-
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյը հայտարարել է, որ չի ստորագրի Եվրամիության ներկայացրած ֆինանսական օգնության փաթեթը, որը պահանջում է բյուջետային ծախսերի և կենսաթոշակների կրճատում:
-
Սեպտեմբերի 10-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանին է ընդունել Լիբանանի Նախագահ Միշել Սլեյմանը:
-
Թեպետ նախագահական ընտրություններն այս տարի չեն, բայց 2013-ի փետրվարն ամեն քայլում ու ամեն կիսաքայլում կա:
-
Կիրակի օրը Արարատի մարզի Այգեստան համայնքում գյուղապետի ընտրություններ էին։ Ձայների բացարձակ մեծամասնությամբ գյուղապետ վերընտրվեց Սոկրատ Հովսեփյանը։
-
Ընթանում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության գործընթացը: Բնական է, աչքից հեռու, մայրաքաղաքից կտրված տարածաշրջաններում այդ ամենն այլ կերպ է ընկալվում ու մեկնաբանվում:
-
Օրերս քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը մեկնել էր Մոսկվա: Ըստ լավատեղյակների` իր ճակատագրին առնչվող «որոշ» հարցեր ճշտելու:
-
Ռամիլ Սաֆարովի արտահանձնման աղմուկին փոխարինելու է եկել Ռուբեն Հայրապետյանի աղմկահարույց հարցազրույցը:
-
Անվտանգության խորհրդի վերջին նիստին չմասնակցելուց հետո Գագիկ Ծառուկյանը չմասնակցեց նաև սեպտեմբերի 10-ին մեկնարկած հինգերորդ գումարման աշնանային նստաշրջանի առաջին նիստին:
-
...թե կիրակի օրը «ՈՒրարտու» ռեստորանային համալիրում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը` նախագահ Արտակ Զաքարյանի գլխավորությամբ, «մերձեցման» երեկո` հավաք-ընթրիք է կազմակերպել` արտաքին ոլորտում համագործակցության խնդիրների «քննարկման» օրակարգով:
-
Բերդ քաղաքի բնակիչների հավաստմամբ, գործող քաղաքապետ Անդրանիկ Շառյանը, նեղ անձնական շահագրգռությունների թելադրանքով, վաճառել է քաղաքի միակ մանկական խաղահրապարակը: