-
Լույս է տեսել ժամանակակից հայ պոեզիայի ֆրանսերեն անթոլոգիան: Թարգմանիչներն են Էդուարդ Հարենցը և Նվարդ Վարդանյանը (Է. Հարենցի գործերը թարգմանել են Լիլյա Շալունցը և Ստեփանի Բլանշը):
-
-Կուզենայիր, չէ՞, տղամարդ լինել:
-
-
Հնդկաստանում ստեղծվել է «Հասարակ մարդ» անունը կրող հակակոռուպցիոն կուսակցությունը։ Կուսակցության հիմնադիրը Արվինդ Քեջրիվալն է՝ հակակոռուպցիոն շարժման հայտնի ակտիվիստ։
-
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առայժմ հստակ չգիտի՝ ամերիկյան քանի զինծառայող է մնալու Աֆղանստանում 2014թ. այդտեղից հիմնական ռազմական կոնտինգենտը դուրս բերելուց հետո։
-
Եվրագոտու երկրների ֆինանսների նախարարները և Արժույթի միջազգային հիմնադրամը պայմանավորվածություն են ձեռք բերել Հունասատանին 44 միլիարդ եվրո վարկ տրամադրելու կապակցությամբ։ Վարկի հերթական մասնաբաժինը կտրվի դեկտեմբերի 13-ին։
-
Նոյեմբերի տասնմեկից Խանտի-Մանսիյսկում մեկնարկած շախմատի կանանց աշխարհի առաջնությունը մոտ է հանգուցալուծմանը: Եզրափակիչ են դուրս եկել Ուկրաինան ներկայացնող Աննա Ուշենինան ու բուլղարուհի Անտուանետա Ստեֆանովան, ովքեր կիսաեզրափակչում համապատասխանաբար հաղթել են չինուհի Ցզյուի Վենցզյունին ու հնդկուհի Հարիկա Դրոնավալիին:
-
Ավարտին մոտեցող մարզական տարին արդեն ի մի է բերում արդյունքները, առանձնացնում աչքի ընկածներին: Առաջիններից մեկը սույն հարցում որոշարկվեց Բարսելոնում կայացած հանդիսության ժամանակ:
-
Հայաստանի ֆուտբոլի առաջնության հերթական տուրում հյուրընկալելով «ՈՒլիսին»` Գյումրիի «Շիրակը» 2:0 հաշվով հաղթանակի հասավ ու պահպանեց առաջատարի իր դիրքերը: Գոլերը խփել են Դավիթ Հակոբյանն ու Մկրտիչ Նալբանդյանը:
-
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի անցած շաբաթվա ամենախոշոր իրադարձությունն անգլիական Մանչեստրում կայացած Ռիկի Հաթթոն-Վյաչեսլավ Սենչենկո դիմակայությունն էր, ու սա չնայած այն բանին, որ օրվա մի շարք չեմպիոնական հանդիպումների կողքին մարտը ոչ այդպիսին էր, ոչ էլ թեկնածուական: