Թիվ 1 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է, որ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող 135 դպրոցի տնօրինությունը պարտադրել է բոլոր ուսուցիչներին իրեն ներկայացնել առնվազն երկու ընտրողի անուն -ազգանուն, ովքեր հաստատապես քվեարկելու են հանրապետական թեկնածուի օգտին:
Սիրիական կառավարական զորքերը ծանր մարտերից հետո վերականգնել են վերահսկողությունը Դամասկոս-Հալեպ մայրուղու վրա։ Ինչպես հաղորդում է պաշտոնական ՍԱՆԱ գործակալությունը, մարտական գործողությունների արդյունքում ազատագրվել է մի քանի բնակավայր։ Կառավարական զորքերը թույլ են տվել բնակիչներին վերադառնալ իրենց տները։
ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնախմբի ղեկավար Ջոն Քերին երկրի պաշտպանության նախարարի ամենահավանական թեկնածուներից մեկն է։ Այդ մասին նշում է «Վաշինգտոն փոստ» թերթը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին։
Կոլումբիայի ազգային ազատագրական բանակի ներկայացուցիչները հայտարարել են, որ պատրաստ են խաղաղ բանակցությունների։ Ազգային ազատագրական բանակը հարավամերիկյան այս երկրում երկրորդ խոշորագույն խմբավորումն է, որ ապստամբել է երկրի իշխանության դեմ։ Բանակցությունների պատրաստակամության վերաբերյալ հայտարարությունը տեղադրված է ապստամբների պաշտոնական կայքում։
Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի 6 երկիր հայտարարել է, որ ճանաչում են Սիրիայի ընդդիմադիր կոալիցիան որպես օրինական կառույց, որը ներկայացնում է Սիրիայի ժողովրդին։
Քաղաքական դաշտը քնից արթնանում է: Բժշկության մեջ կիրառվում է հիվանդին արհեստական կոմայի մեջ պահելու մեթոդը` նրա իսկ ապաքինման համար: Տևական ժամանակ կոմայի մեջ գտնվող քաղաքական դաշտը կարծես արթնանում է քնից և սկսում է բուռն շարժումներ:
Այո, ինչպես և սպասում էինք, Օբաման ընտրվեց: Ռոմնին էլ փայլուն ճառ արտասանեց Օբամայի ընտրվելու առիթով: Շարժեց աշխարհի նախանձը, թե ինչ փիլիսոփայությամբ պետք է նախագահ ընտրել, ինչ օրհնությամբ ճամփել «տրոն»:
ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ (ՍԴՀԿ փոխատենապետ)
-Ընդհանրապես կուսակցության քաղաքական գիծը կանխորոշված է համագումարով: Երկրորդ՝ ես ընդամենը մենեջեր եմ դարձել, որովհետև գաղափարախոսությունը և ընդհանուր դրույթները թելադրվում ու որակավորվում են կենտրոնական վարչության կողմից: Այնպես որ, իմ ներկայությամբ քաղաքական գծի մեջ փոփոխություն չի կարող լինել:
Չնայած նախագահի ընտրություններին պատրաստվելու քիչ ժամանակ է մնացել, քաղաքական ուժերն իրենց «զբաղեցնելու» նոր ձև են ընտրել՝ 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու թեմայի վերաթարմացմամբ:
2007-ին, «Իմպիչմենտ» դաշինքը, Նիկոլը մասնակցեցին խորհրդարանական ընտրություններին: Քաղաքական այդ թևը շատ էր ցանկանում, որ Տեր-Պետրոսյանը մասնակցի խորհրդարանական ընտրություններին, ապա նախագահականին, ինչը բխում էր դասական քաղաքական կատեգորիաներից:
ՈՒկրաինայի հարցով կայացած վերջին բանակցությունները վկայում են, որ Մոսկվան չի փոխել իր սկզբունքային դիրքորոշումը և չի գնա վերջնական խաղաղության, եթե չհամաձայնեցվեն եվրոպական անվտանգության հիմնարար խնդիրները։
Այստեղ գլխավոր հարցը ՆԱՏՕ-ի՝ 1997թ. ռազմական ներկայության վերադարձի մեջ է: Բանակցային գլխավոր ուղերձն այն է, որ Ռուսաստանը չի հրաժարվել 2021թ. ներկայացված պահանջներից և մտադիր չէ ռազմավարական նպատակները փոխարինել ժամանակավոր հրադադարով՝ հանուն ԱՄՆ դիվանագիտական հաղթանակի...