-
ՈՒրախացեք։ Սովորեցնելու շատ բան ունեմ ձեր երկուսին։ Մի՛ կարծեք, թե Ես զրկում եմ ձեզ Իմ ներկայությունից, երբ միայն Իմ ճշմարտությունն եմ հայտնում ձեզ։
-
Գիշերն անուշ քնած էի, երազիս մեջ ընթերցողների մի պատկառազդու բանակ պաշարեց մահճակալս.
-Հեր օրհնած, Զիմբաբվեի արտադրության էն բրիտանացի Չիսորայով էս քանի ամիս է` գլուխներս տարար: Շատ էլ մարտը տեսել ենք, բա մի երկու տող բան չես ուզում գրե՞լ: Սպասելուց մեռանք:
-
«Պարոն, ի՞նչ կարծիք ունեք «Ոսկե ծիրան» փառատոնի ընդհանուր որակի մասին` համեմատած ծիրանների որակի հետ»: Սա փառատոնի ընթացքում հնչող լավագույն հարցն է:
-
Պակիստանում մեկնարկել է պոլիոմելիտի դեմ պատվաստման ծրագիրը, սակայն այդ ծրագրին չի մասնակցի մոտ 250 հազար երեխա։
-
-
Եգիպտոս կատարած այցի ընթացքում ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլըրի Քլինթոնին ուղեկցող ավտոշարասյան վրա եգիպտացիները լոլիկներ, կոշիկներ և ջրով լի շշեր են նետել։ Միջադեպը տեղի է ունեցել, երբ պետքարտուղարը վերադառնում էր Ալեքսանդրիայից, որտեղ նա ելույթ էր ունեցել ժողովրդավարական արժեքների վերաբերյալ։
-
Աֆրիկայի 54 երկրներ միավորող Աֆրիկյան միության նախագահ առաջին անգամ կին է ընտրվել։ Միությունը կղեկավարի Հարավաֆրիկյան Հանրապետության ներքին գործերի նախարար Նկոսազանա Դլամինի-Զուման, ով նաև Հարավաֆրիկյան հանրապետության նախագահի նախկին կինն է։
-
ՈՒղեղի սքանավորման միջոցով հնարավոր է պարզել, թե որ հատվածն ինչի համար է պատասխանատու: Շվեյցարացի գիտնականները ուսումնասիրել են 30 կամավորների, նրանց առաջարկել են սքանավորել ուղեղը համակարգչային խաղի ժամանակ, երբ պետք է միմյանց ու անանուն խաղընկերներին գումար բաժանեին:
-
Հնդկական Ասարա գյուղի խորհուրդը որոշում է ընդունել, որ բոլոր աղջիկները պարտավոր են գլխաշոր կրել, 40 տարեկանից մեծ կանանց արգելվել է մենակ խանութ գնալ և դրսում բջջային հեռախոսով խոսել:
-
Մոհամեդ Աբդուլա Շումարին Եմենից ժամանել է Եգիպտոս և խցանել Կահիրեի երթևեկությունը, խուճապ տարածել փողոցներում: Ակամա: