-
Խաբեության մասին գործով հարցաքննությունից հետո այսօր առավոտյան փարիզյան ոստիկանությունը ձերբակալել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենին:
-
Այսօր` սեպտեմբերի 11-ին, Երևանի ժամանակով ժամը 17:46-ին Սպիտակ տանը տեղի կունենա սեպտեմբերի 11-ի ահաբեկչության տարելիցին նվիրված արարողություն:
-
Քիչ առաջ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը փորձեց ճշտել, թե Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն ինչպե՞ս է կառուցում պաշտպանության նախարարության հարևանությամբ գտնվող իր առանձնատունը։
-
Թեև միջազգային հանրությունը դատապարտում է Ադրբեջանին` Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու և հերոսացնելու համար, այնուհանդերձ, Ադրբեջանի վեջն էլ չէ։
-
«Գագիկ Ծառուկյանի` նիստին չմասնակցելը բացառապես պայմանավորված է այն հանգամանքով, որ նա երկուշաբթի օրը մասնավոր այցով մեկնել է արտերկիր»,- մեզ հետ հեռախոսազրույցում պարզաբանեց Գ. Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
-
Սեպտեմբերի 11-ի օպերատիվ տվյալներով` «Ախուրյան-Արաքս» ոռոգման համակարգը լրացնող Ախուրյանի ջրամբարում (տարողությունը` 525 մլն խմ) կուտակված ջուրը, որը հավասարապես բաժանվում է Հայաստանի և Թուրքիայի հանրապետությունների միջև, ներկայումս կազմում է 11,6 մլն խմ:
-
Սեպտեմբերի 11-ի դրությամբ, Սևանա լիճը գտնվում է ծովի մակերևույթից 1900,28 մետր բարձրության վրա: Լճի հայելու նիշը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ ցածր է 4 սմ-ով:
-
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան երկուշաբթի ընդունել է «մարդու անվտանգություն» հասկացությունը սահմանող բանաձև, որը հաստատում է ազատության և հավասարության մեջ ապրելու մարդու իրավունքը, ինչպես նաև պաշտպանում է աղքատությունից:
-
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին երկուշաբթի յոթօրյա այցով ժամանել է Հորդանան: ՄԱԿ-ի բարի կամքի դեսպանի կարգավիճակում իրականացվող նրա այցելության գլխավոր նպատակը սիրիացի փախստականների ճամբարներ այցելությունն է:
-
Քենիայում հողագործների և անասնապահների միջև տեղի ունեցած բախումից զոհվել է 38 մարդ: Այդ մասին հաղորդում է Կարմիր խաչը: Մահացածների թվում կան երեխաներ և մեկ ոստիկան: