ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԱԺ 131 պատգամավորներից իսկապես տարբերվում, առանձնանում է: Հանրապետական լինելով հանդերձ, չի բարգավաճել, ապրում է չոր աշխատավարձով: Ճիշտ է, նաև հասարակական կազմակերպության նախագահ է, բայց ծայրը ծայրին հազիվ է հասցնում:
Հունգարա-ադրբեջանական գործարքի մասին շատ է գրվել, թմբկահարվել է համարյա ողջ աշխարհով մեկ: Այդ թմբկահարումից տուժե՞լ են արդյոք Ադրբեջան կոչված պետության ղեկավարի հեղինակությունը, միջազգային վարկանիշը։
«Լևոն Տեր-Պետրոսյանին համակրում է հարցվածների 1/3-ը։ Գրեթե նույնքան` Ռոբերտ Քոչարյանին»,- երեկ կրկին իր հարցումների տվյալներն է ներկայացրել սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Մեր տարածաշրջանում տեղի ունեցող ամենասուր և արյունալի աշխարհաքաղաքական վերաբաժանումների, մեծ արագությամբ փոխվող գերակայությունների ֆոնին Գաբալայի կայանի վարձակալության շուրջ Ռուսաստանում և Ադրբեջանում բորբոքված բուռն կրքերի մասին տեղեկությունները կարող են այնքան էլ հետաքրքրական ու նշանակալի չթվալ:
«Նախագահական մարաթոնը ստեղծագործական գործընթաց է, որտեղ մասնակիցները պետք է ցույց տան իրենց ողջ կարողությունները»,- հայտարարել է մարքսիզմի «ծանր հրետանի» ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆԸ` անդրադառնալով նախագահի հավանական թեկնածուներին` Րաֆֆի Հովհաննիսյանին և Վարդան Օսկանյանին:
ԱՄՆ-ի հետազոտական և վերլուծական կենտրոնները տասնամյակներ շարունակ ակտիվորեն քարոզել են պանթյուրքիզմի գաղափարները, բայց հիմա պանթյուրքիզմը դիտարկվում է ոչ թե որպես աշխարհաքաղաքական դոկտրին, այլ որպես մշակութային ցանց:
«Գորիլլա։ Մարդանման կապիկների ընտանիքի ամենախոշոր կապիկը։ Հասուն արուի հասակը մինչև 175 սմ է, ձեռքերի բացվածքը` 260 սմ, քաշը` 135-180 կգ։ ՈՒղեղի տուփի ծավալը 500-600 խսմ է, ուղեղը կազմությամբ մոտ է մարդու ուղեղին։
Սփյուռքը փրփուրի նման ժամանակի ընթացքում, ցավոք, վերանում է: Որովհետև սփյուռքում իրեն գտնելու համար պետք է իրեն կորցնել, այսինքն՝ կորցնել հիշողությունը և լեզուն: Տարօրինակն այն է, որ բառային առումով ևս սփյուռքը փրփուր է: Տեսնենք, թե ինչպես:
Որ հայորդիներս ազգերից առաջիններից էինք, որ օրհնվեցինք Հիսուս Քրիստոսի միջոցով, պատմական փաստ է։ Բայց քչերին է հայտնի, որ մեր Տերը աթեիստա-կոմունիստական կատաղի գաղափարախոսության տարիներին նույնպես օրհնել է մեզ, բայց ծածուկ։
ՈՒկրաինայի հարցով կայացած վերջին բանակցությունները վկայում են, որ Մոսկվան չի փոխել իր սկզբունքային դիրքորոշումը և չի գնա վերջնական խաղաղության, եթե չհամաձայնեցվեն եվրոպական անվտանգության հիմնարար խնդիրները։
Այստեղ գլխավոր հարցը ՆԱՏՕ-ի՝ 1997թ. ռազմական ներկայության վերադարձի մեջ է: Բանակցային գլխավոր ուղերձն այն է, որ Ռուսաստանը չի հրաժարվել 2021թ. ներկայացված պահանջներից և մտադիր չէ ռազմավարական նպատակները փոխարինել ժամանակավոր հրադադարով՝ հանուն ԱՄՆ դիվանագիտական հաղթանակի...