-
ԱՄՆ պետքարտուղարությունը երեկ ուշ երեկոյան հայտարարել է, որ սատարում է Սիրիայի ընդդիմադիր նոր կոալիցիային, որը ձևավորվել է Քաթարում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում։
-
Հունաստանի խորհրդարանը, չնայած բողոքի մեծ ակցիաներին, երեկ ընդունել է 2013թ. բյուջեի նախագիծը, որը ենթադրում է պետական ծախսերի մեծ կրճատումներ։
-
Կիրակի օրը Սլովենիայում անցկացված նախագահական կնտրություններում ընտրողների մեծ մասը ձայնը տվել է երկրի նախկին վարչապետ Բորուտ Պախորին։
-
Ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզներն իր հեղինակային հաղորդման եթերում զառանցանք է անվանել հաղորդման փակման և Ռուսաստանից հեռանալու մասին լուրերը։ Պոզները հայտարարել է, որ մտադիր չէ լքել եթերը և շարունակելու է առանց կաշկանդվելու արտահայտել իր կարծիքը։
-
Իսպանիայի ֆուտբոլի առաջնության տասնմեկերորդ տուրում «Մալյորկա»-«Բարսելոն» արտագնա խաղում կատալոնցիները հաղթանակ տարան 4:2 հաշվով` շարունակելով միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:
-
Ժերար Դեպարդիեն հեռանում է Ֆրանսիայից: Նա որոշել է բնակություն հաստատել Բելգիայում և հայրենիքին սահմանակից Էնո նահանգում անշարժ գույք գնել շքեղ ավանում, որտեղ բնակվում են ֆրանսիացի հայտնի միլիոնատերեր:
-
Ֆրանսիայի Հանրապետության քաղաքական կյանքի բարեփոխման հանձնաժողովը, որ ստեղծել է նախագահ Ֆրանսուա Օլանդը, առաջարկում է երկրի նախագահին դատել նաև պաշտոնավարման ընթացքում, բացի այդ` արտոնում է պատգամավորներին ու նախարարներին պաշտոններ զբաղեցնել տեղական ինքնակառավարման մարմիններում:
-
Բրիտանական BBC հեռուստառադիոհաղորդակցության կորպորացիայի գլխավոր տնօրեն Ջորջ Էնուստիլը 54 օր աշխատելուց հետո հրաժարական է տվել:
-
66 տարեկանում Սանկտ Պետերբուրգում վախճանվել է ՌԴ ժողովրդական արտիստ Իլյա Օլեյնիկովը, ով հայտնի է իբրև «Городок» երգիծական ֆիլմաշարի համահեղինակ:
-
Հիսո՛ւս, լսի՛ր մեզ, և մեր աղոթքը թող հասնի Քեզ։