-
Այսօր Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ստորագրել են փոխգործակցության հուշագիր:
-
Հուլիսի 25-ին ԵԱՀԿ-ն հերթական պլանային դիտարկումն է իրականացնելու հայ-ադրբեջանական շփման գծում:
-
Քաղտեխնոլոգ Տիգրան Քոչարյանը դատի է տվել «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին` «Ֆաշիստն ու փիղը» հոդվածում իր հասցեին հնչեցրած զրպարտություն և վիրավորանք պարունակող հայհոյանքների համար:
-
Կատարի մայրաքաղաք Դոհայում Արաբական լիգայի նախարարների խորհուրդը Սիրիայի հարցով արտահերթ նիստ է գումարել, որի եզրափակիչ հայտարարությունը կոչ է անում Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին հնարավորինս արագ իշխանությունը փոխանցել ժամանակավոր կառավարությանը:
-
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունի «Սովորական սպառազինությունների վերահսկումը տարածաշրջանային ու ենթատարածաշրջանային մակարդակներում» զեկույցը ներկայացնում է նաև Հարավային Կովկասում սպառազինությունների պատկերը:
-
ԱՄՆ-ում 61 տարեկան հասակում ծանր հիվանդությունից մահացել է ամերիկացի առաջին կին տիեզերագնացը` Սալլի Ռայդը: Նա տառապում էր ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից:
-
Պերուի նախագահ Օլյանտա ՈՒմելան երկրի վարչապետ է նշանակել Խուան Խիմենիսին, որը մինչ այդ արդարադատության նախարարն էր: Սա արդեն երրորդ վարչապետն է ՈՒմելայի ընդամենը մեկամյա նախագահության ընթացքում: Միաժամանակ երկրի ղեկավարը փոխել է ուժային նախարարներին:
-
Կոլորադո նահանգի Ավրորա քաղաքի կինոթատրոնում զանգվածային սպանություններ իրականացնելու համար մեղադրվող Ջեյմս Հոլմսը կանգնել է դատարանի առաջ, որտեղ պետք է որոշվեր նրա խափանման միջոցը:
-
Հուլիսի 23-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում մասնակցեց Եվրոպական Միության և Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը, որին ներկա էին ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, հարևանության և ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
-
2012-ի հուլիսի վերջ, Հայաստան: Երկրի գոյության մյուս բոլոր հայտանիշները առայժմ քննարկման հարթություն չբերելով` վերստին անդրադառնանք քաղաքական դաշտին հետխորհրդարանական և նախանախագահական ընտրությունների կտրվածքով:
7674348">Մեզ հետ չես` մեր դեմ ես