անցկացնել ԵՄ-ին անդամակցության հարցով:
-
Ուգո Չավեսի հնարավոր իրավահաջորդ, Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ կառավարությանը հաջողվել է կանխել Ազգային ժողովի նախագահ Դիոսդադո Կաբելոյի և իր դեմ ուղղված դավադրությունը:
-
Լեռնային Ղարաբաղի մեկ տասնյակ կուսակցություններին ավելանում է «Ազգային վերածնունդ» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը` լինելու նրանց այլընտրանքը` ինչպես վստահեցնում է նախաձեռմող խմբի անդամ Հայկ Խանումյանը, որ Ղարաբաղում հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով:
-
Հունվարի 24-ին տարեկան ամփոփիչ ասուլիսում արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը անդրադարձել է հայոց ցեղասպանության 100-ամյա տարեդարձի միջոցառումների կազմակերպմանը և տեղեկացրել, որ հանրապետության նախագահի հանձնարարականով արտաքին գործերի նախարարությունը և հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները հետևողական աշխատանք են կատարել:
-
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունվարի 23-ին ասուլիսում ամփոփել է 2012 թ. իրադարձությունները, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին` նախարարը հրապարակել է հայտնի փաստեր հակամարտության կարգավորման գործընթացից:
-
Ֆեյսբուգքցի իմ սիրելի ընկերներ, ձեր դատին հանձնեմ իմ այդօրվա հիացմունքը՝ դուք դատեք, ես սովորական գի՞ժ եմ եղել, թե՞ իրոք արժեր գժվել այդ վայելքից: Տարիներ առաջ էր, պարզապես հմայլվել էի մի ռադիոկոմպոզիցիայով ու այսօր վերհիշեմ պոետի ծննդյան օրվա առիթով:
-
Դատարանը կալանք է դրել «Ժողովուրդ» թերթի վրա` երեք միլիոնի չափով. պատճառն այն է, որ Երևանի թռչնաբուծական ֆաբրիկան և դրա սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը հունվարի 10-ին հայց են ներկայացրել «Ժողովուրդ»-ի և լրագրող Սոնա Գրիգորյանի դեմ` իրենց պատիվն արատավորելու համար:
-
Քիչ առաջ Վրաստանի Ռուսթավի թիվ 1 բանտից ազատ է արձակվել ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը: Նա այժմ գնում է Թիֆլիս` հանդիպելու վիրահայոց թեմի առաջնորդին, այնուհետև կայցելի հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցին:
-
ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անցյալ ուրբաթ կայացած նիստում որոշվեց, որ իմ դիմումը` ՀՀ անկախացումից ի վեր ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած, սակայն մշտապես արտերկրում բնակվող երկքաղաքացիների և ՀՀ քաղաքացիությունից հրաժարված քաղաքացիների թվաքանակի հրապարակմանը վերաբերող մասով ԿԸՀ-ն վերահասցեագրել է ՀՀ Ոստիկանության ԱՎ վարչությանը»: