-
Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը հանրապետությունում սպասվում է բազմամյա տարիների միջին արժեքին մոտ, տեղումների քանակը ենթադրվում է նորմայի սահմաններում:
-
Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի տանը սեպտեմբերի 2-ին «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, նոր ուսումնական տարվա առթիվ 100 հազարական դրամի չափով պարգևներ է հանձնել Լոռու մարզի ավելի քան 400 ուսանողների:
-
Սեպտեմբերի 3-ը Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միացյալ քարտեզի օրն է:
-
-
Ազատամարտիկների և վետերանների միության նախագահ Միհրան Մովսիսյանը դատապարտում է Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովին ադրբեջանական իշխանություններին արտահանձնումը և նրան ներում շնորհումը։
-
Նոյեմբերին ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական Միթ Ռոմնիի ընտրվելու դեպքում հնարավոր է երկիրը ներքաշվի Սիրիայի և Իրանի հետ պատերազմի մեջ։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը:
-
Չինաստանի հարավարևմտյան Սիչուան նահանգում արդեն 4 օր շարունակվող հորդառատ անձրևների հետևանքով ջրի տակ է անցել 23 քաղաք, մոտ 29 հազար հա տարածք։
-
Գործազրկությունը Ֆրանսիայում անցել է 10 տոկոսի սահմանը։
Այդ մասին հայտնել է երկրի աշխատանքի և զբաղվածության նախարար Միշել Սապենը։
-
Թուրքական Սիրնակ նահանգի իշխանությունները հայտնել են, որ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության գրոհայինների հետ մարտերի հետևանքով զոհվել է 20 գրոհային։
-
Oգոստոսի 22-27-ը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդների միության նախաձեռնությամբ Ծաղկաձորում անցկացվել է առաջին Եվրասիական երիտասարդական համաժողովը: