Կենացները քաղցրանում են, ընդ որում, ուղղակի և անուղղակի իմաստով: Երեկվա խաղերը հանած (դրանց մասին տեղեկությունը տե՛ս թերթի կայքէջում)` խմբային երկրորդ խաղերը սկզբունքորեն դեռ ոչինչ էլ չեն պարզել: Այդ թվում` վեց միավոր վաստակած Գերմանիայի ընտրանու համար, որը, զարգացումների մի տարբերակի դեպքում, կարող է նույնիսկ խմբայինից դուրս չգալ: